«Թոմաս Վուլֆ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 6. Տող 6.
Թոմաս Քլեյթոն Վուլֆը ծնվել է Հյուսիսային Կարոլինա նահանգի Էշվիլ քաղաքում: Ընտանիքի ութ երեխաներից ամենակրտսերն էր: Հայրը՝ Ուիլյամ Օլիվեր Վուլֆը, հմուտ քարագործ վարպետ էր, որը հիանալի փորագրում էր քարի վրա, տապանաքարերի պատրաստման բիզնես էր ձեռնարկել ու հաջողությամբ առաջ էր տանում գործը: Ուիլյամ Վուլֆի մայրը՝ Ջուլիան, նույնպես հաջողակ գործարար էր /անշարժ գույքի առուվաճառքի բնագավառում/:

Թոմասը Հյուսիսային Կարոլինայի համալսարան ընդունվեց, երբ ընդամենը տասնհինգ տարեկան էր: Նպատակադրվելով դառնալ թատերագիր՝ 1919 թ.-ին փոխադրվեց թատերագրության կուրս: Նրա առաջին՝ ,,Բըք Գեյվինի վերադարձը,, մեկ գործողությամբ պիեսը հաջողությամբ բեմականացվեց նոր-նոր հիմնադրված ,,Կարոլինա փլեյմեյքերս,, թատերախմբի, կարճ ժամանակ անց՝ նաև Վուլֆի ու իր համակուրսեցիների կողմից, ընդ որում՝ հենց Վուլֆն էր գլխավոր դերակատարը: ,,Կարոլինա փլեյմեյքերս,,-ը այդ նույն՝ 1919 թվականի դեկտեմբերին բեմադրեց Վուլֆի թատերգություններից ևս մեկը՝ ,,Երրորդ գիշերը,,: Միաժամանակ՝ Թոմասը խմբագրում էր համալսարանի ուսանողների ,,The Daily Tar Hill,, թերթը և այդտեղ տպագրած ,,Արդյունաբերության ճգնաժամը,, էսսեի համար պարգևատրվեց արժեքավոր մրցանակով:

1920 թվականի հունիսին որպես բակալավր ավարտելով Հյուսիսային Կարոլինայի համալսարանը՝ Վուլֆը երեք ամիս անց ընդունվում է Հարվարդի համալսարանի արվեստների ու գիտությունների շրջանավարտային դպրոցը, որտեղ կատարելագործվում է թատերագրության մեջ Ջորջ Փիրս Բեյքերի ղեկավարությամբ:Վերջինիս արվեստանոցն էլ հենց իրականացրեց Վուլֆի ,,Լեռները,, թատերգության բեմադրությունը:

1922 թ.-ին Թոմասն ավարտեց Հարվարդը՝ ստանալով մագիստրական աստիճան: Այդ նույն տարվա հունիսին մահացավ հայրը: Հոր վախճանը խորապես ազդել էր երիտասարդի վրա, և դա զգացվեց նաև նրա գրվածքներում: Վուլֆը ևս մեկ տարի սովորեց Բեյքերի արվեստանոցում, որը բեմականացրեց նրա ,,Բարի գալուստ մեր քաղաք,, տասը գործողությամբ թատերգությունը:

04:26, 12 Հուլիսի 2020-ի տարբերակ

Թոմաս Վուլֆ
անգլ.՝ Thomas Wolfe
Ծնվել էհոկտեմբերի 3, 1900(1900-10-03)[1][2][3][…]
ԾննդավայրԷշվիլ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[4]
Վախճանվել էսեպտեմբերի 15, 1938(1938-09-15)[1][2][3][…] (37 տարեկան)
Վախճանի վայրԲալթիմոր, ԱՄՆ[5]
ԳերեզմանRiverside Cemetery[6]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, վիպասան, արձակագիր, ակնարկագիր, դրամատուրգ և դրամատուրգ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան[4] և Հյուսիսային Կառոլինայի համալսարան Չապել Հիլում[4]
Ուշագրավ աշխատանքներՆայիր տանը քո, հրեշտակ
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրՆյու Յորքի համալսարան[4]
Պարգևներ
Изображение автографа
 Thomas Wolfe Վիքիպահեստում

Թոմաս Վուլֆ (անգլ.՝ Thomas Clayton Wolfe, 1900 թ. հոկտեմբերի 3, Էշվիլ, Հյուսիսային Կարոլինա - 1938 թ. սեպտեմբերի 15, Բալթիմոր, Մերիլենդամերիկացի նշանավոր գրող, «Նայիր տանը քո, հրեշտակ», «Ժամանակի և գետի մասին», «Դեպի տուն վերադարձ չկա» վեպերի և այլ ստեղծագործությունների հեղինակ։ Հայերեն թարգմանվել է հեղինակի «Երկրի ոստայնը» վիպակը[7]։

