«Ազգային առաջընթաց կուսակցություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Գաղափարախոսություն: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ →‎Ծանոթագրություններ: փոխարինվեց: → {{Կատեգորիա չկա}}
Տող 23. Տող 23.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}

{{Կատեգորիա չկա}}

07:35, 23 Հուլիսի 2020-ի տարբերակ

Ազգային առաջընթաց կուսակցություն
Տեսակկուսակցություն
ԵրկիրՀայաստանի Հանրապետություն
ԿարգախոսՆոր իրավիճակ, նոր լուծումներ
Հիմնադրված2018թ, հոկտեմբերի 3
Քաղաքական հայացքսոցիալ-լիբերալիզմ
Կայքnpp.am

Ազգային առաջընթաց կուսակցություն, ՀՀ-ում գործող կուսակցություն է, որը հիմնադրվել է 2018 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Թավշյա հեղափոխությունից կարճ ժամանակ անց՝ մի խումբ քաղաքացիական ակտիվիստների ու հանրային գործիչների կողմից։ Կուսակցության գաղափարախոսությունն է սոցիալ-լիբերալիզմը։

Հիմնախնդիրներ

Կուսակցության հիմնադիրները տարբեր հասարակական, քաղաքական ու սոցիալական շարժումների անդամներ են, այդ թվում՝ «Դեմ եմ» շարժման անդամներ, Էլեկտրիկ Երևան շարժման անդամներ և Մենք ենք տերը մեր երկրի նախաձեռնության[1] անդամներ, այդ թվում՝ Հայկ Գրիգորյան, Աշոտ Բայաթյան, Ռազմիկ Ալավերդյան, Ղազար Մարգարյան, Ալբերտ Ռոստոմյան, Սամվել Մելիքյան, Ռաֆայել Գրիգորյան և այլոք։

Գաղափարախոսություն

Կուսակցությունը քարոզում է սոցիալապես պատասխանատու պետության գաղափարը՝ ժամանակակից կամ ձախ լիբերալիզմ, որը ենթադրում է կարգավորված շուկայական տնտեսություն, ինչպես նաև ուղիղ ժողովրդավարության խորացում, այդ թվում՝ համապետական և տեղական հանրաքվեների միջոցով։ Կուսակցությունը կողմնակից է Արցախի և Հայաստանի միավորմանը, կողմ է Եվրոպայի և ԱՄՆ հետ Հայաստանի քաղաքական և տնտեսական կապերի խորացմանը և Ռուսաստանի հետ չեզոք և փոխշահավետ հարաբերությունների պահպանմանը, ինչպես նաև Իրանի հետ առտրաշրջանառության, հատկապես նավթամթերքների ու գազի, ավելացմանը, այդ թվում՝ ուղիղ և փոխշահավետ հարաբերությունների հաստատման միջոցով։

Մասնակցությունը ընտրական գործընթացներին

2018թ Դեկտեմբերի 9-ին Ազգային առաջընթաց կուսակցությունը մասնակցեց ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին[2][3][4][5] :

Ազգային առաջընթաց կուսակցությունը 2018թ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին քննադատեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սահմանադրական

փոփոխություններ չիրականացնելու, Ընտրական օրենքսգիրքը չփոփոխելու, Կուսակցությունների մասին օրենքը չփոփոխելու համար, ինչպես նաև առաջ քաշեց տարածքային բարեփոխումների հայեցակարգ և քաղաքացու կողմից զենք կրելու իրավունք՝ Ազգային գվարդիայի գաղափարի իրականացման նպատակով, Շվեյցարիայի օրինակով:

Ազգային առաջընթաց կուսակցությունը 2018թ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ստացավ  4121  ձայն կամ ընդհանուր ձայների 0,33 %-ը:

«Նոր Սահմանադրություն» նախաձեռնություն

2019թ-ին Ազգային առաջընթաց կուսակցությունը նախաձեռնեց «Նոր Սահմանադրություն» շարժումը՝ նպատակ ունենալով սկսել սահմանադրական փոփոխությունների հանրային լայն քննարկում։ Կուսակցությունը նաև հրապարակեց իր առաջարկած սահմանադրական փոփոխությունների նախնական տարբերակը, Իսլանդիայի օրինակով[6]:

Ծանոթագրություններ

  1. https://www.tomsarkgh.am/hy/event/20431/%D5%84%D5%A5%D5%B6%D6%84-%D5%A6%D5%AB%D5%B6%D5%BE%D5%B8%D6%80%D5%AB-%D5%AF%D5%B8%D5%B2%D6%84%D5%AB%D5%B6-%D5%A5%D5%B6%D6%84-%D4%B5%D6%80%D5%A9-%D5%A4%D5%A5.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. https://www.rferl.org/a/eleven-political-parties-register-armenian-parliamentary-elections/29601516.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. https://armtimes.com/hy/article/148570. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. https://www.tert.am/am/news/2018/11/15/Azgayin-arajyntac/2846012. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. http://ankakh.com/article/108270/%C2%ABazgayin-arradjenthats%C2%BB-kusaktsuthyun%E2%80%A4-aj-um--myenq-linyelu-yenq-qaghaqatsu-hyenarane-yev-zspvogh-uj-nikvol-pashinyanin. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  6. https://medium.com/equal-citizens/on-icelands-crowdsourced-constitution-ad99aae75fce. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)