«Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Արտաքին հղումներ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 3. Տող 3.
| բնիկ անվանում =
| բնիկ անվանում =
| colorcode = #ccc
| colorcode = #ccc
| պատկերանիշ = Civil Contract Armenia logo.svg
| պատկերանիշ = Civil Contract (Armenia) logo.png
| պատկերանիշի նկարագրում = Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատկերանիշ
| պատկերանիշի նկարագրում = Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատկերանիշ
| պատկեր = Civil contract (Armenia)1.jpg
| պատկեր = Civil contract (Armenia)1.jpg

03:22, 19 Հուլիսի 2020-ի տարբերակ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն
Քաղաքացիական պայմանագիր
Изображение логотипа
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատկերանիշ
Տեսակկուսակցություն
ԵրկիրՀայաստան
ԱռաջնորդՆիկոլ Փաշինյան
ՀիմնադիրՆիկոլ Փաշինյան
Հիմնադրվածմայիսի 30, 2015[1]
Գաղափարախոսությունազատականություն, քաղաքացիական ազգայնականություն, ծայրահեղ կենտրոնամետ և պրո-եվրոպեականություն
Քաղաքական հայացքցենտրիզմ
ՇտաբՍայաթ Նովա, 6
Կայքcivilcontract.am
 Civil Contract Party Վիքիպահեստում

Քաղաքացիական պայմանագիր, իշխող քաղաքական կուսակցություն Հայաստանում։ Բացարձակ մեծամասնություն է 7-րդ գումարման ազգային ժողովում[2]։

Որպես հանրային-քաղաքական միավորում ձևավորվել է 2013 թ․, այն բանից հետո, երբ «Հայ ազգային կոնգրես» դաշինքի անդամներ Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը դուրս եկան ՀԱԿ-ից՝ համախմբելով տարբեր ակտիվիստների և գործիչների՝ այդ թվում Ռոմանոս Պետրոսյանին, Սարգիս Քլոյանին, Հակոբ Սիմիդյանին, Արթուր Իսպիրյանին և այլ անձանց։ Այն ըստ էության երկխոսության հարթակ էր քաղաքացու հետ։ Ավելի ուշ՝ 2015 թ․ մայիսին պաշտոնապես ստեղծվեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։

Մասնակցությունն ընտրական գործընթացներին

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե (2015)

Այս հանրաքվեին ՔՊԿ-ն ոչ մի մասնակցություն չունեցավ, նաև կոչ արեց անտարբեր լինել այդ փոփոխություններին ՝ նշելով, որ անիմաստ և ձևական արարողակարգ է և հարկավոր է կենտրոնանալ ավելի կարևոր խնդիրների ու հարցերի վրա՝ անիմաստ չվատնելով ու չփոշիացնելով ռեսուրսները։

Մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին (2016)

ՔՊԿ2016 թ․ մասնակցեց Նոր կյանք գյուղի գյուղապետի ընտրություններին՝ առաջադրելով Գարիկ Սարգսյանի թեկնածությունը և հաղթանակ տարավ, մասնակցեց Գյումրիի և Վանաձորի ավագանու, Հրազդանի քաղաքապետի ընտրություններին՝ վերջինումս առաջադրելով Սասուն Միքայելյանի թեկնածությունը, սակայն հաջողությունների չարձանագրեց, հաջողություն ունեցավ Կապանի ավագանու ընտրություններում՝ ունենալով ավագանու անդամներ։

Մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին (2017)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կոալիցիոն պայմանագիր է կնքել «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ և «Ելք դաշինքով» մասնակցել է 2017 թվականի ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին՝ ունենալով 9հոգանոց խմբակցություն[3][4]։

Մասնակցությունը Երևանի քաղաքապետի և ավագանու արտահերթ ընտրություններին (2017)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կոալիցիոն պայմանագիր է կնքել «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ և «Ելք դաշինքով» մասնակցել է 2017 թվականի Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրություններին՝ ունենալով 14հոգանոց խմբակցություն։

