Jump to content

«Մասնակից:ArzumanyanGayane/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
 
== <ref>{{Cite journal|date=2020-01-16|title=Франк, Сезар|url=https://ru.wikipedia.org/w/index.php?title=%D0%A4%D1%80%D0%B0%D0%BD%D0%BA,_%D0%A1%D0%B5%D0%B7%D0%B0%D1%80&oldid=104585019|language=ru}}</ref>Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
Սեզար Ֆրանկը ֆրանսիացի կոմպոզիտոր է: Ծնվել է 1822թ. դեկտեմբերի 10-ին [[Նիդեռլանդներ]]ի [[Լիեժ (նահանգ)|Լիեժ]] քաղաքում, բելգիա-գերմանական ընտանիքում: Հայրը [[բելգիա]]կան Գեմմենիխ գյուղից էր, իսկ մայրը գերմանացի էր` Ախեն քաղաքից: 1830թ. ընդունվել է Լիեժ քաղաքի կոնսերվատորիան, չորս տարի հետո ավարտել է [[սոլֆեջիո]]յի և դաշնամուրի դասարանները` գերազանցությամբ: 1833թ.-ից մինջև 1835թ. [[հարմոնիա]]յի դասեր է առել պրոֆեսոր Դասսաուանից, ով դասավանդում էր [[Փարիզ]]ի կոնսերվատորիայում: Որդու երաժշտական հաջողությունները տեսնելով` հայրը 1835թ. համերգներ է կազմակերել Ախենում, Լիեժում և [[Բրյուսել]]ում: Նույն թվականին ընտանիքը տեղափոխվեց Փարիզ, որտեղ Ֆրանկը ընդունվեց կոնսերվատորիա` պրոֆեսոր Անտոնին Ռեյխի դասարան: 1838, 1839 և 1841 թվականներին Ֆրանկը ստացավ ավարտական քննությունների առաջին մրցանակը` դաշնամուրի, [[կոնտրապունկտ]]ի և [[երգեհոն]]ի դասարաններում: Նա հնարավորություն ունեցավ մասնակցելու <<Հռոմեական մրցանակ>> մրցույթին, բայց հոր պնդմամբ վերադարձավ [[Բելգիա]], որտեղ հաջողությամբ հանդես եկավ, որպես դաշնակահար և [[երգեհոն]]ի վիրտուոզ:
Բելգիայում Ֆրանկը ստեղծում է իր առաջին գործերը` Դաշնամուրային տրիո(1843) և էսքիզներ <<Հռութ>> օրատորիայի համար: Երկու տարի անց, իր հոր կամքին հակառակ, Ֆրանկը կրկին մեկնում է Փարիզ, որտեղ գրում է <<Ինչ է լսվում լեռան վրա>> սիմֆոնիկ պոեմը և սկսում է աշխատել <<Վարձու ծառան>> [[օպերա]]յի վրա: 1853թ. ստանձում է երգեհոնահարի տեղը` Սեն-Ժան-Սեն Ֆրանսուա դյու Մարե եկեղեցում: Ոգեշնչված հանրաճանաչ երգեհոնահար Ժակ Լեմմենսի արվեստից` Ֆրանկը սկսում է աշխատել իր կատարողական հմտությունների կատարելագործման ուղղությամբ, մասնավորապես` իմպրովիզացիայի: 1859թ. դեկտեմբերի 1-ին Ֆրանկին վստահվեց հայտնի վարպետ` Արիստիդե Կավայ-Կոլի գործի նար կառուցվածքի վրա առաջին կատարումը `Սուրբ Կլոտիլդե եկեղեցում: Նա կյանքի մնացած ժամանակահատվածը աշխատել է, որպես երգեհոնահար այս եկեղեցում: 1871թ. երգեհոնի դասատու Ֆրանսուա Բենոյտը լքեց Փարիզի կոնսերվատորիան, իսկ թափուր տեղն առաջարկվեց Ֆրանկին: Դրա համար պահանջվում է Ֆրանսիայի քաղաքացիություն, և կոմպոզիտորը համաձայնվում է: Նա պաշտոնապես ղեկավարեց առարկան 1872թ. փետրվարին: Նրա ուսանողները անվանի երգեհոնահարներ և կոմպոզիտորներ էին, այդ թվում` Վենսան դ Էնդի, Էռնեստո Շասոն և Գի Ռոպարց:
 
== Հիմնական Ստեղծագործություններ ==
=== *[[Օպերա|Օպերաներ]] ===
<<Ստրադելլա>> (1841)
<<Վարձու ծառան>> (1851-1853)
<<Գուլդա>> (1879-1885)
<<Ժիզելլա>> (1888-1890) :
=== *[[Օրատորիա|Օրատորիաներ]] ===
<<Ռուֆ>> (1845)
<<Հատուցում>> (1871)
<<Երանության պատվիրանները>> (1869-1879)
<<Հանդիսավոր մեսսա>> :
=== *Ստեղծագործություններ [[Նվագախումբ|նվագախմբի]] համար ===
Մեծ [[սիմֆոնիա]] G dur (1840)
Սիմֆոնիա D moll (1883)
<<Հոգեբուժարան>> (1886-1888)
Սիմֆոնիկ վարիացիաներ դաշնամուրի և նվագախմբի համար (1885) :
=== *Ստեղծագործություններ երգեհոնի համար ===
Ֆանտազիա C dur
Մեծ սիմֆոնիկ պիես
[[Կանտաբիլե]]
Հերոսական պիես:
=== *Ստեղծագործություններ դաշնամուրի համար ===
Էկլոգա
Մեծ կապրիչո