«Օսլոյի թագավորական պալատ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեսարժանություն}} '''Օսլոյի թագավորական պալատ''' ({{lang-no|Slottet, Det kongelige slott}}), Նորվեգիայի միապետների պա...»:
(Տարբերություն չկա)

07:24, 13 Հուլիսի 2020-ի տարբերակ


Քարտեզ
Քարտեզ

Օսլոյի թագավորական պալատ (նորվ.՝ Slottet, Det kongelige slott), Նորվեգիայի միապետների պաշտոնական նստավայրը: Պալատը կառուցվել է 19-րդ դարի առաջին կեսին Նորվեգիայում и Շվեդիայում իշխած Կառլ XIV Յուհանի համար: Տեղակայված է Կարլ Յուհանի փողոցում և շրջապատված է 22 հա թագավորական պուրակով և թագավորական այգով: Այն բաց է հանրության համար:

Պատմություն

Մինչ շինարարության ավարտը թագավորական ընտանիքի անդամները ապրում էին Նորվեգիայի Պալե քաղաքի Քրիստիանիի շքեղ պալատում, որը 1805 թվականին մեծահարուստ վաճառական Բերնտ Անկերը նվիրաբերել էր պետությանը՝ թագավորական նստավայր օգտագործելու համար: Դանիայի և Նորվեգիայի միացյալ թագավորության վերջին տարիներին Պալեն օգտագործվում էր Նորվեգիայի կուսակալների կողմից, իսկ 1814 թվականին անցել է անկախ Նորվեգիայի Քրիստիան 8-րդ արքային: Որպես թագաժառանգ՝ պալատում ապրում էր Բերնադոտների ընտանիքից Կարլ Յուհան 14-րդը, ավելի ուշ, արդեն որպես արքա, նա կանգ էր առնում այստեղ իր նորվեգական մայրաքաղաք կատարած այցելությունների ժամանակ:

Շինարարություն

1821 թվականին Կարլ Յուհանը դանիացի անփորձ ճարտարապետ և սպա Հանս Լինստոյին հանձնարարել է նախագծել նոր պալատ: Շինարարական աշխատանքները սկսվել է 1824 թվականին, իսկ 1825 թվականի հոկտեմբերի 1-ին Կարլ Յուհանը դրել է պալատական մատուռի հիմնաքարը: Նախապես Լիսնտոն պլանավորել էր կառուցել միայն երկու հարկ՝ գլխավոր ճակատամասի երկու բնակելի թևերով[1]:

1827 թվականին, երբ պարզ դարձավ, որ բյուջեն գերազանցել են, շինարարությունը դադարեցվել է և վերսկսվել միայն 1833 թվականին: 1833 թվականին Լինստոուի պակաս ծախսատար նախագծով պալատը կառուցվել է առանց թևերի, բայց արդեն եռահարկ: Տանիքի կառուցումը ավարտվել է 1836 թվականին, իսկ ներքին հարդարման աշխատանքները՝ 1840 թվականի վերջերին:[2]: 1844 թվականին օծվել է պալատական մատուռը:[3].

Նորվեգիայի թագավորական ընտանիքը պալատի պատշգամբում, 2010 թվական:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևը и առաջին տիկինն Օսլոյի թագավորական պալատում պաշտոնական ընդունելության ժամանակ, 2010 թվական

Բերնադոտների կառավարում

Կարլ Յուհանը մինչ իր մահը (1844 թվական) այդպես էլ չի հասցրել ապրել պալատում և պալատի առաջին բնակիչները դարձել են նրա որդին՝ Օսկար 1-ինը և կինը՝ թագուհի Ժոզեֆինան: Շուտով պարզվել է, որ թագավորական ընտանիքին պետք է ավելի ընդարձակ նստավայր և պալատը ընդարձակվել է: Մինչ պալատի պաշտոնական բացումը, 1849 թվականին կրկին վերականգել են կենտրոնական սյունը, որը դուրս էր մնացել 1833 թվականի նախագծից, իսկ ժամանակավոր գիրթ տանիքը փոխարինվել է առավել շքեղ, թանկարժեք ու հարթ տանիքով: Բերնադոտների դինաստիայի մյուս թագավորները՝ Կարլ 15-րդը և Օսկար 2-րդը, շարունակել են օգտագործել Քրիստիանիի թագավորական պալատը, բայց ժամանակի մեծ մասն անց են կացրել Ստոկհոլմում: Օսկար թագավորի կինը՝ Սոֆյա Նասաուացին ամառը նախընտրում էր անկացնել Նորվեգիայում, բայց հիմնականում ապրում էր Շվեդիայի սահմանից ոչ հեռու գտնվող Շիննարբոլ կալվածքում։ 1905 թվականին, երբ փլուզվել է Շվեդիայի հետ միությունը, Օսկար 2-րդը պալատում չէր ապրում, բայց նրա որդին՝ գահաժառանգ Գուստավ V-ը երկու կարճատև այց է կատարել՝ ապարդյուն փորձելով փրկել միությունը:

Թագավորական պաշտոնական նստավայր

Բերնադոտները կորցրել են նորվեգական գահը 1905 թվականին, թագավոր է դարձել Դանիայի իշխան Կարլը, որն ստացել է Հակոն VII անունը: Հակոնն առաջին միապետն էր, որ պալատն օգտագործել է որպես մշտական նստավայր: ՄԻնչ թագավորի և կնոջ՝ թագուհի Մոդի այստեղ տեղափոխվելը պալատը երկու տարի վերանորոգվել է: Հակոնն եղել է առաջին միապետը, որ պալատի պատշգամբից ողջունել է մանկական շքերթն Օսլոյում Նորվեգիայի Սահմանադրության օրվա տոնակատարության ժամանակ: 1905 թվականին Հակոն VII-ը ձևավորել է պալատի դահլիճում Նորվեգիայի կառավարության հետ ամենշաբաթյա հանդիպումների ավանդույթ:

Պատկերասրահ Սոնյա թագուհու ախոռում

2017 թվականին թագավորական նախկին ախոռները վերանորոգվել են և վերածվել բազմանպատակ գեղարվեստական հաստատության՝ «Պատկերասրահ Սոնյա թագուհու ախոռում» անվամբ: Հաստատությունը բաց է հանրության համար և օգտագործվում է որպես պատկերասրահ, թանգարան և համերգասրահ:

Ծանոթագրություններ

  1. «History of the Royal Palace». www.kongehuset.no (նորվեգերեն). Վերցված է 2018-09-10-ին.
  2. «Architecture of the Royal Palace». www.kongehuset.no (նորվեգերեն). Վերցված է 2018-09-10-ին.
  3. The Palace Chapel Royal House of Norway (in English)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսլոյի թագավորական պալատ» հոդվածին։