Մասնակցությունը Երևանի քաղաքապետի և ավագանու արտահերթ ընտրություններին (2018)

Երևան քաղաքի ավագանու 4-րդ ընտրություններում, որը կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 23-ին արտահերթ ընթացակարգով,որի պատճառը հուլիսի 9-ին նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականն էր, ՔՊԿ-ն մասնակցեց և հաղթեց Առաքելություն կուսակցության և տարբեր անհատների հետ «Իմ քայլը» դաշինքով, իսկ դաշինքի ցուցակը գլխավորող դերասան և պրոդյուսոր Հայկ Մարությանը դարձավ Երևանի քաղաքապետ` հավաքելով 80 տոկոսից ավել քվե, որը իրենց համար հիմք հանդիսացավ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման բանակցությունների սկսելու համար։

Մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին (2018)

ՔՊԿՀրազդանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում թեև չէր առաջադրել թեկնածություն, սակայն ՔՊԿ անդամ Սևակ Միքայելյանը ընտրվեց քաղաքապետ։ Հաղթանակ տարավ Էջմիածնի քաղաքապետի արտահերթ ընտրություններում՝ քաղաքապետ ընտրվեց ՔՊԿ անդամ Դիանա Գասպարյանը, իսկ Արմավիրում՝ Դավիթ Խուդաթյանը, հաղթանակ տարավ նաև այլ համայնքներում՝ այդ թվում գյուղերում։ Կապանում սակայն պարտություն կրեց իրենց թեկնածուն՝ Նարեկ Բաբայանը:

Մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին (2018)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կոալիցիոն պայմանագիր է կնքել «Առաքելություն» կուսակցութան և տարբեր անհատների հետ և «Իմ քայլը» դաշինքով մասնակցել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին՝ հավաքելով 800000-ից ավելի ձայն՝ ավելի քան 70 տոկոս քվե, ունենալավ սահմանադրական մեծամասնություն։ ԱԺ-ում ունի համանուն «Իմ քայլը» 88հոգանոց խմբակցություն, որի ղեկավարն է Լիլիթ Մակունցը, քարտուղարը՝ Հակոբ Սիմիդյանը: ԱԺ նախագահն է ՔՊԿ անդամ Արարատ Միրզոյանը, փոխնախագահներ` Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը։ Ղեկավարում է նաեւ խորհրդարանական 8 մշտական հանձնաժողովներ։ Իշխող ուժ է, որի վարչության նախագահն է ԵԿՄ վարչության անդամ Սասուն Միքայելյանը, վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ն է, փոխվարչապետ` Տիգրան Ավինյանը։ ՔՊԿ անդամներ են նաեւ նախարարներ եւ մարզպետներ, նրանց տեղակալներ, ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը։

Մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին (2019)

2019 թ․ փետրվարի 17-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում ղեկավարի ժ/պ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Պապյան Վարդանը հավաքել է 1212 քվե՝ ընտրվելով գյուղապետ։ Շիրակի Աշոցք համայնքում 1276 ձայնով ընտրվել է ղեկավարի ժ/պ, ՔՊ-ական Մանուկյան Կարենը:

Ծանոթագրություններ

  1. «Մենք գնում ենք իշխանափոխություն իրականացնելու. «Քաղաքացիական պայմանագիր»». a1plus. 12:25. {{cite web}}: Text "Մայիս 30,2015" ignored (օգնություն)
  2. «National Assembly of Armenia». www.parliament.am. Վերցված է 2018-08-08-ին.
  3. ««Ելք». Փաշինյանի, Մարուքյանի ու Արամ Սարգսյանի դաշինքի անունը հայտնի է». www.civilnet.am. Վերցված է 2018-08-08-ին.
  4. ««Լուսավոր Հայաստան»-ը, «ՔՊ»-ն ու «Հանրապետություն»-ն ընտրություններին կմասնակցեն «ԵԼՔ դաշինք» անվանումով - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2018-08-08-ին.

Արտաքին հղումներ