«Պետրե Մելիքիշվիլի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Կենսագրություն: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 59. Տող 59.
[[Կատեգորիա:Քիմիական գիտությունների դոկտորներ]]
[[Կատեգորիա:Քիմիական գիտությունների դոկտորներ]]
[[Կատեգորիա:Խորհրդային քիմիկոսներ]]
[[Կատեգորիա:Խորհրդային քիմիկոսներ]]
[[Կատեգորիա:ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ]]

18:17, 11 Հուլիսի 2020-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մելիքիշվիլի (այլ կիրառումներ)
Պետրե Մելիքիշվիլի
Ծնվել էհունիսի 29 (հուլիսի 11), 1850[1]
Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 23, 1927(1927-03-23) (76 տարեկան)
Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԹիֆլիս
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Անդրկովկասյան ԴՖՀ,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Օդեսայի ազգային համալսարան
Գործունեության ոլորտքիմիա
Ալմա մատերՕդեսայի ազգային համալսարան
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր
 Petre Melikishvili Վիքիպահեստում

Պետրե Մելիքիշվիլի կամ Պյոտր Մելիքով (վրաց.՝ პეტრე მელიქიშვილი, հունիսի 29 (հուլիսի 11), 1850[1], Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 23, 1927(1927-03-23), Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային քիմիկոս գիտնական, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, Թբիլիսիի պետական համալսարանի հիմնադիրներից մեկը և նրա առաջին ռեկտորը[2][3]

Կենսագրություն

Պետրե Մելիքիշվիլին ծագումով հայ-վրացական ազնվականական Մելիքիշվիլի տոհմից է: Նրա ծնողները 1840-ական թվականներին Ախալցխայից տեղափոխվել էին Թիֆլիս, որտեղ էլ ծնվել է Պետրեն:

Նա 1868 թվականին ավարտել է Թիֆլիսի գիմնազիան, հաջորդ տարում ընդունվել Օդեսայի Նովոռոսիյսկյան կոչված համալսարան (ներկայումս՝ Օդեսայի Ի. Մեչնիկովի անվան ազգային համալսարան)[4]: Նրա ուսումնառության տարիներին այդ համալսարանում դասախոսում էին մի շարք ականավոր գիտնականներ, նրանց թվում՝ Լև Ցենկովսկին, Իլյա Մեչնիկովը, Նիկոլայ Սոկոլովը...

1872 թվականին Մելիքիշվիլին գերազանցությամբ ավարտել է Օդեսայի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը, հաջորդ տարում գրել է իր առաջին գիտական աշխատանքը և կարճ ժամանակ անց ուղարկվել է արտասահման՝ գիտության մեջ խորանալու: 1875 թվականին վերադարձել է, դրանից տասը տարի անց պաշտպանել դոկտորական ատենախոսությունը: 1885-ից մինչև 1917 թվականը Մելիքիշվիլին աշխատել է Օդեսայի Ի. Մեչնիկովի անվան համալսարանում, որտեղ էլ հենց նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

1893 թվականից նա հիմնականում մասնագիտացել է անօրգանական քիմիայի բնագավառում: 1899 թվականին այդ ասպարեզում ձեռք բերած ակնառու նվաճումների համար արժանացել է Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի Լոմոնոսովյան մրցանակին:

Անմիջական մասնակցություն է ունեցել Թիֆլիսի համալսարանի հիմնադրման գործում, նորաստեղծ բարձրագույն կրթօջախի պրոֆեսորների՝ 1918 թվականի հունվարի 13-ին կայացած հավաքում ընտրվել համալսարանի առաջին ռեկտոր, սակայն շուրջ մեկ տարի անց, Թիֆլիսի գեներալ-նահանգապետի հետ ունեցած քաղաքական տարաձայնությունների պատճառով, ստիպված է եղել հրաժարվել այդ պաշտոնից:

1921 թվականի հուլիսին դարձել է համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետի դեկան: Գիտական բեղմնավոր աշխատանքը հաշվի առնելով՝ հետագայում նրան ընտրել են ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ:

Մելիքիշվիլին մահացել է 77 տարեկան հասակում՝ 1927 թվականի մարտի 23-ին, Թիֆլիսում: Հուղարկավորվել է Թիֆլիսի պետական համալսարանի զբոսայգում: Շիրմի վրա կանգնեցվել է նրա հուշարձանը: Մելիքիշվիլու անունով է կոչվել Վրաստանի գիտությունների ակադեմիայի քիմիայի ինստիտուտը, ինչպես նաև՝ Աջարիայի մայրաքաղաք Բաթումի փողոցներից մեկը: Թբիլիսիում այն շենքի պատին, որտեղ երկար տարիներ բնակվել է անվանի գիտնականը, փակցվել է հուշատախտակ: Բացի այդ, սահմանվել է Մելիքիշվիլու անունը կրող հատուկ գիտական մրցանակ՝ հանրապետության լավագույն քիմիկոս գիտնականներին խրախուսելու նպատակով:

Ուսումնասիրություներ

Մելիքիշվիլու գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են ոչ սահմանային օրգանական թթուներին և ոչ օրգանական պերօքսիդներին[5].

1873-1891 թթ. հայտնագործել և ուսումնասիրել է օրգանական միացությունների նոր դաս՝ գլիցիդային թթուներ։ 1897-1913 թթ. Լ․ Պիսարժևսկու հետ սինթեզել է Ս, Nb, Та, W, В, Mo, Ti, V-ի գերթթուները։ Առաջինն է ստացել ամոնիումի գերօքսիդ և նատրիումի գերբորատ։

Առաջարկել է վերլուծական նոր մեթոդներ։

Գրականություն

  • Волков В. А., Вонский Е. В., Кузнецова Г. И. Выдающиеся химики мира. — М.: ВШ, 1991. 656 с.
  • Цицишвили Н. С., Меликишвили П. Г., в кн.: Материалы по истории отечественной химии. Сб. докладов, М.—Л., 1950 (Имеется список научных трудов П. Г. Меликишвили.).

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Меликов Пётр Григорьевич, статья в Большой советской энциклопедии
  3. Меликишвили (Меликов) Петр Григорьевич на сайте Архивов РАН
  4. «Petre Melikishvili». Ivane Javakhishvili Tbilisi State University. Վերցված է 2018-05-14-ին.
  5. «МЕЛИКИШВИЛИ, Пётр Григорьевич» (Краткий очерк истории химии). Кафедра физхимии РГУ (ռուսերեն). Южный федеральный университет. Վերցված է 2015-7-22-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (օգնություն)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրե Մելիքիշվիլի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 387