«Հեղինե Տրոյացի (նկար, Սենդիս)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
No edit summary
(Տարբերություն չկա)

15:49, 13 Հուլիսի 2020-ի տարբերակ

Հեղինե Տրոյացի
տեսակգեղանկար
նկարիչՖրեդերիկ Սենդիս[1]
տարի1867
բարձրություն38,4 սանտիմետր[1]
լայնություն30,5 սանտիմետր[1]
ժանրդիցաբանական գեղանկարչություն և դիմապատկեր
նյություղաներկ[1] և կտավ
գտնվում էՈւոլքեր պատկերասրահ[1]
հավաքածուՈւոլքեր պատկերասրահ
Ծանոթագրություններ

«Հեղինե Տրոյացի» (անգլ.՝ Helen of Troy), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Ֆրեդերիկ Սենդիսի նկարը՝ ստեղծված 1867 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Լիվերպուլի Ուոլքերի պատկերասրահի հավաքածուում։

Տեղեկություն նկարի մասին

Նկարում պատկերված է Հեղինեն՝ Զևսի և Լեդայի դուստրը, Մենելայոս արքայի կինը[2]։ Այդ ճակատագրական կինը, որը համարվում էր ամենագեղեցիկը երկրի երեսին, Տրոյական պատերազմն սկսելու պատճառ էր դարձել։ Գեղանկարիչները բազմիցս անդրադարձել են Հեղինեի կերպարին, ներառյալ նաև պրեռաֆայելիտ նկարիչները, ինչպես՝ Դանթե Գաբրիել Ռոսսետտի, Ֆրեդերիկ Լեյթոն, Էվելին դե Մորգան։

Սենդիսը Հեղինեին պատկերել է շիկակարմիր մազերով, որը նրա կանանց՝ բազմաթիվ այլ կերպարների համար բնութագրական գիծ էր (օրինակ՝ «Մարիամ Մագդաղենացի», գեղեցիկ դասական դիմագծերով, պայծառ աչքերով՝ բոլորը հեղինակի կատարելատիպ գեղեցկության չափանիշներով։ Միևնույն ժամանակ Հեղինեն ճակատագրական կնոջ վեհ կերպարով է, որը պատերազմի և դրա ողբերգական ավարտի պատճառ է դարձել[3]։ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի «Հեղինե Տրոյացի» նկարից չորս տարի անց Սենդիսն ստեղծել է իր կտավը։ Արդյունքում երկու նկարիչների միջև լարվածություն է առաջացել, քանի որ Ռոսսետտիին համարել է, որ Սենդիսն զբաղվում է իր աշխատանքների գրագողությամբ (դա վերաբերում էր ոչ միայն «Հեղինե Տրոյացուն», այլև «Մարիամ Մագդաղենացուն»)[4][5]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://artuk.org/discover/artworks/helen-of-troy-97594
  2. Apolodoro de Atenas Biblioteca mitológica. — Alianza Editorial, 2004. — С. 167. — ISBN 84-206-5808-1
  3. «ucm.academia.edu». 2012-05-20.(չաշխատող հղում)
  4. «Shadowlight: The Pre-Raphaelite Goddess». Վերցված է 2019-08-01-ին.
  5. «Helen of Troy». Preraphaelite Sisterhood.