«Արիա (երաժշտություն)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ →‎Արտաքին հղումներ: փոխարինվեց: → {{Կատեգորիա չկա}}
Տող 37. Տող 37.
* {{ВТ-ЭСБЕ|Ария|том=II|страницы=106—107}}
* {{ВТ-ЭСБЕ|Ария|том=II|страницы=106—107}}
* [http://serbel.ru/arias/list.html Оригинальные тексты и русские переводы оперных арий] (прежде всего, барокко, классицизм, романтизм)
* [http://serbel.ru/arias/list.html Оригинальные тексты и русские переводы оперных арий] (прежде всего, барокко, классицизм, романтизм)

{{Կատեգորիա չկա}}

07:55, 23 Հուլիսի 2020-ի տարբերակ

Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի Թամերլան օպերայում սուլթան Բայազիդի հրաժեշտի արիան, առաջին անգամ հրատարակվել է 1719 թվականին՝ Լոնդոնում

Արիա (իտալ.՝ aria — օդ) վոկալային ստեղծագործություն նվագակցումով՝ մեկ ձայնի համար, դրամատիկական մենախոսությանը համապատասխան, հիմնականում օպերայի, օպերետի, օրատորիայի կամ կանտատի կազմում։ Արիայի տակ կարող է նաև նկատի առնվել երգային բնույթի երաժշտա-գործիքային պիես։

Արիան առանձնանում է երգելու տարբեր ձևերով․ երբեմն դժվար, վիրտոուզ բնույթով։ Հաճախ արիաները նախորդում են երաժշտական արտասանությանը։ Արիայի տարատեսակություն է հանդիսանում արիետտան[1]։

Իր պատմական զարգացման ընթացքում արիան, ինչպես օպերային ձև, անցել է զարգացման տարբեր աստիճաներ։ Իտալական օպերա-սերիայի համար բնորոշ է արիայի դասակարգումը՝ կախված այն զգացմունքներից, որոնք նրանք արտահայտում են․ վրեժի, բողոքի, սիրային, հերոսական արիաներ։ Արիան օպերա-սերիայի մեջ ունեցել է եռամաս ձև, որում երրորդ մասն ամբողջովին կրկնում էր առաջինը։ Կան երկու մասից կազմված արիաներ, որոնցում առաջին մասի դանդաղ և արագ երկրորդ մասի հակադրությամբ ցուցադրվում են գործող անձի վերապրումները։ Առանձնացնում են նաև պատմվածքների և մենախոսությունների արիաներ[2]։

Արիոզոն փոքր ծավալով արիան է։ Արիոզոին բնորոշ է ազատ կոմպոզիցիան, որպես կանոն, դա գործող անձերից մեկի մենախոսությունն է։ Նրա հետ կապում են երկու այլ տերմիններ։ Կաբալլետայի մեջ տարբերությունը երաժշտության և բառերի հերոսական բնույթն է, իսկ կավատինայի մեջ գերիշխում է երգի ռոմանտիկ նրբերանգը[3] ։

Կարդալ նաև

Ծանոթագրություններ

  1. The Oxford Companion to Music, «Concert aria»
  2. Рацкая Ц. Оперные формы. — М.: Советский композитор, 1962. — С. 14—18. — 48 с. — (Беседы о музыке). — 20 000 экз.
  3. Ф. С. Капица История мировой культуры. — ACT : Слово, 2010. — 606 с. — ISBN 978-5-17-064681-4

Գրականություն

  • Anthony, James R. (1991), «Air and Aria added to French Opera from the Death of Lully to 1720», in Révue de Musicologie, vol.77/2, pp. 201–219.
  • Lewis, Anthony (1959), «Handel and the Aria», in Proceedings of the Royal Musical Association, vol. 85, pp. 95–107.
  • Platoff, John (1990), «The Buffa Aria in Mozart’s Vienna», in Cambridge Opera Journal, vol.2 no.2, pp. 99–120
  • Robinson, M. F. (1962), «The Aria in Opera Seria, 1725—1780», in Proceedings of the Royal Musical Association, vol. 88, pp. 31–43.
  • Charles Rosen|Rosen, Charles (1988), Sonata Forms, New York: Norton 9780393302196
  • Solie, John F. (1977), «Aria Structure and Ritornello Form in the Music of Albinoni», in The Musical Quarterly, vol.63 no. 1, pp. 31–47
  • Talbot, Michael (n.d.), «Ritornello», in Grove Music Online (subscription only), accessed 22 March 2013.
  • Wagner, Richard (1995), tr. W. Ashton Ellis, Opera and Drama, Lincoln and London: University of Nebraska Press. 9780803297654.
  • Westrup, Jack, et al. (n.d.), «Aria», in Grove Music Online (subscription only), accessed 20 March 2013.

Արտաքին հղումներ

  • «Ария». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Оригинальные тексты и русские переводы оперных арий (прежде всего, барокко, классицизм, романтизм)