Վուլֆը գրել է չորս մեծածավալ վեպ, բազմաթիվ պատմվածքներ, նորավեպեր, ինչպես նաև թատերգություններ: Նա հայտնի է իբրև մի գրող, որ իր ստեղծագործություններում բանաստեղծական, իմպրեսիոնիստական, զգացմունքային, տպավորիչ արձակը միահյուսել է ինքնակենսագրական տարրի հետ: Նրա 1920-1940- ական թվականներին գրած ու հրատարակած գրքերը կենսական ազդեցություն են գործել այդ ժամանակաշրջանի ամերիկյան մշակույթի վրա: Վուլֆի մահից հետո նրա ժամանակակից հեղինակներից Ուիլյամ Ֆոլկները գրեց, որ Վուլֆին կարելի է համարել իրենց սերնդի մեծագույն գրողը, քանզի նա ավելի բարձր նպատակակետեր էր նշել իր համար, քան մյուս գրողները: Վուլֆի ազդեցությունը զգալի է հատկապես Ջեք Քերուաքի, Ռեյ Բրեդբերիի, Ֆիլիպ Ռոթի գրվածքների վրա: Այսօր էլ նրան հիշատակում են որպես ամերիկյան ժամանակակից գրականության կարևորագույն ներկայացուցչի, ինքնակենսագրական արձակի առաջնակարգ վարպետի, և նա համարվում է Հյուսիսային Կարոլինա նահանգի ամենահռչակավոր գրողը: Սակայն Էռնեստ Հեմինգուեյը, որն իր սեղմ գրելաոճով և առնական ձայնով Վուլֆի հակապատկերն էր, մի կողմ է «գցում» նրան՝ ծաղրանքով բնութագրելով որպես «ամերիկյան գրի չափից դուրս փքված Լի լ՛Աբներ»-ի:

Թոմաս Քլեյթոն Վուլֆը ծնվել է Հյուսիսային Կարոլինա նահանգի Էշվիլ քաղաքում: Ընտանիքի ութ երեխաներից ամենակրտսերն էր: Հայրը՝ Ուիլյամ Օլիվեր Վուլֆը, հմուտ քարագործ վարպետ էր, որը հիանալի փորագրում էր քարի վրա, տապանաքարերի պատրաստման բիզնես էր ձեռնարկել ու հաջողությամբ առաջ էր տանում գործը: Ուիլյամ Վուլֆի մայրը՝ Ջուլիան, նույնպես հաջողակ գործարար էր /անշարժ գույքի առուվաճառքի բնագավառում/:

Թոմասը Հյուսիսային Կարոլինայի համալսարան ընդունվեց, երբ ընդամենը տասնհինգ տարեկան էր: Նպատակադրվելով դառնալ թատերագիր՝ 1919 թ.-ին փոխադրվեց թատերագրության կուրս: Նրա առաջին՝ ,,Բըք Գեյվինի վերադարձը,, մեկ գործողությամբ պիեսը հաջողությամբ բեմականացվեց նոր-նոր հիմնադրված ,,Կարոլինա փլեյմեյքերս,, թատերախմբի, կարճ ժամանակ անց՝ նաև Վուլֆի ու իր համակուրսեցիների կողմից, ընդ որում՝ հենց Վուլֆն էր գլխավոր դերակատարը: ,,Կարոլինա փլեյմեյքերս,,-ը այդ նույն՝ 1919 թվականի դեկտեմբերին բեմադրեց Վուլֆի թատերգություններից ևս մեկը՝ ,,Երրորդ գիշերը,,: Միաժամանակ՝ Թոմասը խմբագրում էր համալսարանի ուսանողների ,,The Daily Tar Hill,, թերթը և այդտեղ տպագրած ,,Արդյունաբերության ճգնաժամը,, էսսեի համար պարգևատրվեց արժեքավոր մրցանակով:

1920 թվականի հունիսին որպես բակալավր ավարտելով Հյուսիսային Կարոլինայի համալսարանը՝ Վուլֆը երեք ամիս անց ընդունվում է Հարվարդի համալսարանի արվեստների ու գիտությունների շրջանավարտային դպրոցը, որտեղ կատարելագործվում է թատերագրության մեջ Ջորջ Փիրս Բեյքերի ղեկավարությամբ:Վերջինիս արվեստանոցն էլ հենց իրականացրեց Վուլֆի ,,Լեռները,, թատերգության բեմադրությունը:

1922 թ.-ին Թոմասն ավարտեց Հարվարդը՝ ստանալով մագիստրական աստիճան: Այդ նույն տարվա հունիսին մահացավ հայրը: Հոր վախճանը խորապես ազդել էր երիտասարդի վրա, և դա զգացվեց նաև նրա գրվածքներում: Վուլֆը ևս մեկ տարի սովորեց Բեյքերի արվեստանոցում, որը բեմականացրեց նրա ,,Բարի գալուստ մեր քաղաք,, տասը գործողությամբ թատերգությունը:

1923 թ. -ի նոյեմբերին Վուլֆը տեղափոխվեց Նյու Յորք, փորձեց իր թատերգությունները վաճառել Բրոդվեյում: Հաջորդ տարվա փետրվարից սկսեց անգլերեն դասավանդել Նյու Յուրքի համալսարանում, որտեղ դասախոսել է յոթ տարի:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  5. Deutsche Nationalbibliothek Record #118769936 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Find A Grave — 1996.
  7. Թոմաս Վուլֆ, Երկրի ոստայնը, թարգմ. Ա. Ջիվանյանի, Հինգ վիպակ, Երևան, 1991: