«Վանո Սիրադեղյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Հեռացրեցի ավելորդ տեղեկաքարտը
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://grapaharan.org/ +https://grapaharan.org/)
Տող 109. Տող 109.
* «Կիրակի», (Երևան, 1983)
* «Կիրակի», (Երևան, 1983)
* «Շատ չհամարվի» (Երևան 1993)<ref>[http://freebooks.do.am/load/vano_shat_chhamarvi/16-1-0-1536 Վանո Սիրադեղյանի Շատ չհամարվի գիրքը freebooks կայքում:]</ref>
* «Շատ չհամարվի» (Երևան 1993)<ref>[http://freebooks.do.am/load/vano_shat_chhamarvi/16-1-0-1536 Վանո Սիրադեղյանի Շատ չհամարվի գիրքը freebooks կայքում:]</ref>
* «Ծանր լույս»[http://grapaharan.org/%C2%AB%D4%BE%D5%A1%D5%B6%D6%80_%D5%AC%D5%B8%D6%82%D5%B5%D5%BD%C2%BB]
* «Ծանր լույս»[https://grapaharan.org/%C2%AB%D4%BE%D5%A1%D5%B6%D6%80_%D5%AC%D5%B8%D6%82%D5%B5%D5%BD%C2%BB]
* «Երկիր։Ցպահանջ»[http://grapaharan.org/%C2%AB%D4%B5%D6%80%D5%AF%D5%AB%D6%80%D6%89_%D5%91%D5%BA%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%BB%E2%80%A6%C2%BB]
* «Երկիր։Ցպահանջ»[https://grapaharan.org/%C2%AB%D4%B5%D6%80%D5%AF%D5%AB%D6%80%D6%89_%D5%91%D5%BA%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%BB%E2%80%A6%C2%BB]
* «Ձեռքդ ետ տար ցավի վրայից»
* «Ձեռքդ ետ տար ցավի վրայից»
*«Գյադաների Ժամանակը»[http://grapaharan.org/%C2%AB%D4%B3%D5%B5%D5%A1%D5%A4%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A8%C2%BB]։
*«Գյադաների Ժամանակը»[https://grapaharan.org/%C2%AB%D4%B3%D5%B5%D5%A1%D5%A4%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A8%C2%BB]։
Արձակագիր [[Հրանտ Մաթևոսյան]]ը Վանո Սիրադեղյանի մասին ասել է.
Արձակագիր [[Հրանտ Մաթևոսյան]]ը Վանո Սիրադեղյանի մասին ասել է.


Տող 139. Տող 139.


== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
* [http://grapaharan.org/Վանո_Սիրադեղյան Վանո Սիրադեղյանը գրապահարանում]
* [https://grapaharan.org/Վանո_Սիրադեղյան Վանո Սիրադեղյանը գրապահարանում]
* [http://hrantmatevossian.org/hy/works/id/chshgrit_barerov_chshmarit_patmutiunner Հրանտ Մաթևոսյան. «Ճշգրիտ բառերով ճշմարիտ պատմություններ» (Վանո Սիրադեղյանի մասին)]
* [http://hrantmatevossian.org/hy/works/id/chshgrit_barerov_chshmarit_patmutiunner Հրանտ Մաթևոսյան. «Ճշգրիտ բառերով ճշմարիտ պատմություններ» (Վանո Սիրադեղյանի մասին)]



03:50, 20 Հուլիսի 2020-ի տարբերակ

Վանո Սիրադեղյան
ՀՀՇ վարչության նախագահ[1]
1990–1992 և 1997–2000
Նախորդող Դավիթ Վարդանյան
Հաջորդող Տեր - Հուսիկ Լազարյան, Ալեքսանդր Արզումանյան
ՀՀ ներքին գործերի նախարար[2]
10 փետրվարի 1992 - 08 նոյեմբերի 1996
Նախորդող Վալերի Պողոսյան
Հաջորդող Սերժ Սարգսյան
Երևանի քաղաքապետ
08 նոյեմբերի 1996— - 02 փետրվարի 1998
Նախորդող Աշոտ Միրզոյան
Հաջորդող Սուրեն Ջ. Աբրահամյան
 
Կուսակցություն՝ ՀՀՇ
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ բանասեր
Գործունեություն՝ քաղաքական
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի
Ծննդյան օր 1946 թ. նոյեմբերի 13
Ծննդավայր ՀՀ, Տավուշի մարզ, գյուղ Կոթի
Վախճանի օր հոկտեմբերի 15, 2021(2021-10-15)[3] (74 տարեկան)
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան
Ամուսին Ռուզաննա Տոնոյան[4][5]
 
