«Համակարգչային խաղ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ (→‎Ծանոթագրություններ: կարիք չկա այլևս)
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
 
'''Համակարգչային խաղ''' (օգտագործվում է նաև ''վիդեոխաղ'', ''տեսախաղ'' տերմինները), [[համակարգչային ծրագիր]], որը ծառայում է խաղային պրոցեսը ([[գեյմփլեյ]]ը) կազմակերպելու համար։
 
Համակարգչային խաղերը հիմնականում ստեղծվում են [[ֆիլմ]]երի կամ [[գիրք|գրքերի]] հիման վրա, լինում էն նաև հակառակ դեպքերը։ 2011 թվականից համակարգչային խաղերը [[ԱՄՆ]] ում պաշտոնապես հայտարարվեցին արվեստի տեսակ<ref>[http://www.3dnews.ru/games/622071/ Видеоигры официально признаны видом искусства] // 3dnews.ru</ref>։ Համակարգչային խաղերը ցուցաբերել են էական ներգործություն հասարակության վրա, որ տեղեկետվական տեխնոլոգիաները հարմարվել են խաղաֆիկացմանը։
 
== Պատմությունը ==
1980-ականներին Nintendo-ն թողարկում է ''Nintendo Game & Watch'' սերիայի առաջին սարքը: Game & Watch խաղային սարքատարը նախատեսված էր գրպանի համար և ուներ հեղուկ-բյուրեղյա դիսփլեյ: Ու չնայած այն փաստին, որ մեկ Game & Watch-ը թույլ էր տալիս խաղալ ընդամենը մեկ խաղ, այնուամենայնիվ սարքն ունենում է մեծ պահանջարկ ու արտադրվում մինչև 1990 թվականը: 1980 թվականի մայիսի 22-ին Namco-ն արտադրում է մի խաղային ավտոմատ, որում առկա է լինում Տոռ Իվատանի նախագծած [[Pac-Man]] արկադա խաղը: Այս խաղն ունենում է «սուպերպահանջարկ», որ մինչ այդ դեռ չէր ունեցել և ոչ մի խաղ:
 
Տարեվերջում կրկին փայլում է Atari ընկերեությունը, որն իր Atari 2600 կոմպյուտերի(երեք տարի համարվել է ամենապահանջված խաղային կոմպյուտերը) համար թողարկում է մի քանի արկադա խաղեր: Այս հանգամանքը ստիպում է օգտատերերին ու առհասարակ մնացած բոլոր անհատներին ավելի ինտենսիվ պահանջարկ ցուցաբերել ընկերության նկատմամբ: Վերջին հաշվով սա հանգեցնում է նրան, որ ընկերության կոմպյուտերների պահանջարկը երկու անգամ ավելանում է՝ տարեկան վաճառվելով 2 միլիոն կոմպյուտեր կրկնօրինակով: 80-ականները կարելի է ասել այնպիսի շրջան էր, որ կոմպյուտերային խաղերը, կոնսլոները և ոլորտի տեխնոլոգիաները դարձել էին կյանքի բաղադրիչ մաս: Եթեր էին հեռարձակվում խաղային նորություններ, տեղի էին ունենում խոշորամսշտաբ իրադարձություններ, նկարահանվում էին մուլտֆիլմեր, որոնց դերերում հայտնվում էին խաղային կերպարներ, իսկ հայտնի ֆիլմերի մոտիվներով ստեղծվում էին կոմպյուտերային խաղեր: Բավական մեծ հաջողություն է ունենում Pole Position ավտոսիմուլյատորը: Առաջին անգամ ներկայացվում է մի խաղ՝ երրորդ դեմքից: Հենց այս խաղից էլ ձևավորվել է այն ստանդարդը, որն այժմ առկա է գրեթե բոլոր ավտոսիմուլյատորներում: Դասական պլատֆորմեր խաղի առաջին օրնակ է հանդիասնում և համարվում Pitfall! խաղը, որն առաջին լուրջ հաջողությունն է բերում Activision-ին: Տեղի են ունենում կարևոր զարգացումներ, որոնք խիստ կերպով ազդում են հայտնի Atari ընկերության բյուջեյի ու անվան վրա: Այլ կերպ ասած, ընկերությունը սկսում է հետզհետե նահանջել իր անառիկ պահած դիրքերից: Մայիսի 28-ին Տռիպ Հոքինսը, 200 հազար դոլար նախնական գումարով ստեղծում է Amazin' Software ընկերությունը: Հետագայում ընեկերությունը վերանվանվում է [[Electronic Arts]]-ի:
 
1983 թվականն աչքի է ընկնում ճգնաժամային աղետով, որը և շարունակվում է մինչև 1985 թվականը: Այս ճգնաճամը գեյմինդուստրիայի առաջին լուրջ կաթվածն է: Սկսած այս թվականից, շուկայից իսպառ դուրս են գալիս մի շարք հայտնի ընկերություններ: Շուկայի դոմինանտ Atari ընկերությունը մինչ այս էլ լավ վիճակում չէր, իսկ այս ճգնաժամն ավելի վատթարացնում է իրավիճակը ու կարելի է ասել, ընկերությունը ոչ մի դեր չուներ այլևս գեյմինդուրստրաիայում:
Թերևս 1985 թվականի ամենակարևոր իրադաձյությունը համարվում է [[Super Mario Bros.]] խաղի թողարկումը Nintendo Entertainment System պլատֆորմի համար: Ի սկզբանե այս խաղը արտացոլում էր Mario Bros. խաղի հզորացված ու թարմացված տարբերակը: Չնայած այս հանգամանքին, խաղը հիմք է դնում նոր սերիաների ստեղծմանը: Հենց այս խաղով է հայտնի «Մարիոն» ճանաչելի դարձել ամբողջ աշխարհին: Խաղն ունեցել է հսկայական հաջողություն, ռեկորդ սահմանելով անգամ Գինեսի գրքում: Super Mario Bros.խաղի վաճառքը կազմել է 40 միլիոն կրկնօրինակ, ինչն ամենավաճառվողն է եղել NES-ի համար: Բացի այս, խաղը համարվում է ամենապահանջված և ամենաթանկ ֆրանչայզերը գեյմինդուստրիայում: 2011 թվականի մարտ ամսվա դրությամբ այս սերիան ունեցել է 262 միլիոն վաճառք, շարունակելով գրանցել նորանոր աճ: Այս ամենից զատ խաղն իր ազդեցությունն է թողել մինչև անգամ գրականության, կինոյի, երաժշտության և այլ բնագավառների վրա: Գաղտնիք չէ նաև, որ «Մարիո» եղբայրների անունով կան նույնիսկ փողոցներ:
 
Այսպիսով, 1985 թվականը հարուստ է եղել իր խաղերի քանակով, նորաստեղծ տեխնոլոգիաներով՝ առաջին մուլտիմեդիա կոմպյուտերի ստեղծմամբ, երրորդ սերնդի խաղային համակարգերի վաճառքով: Այս ամենը ստիպեց, որպեսզի աշխարհի երեսից անհետանար ոլորտի ճգնաժամը: Իհարկե այն իր հետքը թողեց շատ ընկերությունների վրա: Իսկ մնացած կազմակերպությունները դարձան ավելի զգուշավոր ու խելամիտ: Իսկ վերլուծաբաններն ու մասնագետները, որոնք դեռ մեկ-երկու տարի առաջ ասում էին, թե խաղային ասպարեզը ընդամենը ժամանակի հարց է ու կվերանա շատ շուտով, ստիպված էին հաստատել, որ գեյմինդուստրիան ամենևին էլ երկրորդական չէր ու որ վերջինս շուկայի լիիրավ անդամ է:
 
1990-2000-ականներ: Տասնամյակի սկզբում Id Software -ը ստեղծում է Hovertank 3D անունով մի խաղ, որը փաստացի համարվում է առաջին հայացքից շութերների ձևավորման աղբյուրը: Խաղը 3D գրաֆիկայով էր արված: Հաջորդ տարվա ընթացքում ստեղծվում է ևս մեկ նոր խաղ, որն այս անգամ սկիզբ է դնում RPG ժանրի խաղերի ստեղծմանը: Խոսքը գնում է Ultima Underworlds: The Stygian Abyss խաղի մասին, որը նախագծվել էր Blue Sky Productions-ի կողմից: Չնայած այս և սկզբնական շրջանի շատ խաղեր կոչվում էին 3D, պետք է նշել, որ դրանք ամբողջապես եռաչափ գրաֆիկայով չէին - որոշ տեքսթուրաներ հարմարեցնում էին 3D-ի, խաղացողի մոտ ստեղծելով իլյուզիաներ: Կոչվում էին սփրայթներ:
Եռաչափ խաղերի հիմնական և ամբողջական օգտագործումը սկսվում է 1995 թվականից: Առաջին նման խաղերից լինում է [[PlayStation]]-ի կողմից ստեղծված Jumping Flash! խաղը: Իսկ մինչ այդ՝ 1994 թվականից սկսած, ստեղծվում է մեր օրերի ամենա հայտնի խաղային-մրցումային սերիան՝ [[Need for Speed]]-ը EA-ի կողմից:
 
