«Խենթ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
Գեներալ [[Արշակ Տեր-Ղուկասով]]ի գլխավորած Երևանյան ջոկատի կազմում կամավոր մասնակցել է 1877-1878 թվականների [[Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)|ռուս-թուրքական պատերազմին]]։ [[1877]] թվականի հունիսին, երբ թուրքական զորքերը պաշարել են [[Բայազետ]]ի բերդը, քրդական տարազով ծպտված Տեր-Պողոսյանը «խենթ» ձևանալով, գիշերով կարողացել է դուրս գալ թշնամու օղակից և բերդի վիճակի մասին տեղեկացնել [[Արշակ Տեր-Ղուկասով]]ին։ Օգնության ուղարկված ուժերը [[հունիսի 28]]-ին ազատագրել են Բայազետը և փրկել բերդի կայազորը։ [[Գեներալ-լեյտենանտ]] [[Արշակ Տեր-Ղուկասով]]ի միջնորդությամբ այդ սխրանքի համար ռուսական իշխանությունները նրան շնորհել են սպայի կոչում, Սուրբ Գեորգիի ոսկե խաչ և նշանակել ցմահ թոշակ։
[[Պատկեր:Khent.jpg|400px|մինի|ձախից|Խենթը իր խմբով]]
Հետպատերազմյան տարիներին շարունակել է ծառայությունը ռուսական բանակում, կատարել է հետախուզական առաջադրանքներ, թարգմանչի պարտականություններ, ավելի ուշ զբաղվել է թիկունքային սպասարկման խնդիրներով, բարձրացել սպայական աստիճանակարգով և արժանացել գնդապետի կոչման։ Ծառայել է [[Թիֆլիս]]ում և [[Սանկտ-Պետերբուրգ]]ում։ Ծառայությունից արձակվելուց հետո վերադարձել է Հայաստան։
 
19-րդ դարի 80-90-ական թվականներին իր հեծյալ խմբով պայքարել է [[Արարատյան դաշտ]]ի և շրջակա հայկական գյուղերն ասպատակող քրդական հրոսակախմբերի դեմ: [[1896 թվական]]ին [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|Հայ հեղափոխական Դաշնակցություն]]ը նախապատրաստում էր մի արշավախումբ կազմավորել և ուղարկել [[Արևմտյան Հայաստան]]: Այս արշավանքին առավել մեծ հմայք տալու համար [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|ՀՅԴ]]-ն փորձում է արշավանքին մասնակից դարձնել նաև Սամսոն Տեր-Պողոսյանին: Այդ առթիվ նույնիսկ համաձայնություն է կնքվում [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|ՀՅԴ]] Մրգաստանի ([[Երևան]]) կենտրոնական կոմիտեի և Խենթի միջև: Խենթը պարտավորվում է իր խմբով անցնել [[Արևմտյան Հայաստան]] ու զինված պայքար սկսել, իսկ ՀՅԴ-ն պարտավորվում է նրան տրամադրել 100 հրացան` 200-ական փամփուշտով և հոգալ գիմնազիայում սովորող նրա որդու ուսման ծախսը:
Մահացել է Էջմիածնում 1911 թվականի ամռանը։ Թաղման արարողությանը մասնակցել են Էջմիածնի, [[Աշտարակ]]ի ու [[Ապարան]]ի գավառամասերի գյուղերի գյուղապետեր ու գյուղացիներ, կառավարական պաշտոնյաներ, Էջմիածնի միաբանության վարդապետներ, եպիսկոպոսներ, գյուղերի քահանայական դասը։ Թաղման հոծ թափորը հերոսի մարմինը հողին է հանձնել Էջմիածնի [[Սուրբ Գայանե եկեղեցի (Էջմիածին)|սուրբ Գայանե]] եկեղեցու ձախակողմյան պատի տակ։ Սկզբնապես գերեզմանին դրվել է փոքր տուֆ քարից խաչքար-տապանաքար, որի վրա փորագրված են եղել միայն «Խենթ» և դրա տակ «Վարդան» բառերը։ Հետագայում Ամենայն Հայոց [[Վազգեն Ա Բուխարեստցի]] կաթողիկոսի հրամանով խաչքար-տապանաքարի առջև տեղադրվել է բազալտից սալաձև տապանաքար, որի վրա փորագրված է.«Խենթ, Սամսոն Տեր-Պողոսյան, 1846-1911, Վարդան» (այստեղ ծննդյան թվականը սխալ է, 1875 թվականը ճշտվել է ըստ գյուղի եկեղեցու ծխամատյանի)։ Կենսագրական տեղեկություններից ներքև քանդակված են իրար խաչված զույգ դաշույններ։
 
Սամսոն Տեր–Պողոսյանը Րաֆֆու «[[Խենթը]]» վեպի գլխավոր հերոս Վարդանի նախատիպն է: Իր «Բայազետ» վեպում նրա կերպարին անդրադարձել է նաև ռուս արձակագիր Վալենտին Պիկուլը:
 
Հայրենի Արագյուղի գերեզմանոցի սկզբնամասում 1974 թվականին տեղադրվել է Սամսոն Տեր-Պողոսյանի` Խենթի կիսանդրին։ Կիսանդրու հեղինակն է ծնունդով նույնպես արագյուղցի, քանդակագործ [[Հովսեփ Մարգարյան]]ը։

Նավարկման ցանկ