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան

Վանո Սիրադեղյան (ծննդ. թվ.՝ Նոյեմբերի 13, 1946թ., Շավարշավան, Նոյեմբերյանի շրջան, ՀԽՍՀ[Ն 1]), ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ։ ՀՀ անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պետական առանցքային պաշտոններ։ 1990-ական թվականներին եղել է Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից[6]:

Վ.Սիրադեղյանը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա մարդասպան, տարբեր հանցագործություններ կատարած անձ է[7][8], մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիր[9]: Նրա անունը կապվում է մի շարք քաղաքական սպանություննների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ[10]։ Այժմ գտնվում է միջազգային հետախուզման մեջ[11]։

Կենսագրություն

1966-1969 թվականներին Վանո Սիրադեղյանը ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: Աշխատել է մի շարք պարբերականներում։ 1982 թվականին դարձել է «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակակիր։ 1988 թվականից անդամակցում է նորաստեղծ Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցությանը։ Նույն թվականին անդամագրվել է «Ղարաբաղ կոմիտեին»՝ աստիճանաբար դառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի ակտիվ դերակատարներից։ Նույն թվականի դեկտեմբերին խորհրդային իրավապահ մարմինների կողմից կոմիտեի մի շարք անդամների հետ ձերբակալվում և բանտարկվում է մինչև 1989 թվականի մայիսը։ 1990-1991 թվականներին աշխատել է որպես ՀՀ անտառտնտեսության վարչության պետ, գրեթե միաժամանակ՝ 1990-1992 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։ 1991-1992 թվականներին աշխատել է որպես Հայաստանի Հանրապետության նախագահի ներքին քաղաքականության և սոցիալական հարցերի խորհրդական։ 1992-1997 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարար, 1997-1998 թվականներին՝ Երևանի քաղաքապետ, գրեթե միաժամանակ՝ 1997-1999 թվականներին, ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։ 1999 թվականիի մայիսի 30-ին կրկին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր արդեն թիվ 75 ընտրատարածքից։ Հանդիսացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Վ. Սիրադեղյանը ՀՀՇ կուսակցության անդամ է, 1990-1992 և 1997–2000 ղեկավարել է կուսակցության վարչությունը[1]:

Վ. Սիրադեղյանի անձը կապվում է բազմաթիվ քրեական հանցագործությունների կազմակերպման և իրագործման հետ, ինչի համար էլ նրա նկատմամբ ՀՀ իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել[11]։

Ընտանիք

Վանո Սիրադեղյանը ամուսնացած է, ունի 5 երեխա, թոռներ։ Կինը՝ Ռուզաննա Տոնոյանը, աշխատում է Երևանի Խնկո Ապոր մանկական գրադարանում որպես տնօրեն[4][5][12]։

Քաղաքական գործունեություն

1996 թ.-ի նախագահական ընտրություններ

ԽՍՀՄ փլուզումից հետո, ընթացող Արցախյան պատերազմի պայմաններում և դրանից հետո բնակչության աղքատացման միտումները, ֆինանսատնտեսական և էներգետիկ ճգնաժամը, որպես արդյունք` Հայաստանից բնակչության արտագաղթի աճող միտումները, իրենց ազդեցությունը ունեցան երկրի բնակչության տրամադրությունների վրա, ինչը արտահայտվեց 1996 թվականին ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներում և հետընտրական զարգացումներում։ Նախագահական ընտրություններին իշխող ՀՀՇ կուսակցությունից առաջադրվել էր երկրի գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով ուներ ՀՀ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի և ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ու նրանց թիմերի աջակցությունը, իսկ ընդդիմադիր քաղաքական թևի առանցքային դերակատարը Ազգային ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանն էր[13]։ Այս երկու թեկնածուների միջև էլ ընթանում էր սուր պայքար: Համաձայն պաշտոնական տվյալների՝ ընտրույթուններում հաղթող է ճանաչվում Լ. Տեր-Պետրոսյանը: Ընդդիմությունը վիճարկում է պաշտոնական արդյունքները` հայտարարելով, որ ընտրություններում հաղթել է Վ.Մանուկյանը[14]։ Սակայն իշխող ՀՀՇ կուսակցությունը Վանո Սիրադեղյանի և Վազգեն Սարգսյանի առաջնորդությամբ հայտարարում է, որ նախագահ է ընտրվել Լ. Տեր-Պետրոսյանը։ Այս հայտարարությունից հետո բնակչության մի ստվար հատված դուրս է գալիս փողոց։ Սեպտեմբերի 25-ին ցուցարարները Երևանի Ազատության հրապարակից շարժվում են դեպի Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայր։ Ճանապարհին նրանք ներխուժում են ՀՀ Ազգային ժողովի շենք, հաշվեհարդար տեսնում մի շարք պաշտոնյաների հետ՝ դաժան ծեծի ենթարկելով նրանց[13]։ Սակայն, երբ ցուցարարները շարժվում են դեպի Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայրի ուղղությամբ, ՆԳՆ աշխատակիցները, իսկ որոշ տվյալների համաձայն նաև Երկրապահ կամավորական միության անդամները, որոնք կրում էին ռազմական հագուստ, Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ [փա՞ստ] ցրում են ցուցարաներին, ինչի հետևանքուվ տարբեր մարմնական վնասվածքներ են ստանում մոտ 60 հոգի [13][14][15]։ Արդյունքում Լևոն Տեր-Պետրոսյանը երկրոորդ անգամ դարձավ ՀՀ նախագահ։

