«Ժան-Պիեռ Ժոնե»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ →Ծանոթագրություններ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ |
||
Տող 8. | Տող 8. | ||
{{ծանցանկ}} |
{{ծանցանկ}} |
||
{{Արտաքին հղումներ}} |
{{Արտաքին հղումներ}} |
||
{{DEFAULTSORT:Ժոնե, Ժան-Պիեռ}} |
{{DEFAULTSORT:Ժոնե, Ժան-Պիեռ}} |
||
[[Կատեգորիա:Ֆրանսիացի կինոռեժիսորներ]] |
[[Կատեգորիա:Ֆրանսիացի կինոռեժիսորներ]] |
03:42, 12 Հուլիսի 2020-ի տարբերակ
Ժան-Պիեռ Ժոնե | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 3, 1953[1][2][3][…] (70 տարեկան) |
Ծննդավայր՝ | Le Coteau |
Քաղաքացիություն՝ | Ֆրանսիա |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, մոնտաժող և ռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0000466 |
jpjeunet.com |
Ժան-Պիեռ Ժոնե (սեպտեմբերի 3, 1953[1][2][3][…], Le Coteau), ֆրանսիացի կինոռեժիսոր և սցենարիստ։ Համբավվել է հատկապես « Կորած երեխաների քաղաք», «Դելիկատես» և «Ամելի» ֆիլմերով։
Կյանքը և գործունեությունը
Ժան-Պիեռ Ժոնեն ծնվել է Ռուանում՝ Լուառ, Ֆրանսիա։ Նա իր առաջին տեսախցիկը ձեռք է բերել 17 տարեկանում։ Հենց այդ տարիքում՝ անիմացիա սովորելիս, նա նկարեց իր առաջին ֆիլմերը։ Նա ընկերացավ դիզայներ և երգիծական գրքույկների հեղինակ Մարկ Կարոյի հետ, որը դարձավ իր գործընկերը։ Միասին Ժոնեն և Կարոն նկարահանեցին բազմաթիվ անիմացիաներ։ Նրանց առաջին խաղարկային կինոնկարը «The Bunker of the Last Gunshots»-ն էր՝ Կարճամետրաժ ֆիլմ|կարճամետրաժ կինոնկար], որը պատմում է ապագա աշխարհում գտնվող զինվորականների մասին։ Ժոնեն նաև նկարահանել է շատ գովազդներ և երաժշտական հոլովակներ։ Ժոնեի և Կարոյի առաջին լիամետրաժ կինոնկարը «Դելիկատես»-ն է (1991 թ.)։ Այն մի մելանխոլիկ կատակերգություն է, որը տեղի է ունենում մի աշխարհում, ուր սովն էր տիրում։ Հաջորդը « Կորած երեխաների քաղաք»-ն էր։ Այն ֆիլմ է մի խելագար գիտնականի մասին, ով գողանում է երեխաների երազները, որպեսզի ինքը հավերժ ապրի։ Ժոնեն այնուհետև նկարեց « Ամելին» (2001 թ.)։ Այդ կինոնկարը շարունակում էր նախորդող ֆիլմերի սյուռեալիստական տրամադրությունը, սակայն այն ավելի ուրախ էր և նրա մեջ ավելացվել էին ռոմանտիկ և երգիծական տարրեր։ Այս ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, ով հաճույք է ստանում ուրիշներին լավություն անելիս, սակայն ինքը չի կարողանում գտնել իր իսկական սերը։ Ֆիլմը շատ մեծ հաջողություն ունեցավ ամբողջ աշխարհում։ 2004 թ-ին Ժոնեն թողարկեց «Երկար նշանդրեք»-ը, որը Սեբաստիան Ժապրիսոտի վեպի վրա էր հիմնված։ Այն պատմում էր մի կնոջ մասին, ով իր սիրեցյալին էր փնտրում Առաջին համաշխարհային պատերազմից հետո։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
|