Ցույցերից հետո երկրում հաստատվեց ռազմական դրություն, զենքի ուժով ճնշվեցին ժողովրդի ցույցերը[13]։ Այս առնչությամբ Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը իր մտերիմների հետ ունեցած խնջույքի ժամանակ հայտարարեց իր հայտնի ելույթներից մեկը.

Եթե մենք այդ ժամանակ ունենայինք 8 հատ ջրցան մեքենա, մի 40 հատ տանկ, ըըը տեխնիկայի միջոցներ, բան էն որ պայթացնում էինք (ծիծաղում է): Մենք էտ օրը մի 20-30 հազար փամփուշտ կրակեցինք օդ, բայց լավ դուբինկա չունեինք, չէր հերիքում ոչ մեկին: Ջրով կարելի էր էտ ամբողջ ժողովրդին, էտ ի՜նչ ժողովուրդ է 15000 ժողովուրդ է, ընդամենը 300, 800 կամ 1000 հոգին էր կատաղած, 1000 ժողովուրդը ինչա՜, 8 հատ ջրի մեքենա ես բան անում, է վերջացավ գնաց, թացանում ա, գնումա տուն չորանալու: Եթե չես կարողանում արդյունաբերությունը աշխատացնես, գոնե 8 հատ ջրի մեքենա պետք ա ունենաս դրա համար, այսինքն՝ որ չես կարողանում աշխատացնես բյուջեն, այսինքն՝ էսքան գործազուրկ կա, էսքան ջրի մեքենա (ծիծաղում է): Ոչ միայն դուք պտի կրակեիք, այլ մենք էլ պտի կրակեինք, մի 50 - 800 հոգի պտի սպանեինք: Հետո գոնե մի 800 մարդ պիտի սպանեինք...[16][17] (Վանո Սիրադեղյան)'

Հետընտրական լարված զարգացումների պայմաններում Լևոն Տեր–Պետրոսյանը ստիպված է լինում ազատել Վանո Սիրադեղյանին ՀՀ ներքին գործերի նախարարի պաշտոնից։

Առաջադրված մեղադրանքներ

1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից և Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո սկսվեց իշխանությունից Տեր-Պետրոսյանի թիմի որոշ առանցքային անդամների հեռացման գործընթացը։ Այս համատեքստում թիրախում հայտնվեց նաև Վանո Սիրադեղյանը։ 1999 թվականի փետրվարի 19-ին նա որպես մեղադրյալ է ներգրավվում և նույն օրն էլ նրա նկատմամբ հայտարարվում է հետախուզում։ Նա հայտնաբերվում և ձերբակալվում է 1999 թվականի մայիսի 3-ին, և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվում ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 72 հոդվածով (բանդիտիզմ), 17-99 հոդվածի 3-րդ, 4-րդ կետերով (հանցակցություն ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության), 17-99 հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 8-րդ կետով, 17-99 հոդվածի 4-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 3-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, 185 հոդվածի 3-րդ (կաշառքի ստացում), 182 հոդվածի 1-ին (իշխանության կամ պաշտոնեական դիրքի չարաշահում), 17-96 հոդվածի 2-րդ մասերով (գույքի դիտավորությամբ ոչնչացում կամ վնասում)։

1999 թվականի մայիսի 7-ին նա ազատվում է կալանքից և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվում անձնական երաշխավորություն՝ մինչև 2000 թվականի ապրիլ ամիսը, երբ խորհրդարանը բավարարում է դատախազության միջնորդությունը և զրկում Վ. Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից[18] ՀՀ քրեական օրենսգիրք առ 01.08.2003։ ՀՀ Ազգային ժողովի որոշմանն անմիջապես հաջորդեց Վ. Սիրադեղյանի փախուստը, ով առայսօր գտնվում է հետախուզման մեջ։

Վ. Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքը բաղկացած է 9 դրվագից։ Դրանք են.

  • Լինելով ՀՀ Ներքին գործերի նախարար՝ Վ. Սիրադեղյանը, ըստ մեղադրանքի, 1992 թվականի ամռանը Արմեն Սահակի Տեր-Սահակյանի միջոցով կազմակերպել է կայուն զինված հանցավոր խումբ (բանդա), որն ընդգրկել է իրեն վստահված համակարգում և զինել տարբեր տեսակի հրազենով ու ռազմամթերքով, իսկ հետագայում հովանավորել է բանդային և պարտակել նրա կատարած բազմաթիվ ավազակային հարձակումներն ու այլ հանցագործությունները[18]։
  • 1993 թվականի մարտի սկզբներին Վանո Սիրադեղյանը ՀՀՇ վարչության շենքում, Արմեն Տեր-Սահակյանին հանձնարարել է սպանել ՀՀ Երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանին։ Հետագա երկու ամիսների ընթացքում Արմեն Տեր-Սահակյանն ու նրա ղեկավարած բանդան իրագործել են սպանության առաջադրանքը կատարելուն ուղղված մի շարք կազմակերպական միջոցառումներ, այդ թվում ավազակային հարձակումների կատարմամբ հափշտակել են ավտոմեքենաներ՝ դրանք որպես սպանության միջոց օգտագործելու համար։[18]։
  • 1994 թվականի ապրիլի սկզբներին Վանո Սիրադեղյանը, կանչելով Արմեն Տեր-Սահակյանին իր աշխատասենյակ, և նրա հետ միասին, իր վարած «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայով գնալով Հրազդանի կիրճում գտնվող կառավարական ամառանոցների համալիր, նրան հանձնարարել է սպանել ՀՀ դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանին, որը միաժամանակ հանդիսացել է բարձրաստիճան առանձին պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված պաշտոնեական դիրքի չարաշահումների վերաբերյալ քրեական գործերով նախաքննություն կատարելու համար ՀՀ Գերագույն Խորհրդի 1994 թվականի փետրվարի 28-ի որոշման համաձայն կազմված հատուկ քննչական խմբի ղեկավարը։ [18]։
  • Հետագայում նույնպես Վանո Սիրադեղյանը պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ակտիվ միջոցներ է ձեռնարկել բանդայի միջոցով իր կատարած հանցագործությունները, այն է՝ Հովհաննես Սուքիասյանի, Համբարձում Ղանդիլյանի և մյուսների՝ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանությունները, ինչպես նաև Վլադիմիր Գրիգորյանի սպանության նախապատրաստության ու նրա նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության փորձի իրական հանգամանքների բացահայտումը կանխելու և այդ փաստերի առթիվ հարուցված քրեական գործերով ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելու ուղղությամբ[18]։
  • Մասնավորապես այդ նպատակով 1994 թվականին կազմակերպել ու նախապատրաստել է ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր Կիմ Բալայանի և ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի սպանությունը՝ վերջիններիս կողմից իրենց ծառայական և հասարակական պարտքը կատարելու կապակցությամբ, որը ավարտին չի հասցվել կազմակերպիչների կամքից անկախ պատճառներով[18]։
  • 1993 թվականի դեկտեմբերին Ներքին զորքերի վարչության պետ Վահան Հարությունյանին հանձնարարել է կազմակերպել և Մոսկվա քաղաքում իրականացնել Հայկական Միջազգային Ասամբլեայի նախագահ Սերժ Ջիլավյանի սպանությունը, որը մինչև վերջ չի հասցվել իր կամքից անկախ պատճառներով, դրանով իսկ կատարել է ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության փորձ[18]։
  • Սերժ Ջիլավյանի սպանության նախապատրաստության հանգամանքները թաքցնելու նպատակով և Ջիլավյանի սպանելու պատվերը ձախողելու համար 1994 թվականի հունվարին հանձնարարել է ՀՀ ՆԳՆ ՆԶՎ աշխատակիցների միջոցով կազմակերպել Արթուր Հովհաննիսյանի և Կարեն Ռաֆայելյանի սպանությունը, որն իրականացվել է 1994 թվականի հունվարի 25-ին[18]։
  • Բացի այդ ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ. Սիրադեղյանը մեղադրվում է նաև Արմեն Տեր-Սահակյանի միջոցով Ռազմիկ Աթոյանից 40.000 ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ, ինչպես նաև պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ՀՀ ՆԳ ՄՀՆՋ-ի աշխատակիցների միջոցով՝ հրկիզման եղանակով, դիտավորությամբ Հրազդանի կիրճում տեղակայված հասարակական սննդի օբյեկտը ոչնչացնելու համար[18]։

Վանո Սիրադեղյանի և ևս 11 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատարան է ուղարկվել 1999 թվականի հուլիսին։ Մեղադրյալների թվում էին ՀՀ ՆԳՆ Ներքին զորքերի վարչության պետ Վահան Հարությունյանն ու ներքին զորքերի այլ ներկայացուցիչներ։ (Արմեն Տեր-Սահակյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը դատարան էր ուղարկվել ավել վաղ և լսվել է այլ դատարանում)։ 2000 թվականին Վանո Սիրադեղյանը դիմել է փախուստի, նրա վերաբերյալ մասն անջատվել է Վահան Հարությունյանի և մյուսների գործից։ Վերջիններիս առաջադրված մեղադրանքները հիմնավորվել են դատարանում և դատապարտվել։ Վանո Սիրադեղյանի վերաբերյալ մասով գործի քննությունը դատարանում կասեցվել է՝ նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով[18]։ Չնայած այն հանգամանքին, որ նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում[11], այնուամենայնիվ հայաստանյան հասարակության մեջ շրջանառվում են որոշակի կարծիքներ, համաձայն որոնց՝ Վ. Սիրադեղյանի գտնվելու մասին հայտնի է ՀՀ իշխանություններին ու համապատասխան իրավական մարմիններին։

Գրական գործունեություն

Վանո Սիրադեղյանը զբաղվել է նաև գրական գործունեությամբ, հանդիսացել է Հայաստանի գրողների միության անդամ, հեղինակել է մի շարք գրքեր, այդ թվում՝

  • «Կիրակի», (Երևան, 1983)
  • «Շատ չհամարվի» (Երևան 1993)[19]
  • «Ծանր լույս»[1]
  • «Երկիր։Ցպահանջ»[2]
  • «Ձեռքդ ետ տար ցավի վրայից»
  • «Գյադաների Ժամանակը»[3]։

Արձակագիր Հրանտ Մաթևոսյանը Վանո Սիրադեղյանի մասին ասել է.

«Արձակի երկիր էր մտել մի տղա, որ, իր բոլոր ու բոլոր նախորդներից ավելի ճշգրիտ՝ ճշգրիտ բառերով ճշմարիտ պատմություններ էր պատմում, մոտավոր բառեր չուներ, որպես թե խոսքը որձաքարին է անցնելու՝ ժլատ ու ընտրող էր, վրիպած բառ չուներ, նրա բառն ու առարկան իրարու նույն պահին էին գտնում, հպանցիկը, ակնթարթայինը, անորսալին, անանունը հայտնվում էին նրա բառը արդեն գտած, արդեն կերպար ու պատկեր դարձած ու անուն առած… Եվ հրճվանք էին պարզում այդ պատկերներն ու կերպարները – ուրախացնում էին իրենց արդեն իսկ կենդանությամբ ու բազմությամբ, ուրախացնում էր նրանց տերը՝ բազում կոչվածների մեջ եզակիի իր ընտրյալությամբ: Սա ճիշտ գրող էր և սա ճշմարիտ արձակ էր: Մերձակա ամբողջ ամայության պատճառը մոտավորությունն էր, իսկ սա երկարակեցության էր կոչված: Բայց որովհետև Ակսելն ու Մուշեղը գրիչները վար էին դրել անժամանակ, իսկ Մնձուրու երկար կյանքից գրականության էր տրվել մի կարճ ժամանակ միայն և մի կարճ պահի մեջ սպառումը ճակատագիր էր թվում – այս մեկի՞ն ինչ էր պատահելու»[20]:

Երկեր

  • Կիրակի (պատմվածքներ), Երևան, 1983, 105 էջ:
  • Ծանր լույս (պատմվածքներ), Երևան, 1987, 224 էջ:
  • Շատ չհամարվի, Երևան, 1993, 64 էջ:
  • Ձեռքդ ետ տար ցավի վրայից, Երևան, 2000, 308 էջ:
  • Գյադաների ժամանակը, Երևան, 2005, 224 էջ:
  • Երկիր Ցպահանջ, Երևան, 2011, 224 էջ:

Հետաքրքիր փաստեր

  • «Հայկական ժամանակ» օրաթերթում Ավետիս Հարությունյան կեղծանունով հրապարակել է քաղաքական ու հրապարակախոսական հոդվածներ[21]:

Գրականություն

  • Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 512:
  • Ով ով է (Հայեր: Կենսագրական հանրագիտարան), հատ. 2, Երևան, 2007, էջ 472:

Նշումներ

  1. Վանո Սիրադեղյանի գտնվելու վայրի, կենդանի կամ մահացած լինելու մասին հրապարակային տեղեկություններ չկան: Նա գտնվում է հետախուզման մեջ:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 ՀՀՇ Վարչության նախագահները:
  2. ՀՀ կառավարություն. նախկին նախարարներ:
  3. Մահացել է Վանո Սիրադեղյանը
  4. 4,0 4,1 Վանո Սիրադեղյանի կինը մերժում է ամուսնու մահվան մասին լուրը:
  5. 5,0 5,1 Վանո Սիրադեղյանի կինն ասում է՝ «Երբ որ նա այստեղ էր, ցեխ էին շպրտում, հիմա էլ որ չկա, աղմկում են»:
  6. «Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է», araratnews:
  7. «Վանո Սիրադեղյանը վախենում է ոչ թե դատավճռից, այլ...», haynews.am:
  8. «Վանո Սիրադեղյանը իմ կնոջը «Ֆլամինգո» լողափը չի նվիրել. Անդրիաս Ղուկասյան», 1in.am:
  9. «Լիզա Ճաղարյան. Հայերեն Վիքիպեդիայի պերճանքն ու թշվառությունը - 3», ilur.am:
  10. «Ինչ սպանությունների համար է Վանո Սիրադեղյանը հետախուզվում», politik.am:
  11. 11,0 11,1 11,2 Վ.Սիրադեղյանի անձնական տվյալները Ինտերպոլի կողմից հետախուզվողների ցուցակում:
  12. Խնկո Ապոր մանկական գրադարանի աշխատակազմը:
  13. 13,0 13,1 13,2 13,3 Լեւոն Տեր-Պետրոսյան. մեծ խառնակչություն (մաս 1):
  14. 14,0 14,1 Սվետլանա Մարգարյան, «Կրակոց թիկունքից, մաս 17»
  15. ըստ Amnesty International միջազգային կազմապերպության տվյալների
  16. «Գոնե մի 800 մարդ պիտի սպանեինք. Վանո Սիրադեղյան.»:
  17. «Գոնե մի 800 մարդ պիտի սպանեինք. Վանո Սիրադեղյան»:
  18. 18,00 18,01 18,02 18,03 18,04 18,05 18,06 18,07 18,08 18,09 Վանո Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքը՝ 9 դրվագից:
  19. Վանո Սիրադեղյանի Շատ չհամարվի գիրքը freebooks կայքում:
  20. «Ճշգրիտ բառերով ճշմարիտ պատմություններ»
  21. Վանո Սիրադեղյանի վերադարձի առիթով

Արտաքին հղումներ

Տեսանյութեր

Նախորդող
«Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության նախագահ
Վանո Սիրադեղյան

1990—10 փետրվարի 1992
Հաջորդող
Տեր Հուսիկ Լազարյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
Հայաստանի Հանրապետության նախագահի ներքին քաղաքականության և սոցիալական հարցերի գծով խորհրդական
Վանո Սիրադեղյան

13 դեկտեմբերի 1991—10 փետրվարի 1992
Հաջորդող
պաշտոնը վերացվել է
Նախորդող
Վալերի Պողոսյան
ՀՀ Ներքին գործերի նախարար
Վանո Սիրադեղյան

10 փետրվարի 1992—08 նոյեմբերի 1996
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, Սերժ Սարգսյանը որպես ՀՀ Ներքին գործերի և Ազգային անվտանգության նախարար
Նախորդող
Աշոտ Միրզոյան
Երևանի քաղաքապետ
Վանո Սիրադեղյան

08 նոյեմբերի 1996—02 փետրվարի 1998
Հաջորդող
Սուրեն Ջ. Աբրահամյան
Նախորդող
«Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության նախագահ
Վանո Սիրադեղյան

1997—2000
Հաջորդող
Ալեքսանդր Արզումանյան