1996 թվականին տեղի է ունենում կարևոր միջոցառում, որը թեպետ այդ շրջանում մի գուցեև քիչ հետաքրքրություն ներկայացներ իրենից, սակայն մեր օրերում արդեն խաղային ոլորտի ամենա կարևորներից է: Խոսքը գնում է [[Electronic Entertainment Expo]]-ի կամ ավելի կարճ՝ E3-ի մասին: Այս նույն թվականին, իհարկե ստեղծվում են մի շարք նոր խաղեր, անգամ հայտնի սերիաներ: Բայց կարևորների մասին խոսելուց անպայման պետք է նշել [[Half-Life]]-ը, որը թողարկվեց [[Valve Corporation|Valve]]-ի կողմից: Խաղի առաջնային կարևորությունը նրա սյուժեյում էր, այսինքն խաղ նախագծողները լուրջ քայլեր էին անում ոչ միայն առաջադեմ նորարարություններ մտցնելով տեխնիկական մաս, այլ նաև կարևորում էին պատմությունն առանձին:
 
2001 թվականին, արդեն հայտնի Activision ընկերությունը ձեռք է բերում նոր ստուդիա, որը Treyarch-ն էր և որը բազում խաղեր է տվել, այդ թվում [[Call of Duty]] սերիայից: Հայտնի ևս մեկ ընկերություն՝ [[Սոնի|Sony]]-ին սկսում է համագործակցել AOL կազմակերպության հետ և թողարկում են նոր ֆունկցիաներ ժամանակի առաջատար կոնսոլի՝ [[PlayStation 2]]-ի համար: Տարեվերջին վիդեոխաղերում ունեցած մեծ ավանդի համար պարգևատրվում է Ջեզ Սանը՝ Բրիտանական Կայսրության կողմից: Սրա կարևորությունը կայանում էր նրանում, որ առաջին անձն է եղել, ով պարգևատրում է ստացել վիդեոխաղերի ասպարեզում: Microsoft-ն իր հերթին արտադրում է առաջին Xbox-ը:
 
2004 թվականը համարվում է համակարգչային խաղերի ամենհաջողված տարիներից մեկը: Հատկապես առանձնանում է «շութեր» ժանրը: Այս թվականին [[Epic Games]]-ի կողմից դուրս է գալիս [[Unreal Tournament]] խաղը, որը հետագայում դառնում է լավագույն ցանցային խաղերից մեկը: Crytek-ի կողմից դուրս է գալիս Far Cry խաղը՝ բավական գեղեցիկ և տեխնիկապես հարուստ մի խաղ, բաց աշխարհով և ազատ խաղանցման հնարավորությամբ: Առաջին խաղն է, որում առկա է եղել 64բիթանոց համակարգի աջակցումը: Id Software-ի կողմից դուրս է գալիս Doom 3-ը, աչքի ընկնելով իր յուրահատուկ գրաֆիկայով: Valve-ը Steam-ում թողարկում է Half-Life 2 հայտնի խաղը:
Rockstar North-ը այս տարում թողարկում է [[Grand Theft Auto. San Andreas|Grand Theft Auto: San Andreas]] խաղը: Նույն այս տարում Valve-ը կրկին թողարկում է խաղ՝ [[Counter-Strike|Countre-Strike]]: Source-ը: Իսկ 2004 թվականի ամենագլխավոր նորույթը Nintendo DS կոնսոլի ի հայտ գալն էր: 2004-ին այն պաշտոնապես վաճառվում էր միայն ԱՄՆ-ում և Ճապոնիայում, իսկ 2005-ից սկսում է դուրս գալ աշխարհի բոլոր շուկաներ:
 
2010-ական թվականներ: Մարտ ամսին տեղի է ունենում [[Game Developers Conference]]-ը: Այն տեղի է ունենում Կալիֆորնիա նահանգի Սան-Ֆրանցիսկո քաղաքում: Ապրիլի 6-8-ը տեղի է ունենում PAX East 2012-ը: Սա անցկացվել է Մասսաչուսեթս նահանգի Բոսթոն քաղաքում: Հունիսի 5-ից 7-ը անցկացվում է E3 2012 ցուցահանդեսը: Ինչպես միշտ Լոս-Անջելոս քաղաքում: Օգոստոս ամսի 2-5-ը անցկացվում է QuakeCon 2012-ը՝ ամենամյա զանգվածային LAN party-ին: Անցկացվել է Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում: 15-19-ը Գերմանիայի Քյոլն քաղաքում անցկացվում է [[Gamescom]]-ը: Իսկ 31-ից սեպտեմբերի 2-ը Վաշինգթոն նահանգի Սիէթլ քաղաքում տեղի է ունենում PAX Prime 2012-ը: Սեպտեմբերի 20-23-ը Ճապոնիայի Տիբե քաղաքում անցկացվում է Tokyo Game Show 2012-ը: Փետրվարի 22-ին [[Playstation Vita|PlayStation Vita]]-ն թողարկվում է նաև Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում: 2013 թվական: Փետրվարի 20՝ Sony-ին ցուցադրում է ութերորդ սերնդի խաղային կոնսոլ [[PlayStation 4]]-ը:
 
Ներկայիս շրջանում շարունակվում են թողարկվել շատ խաղեր, տեղի են ունենում բազմաթիվ միջոցառումներ և խաղային իրադարձություններ, կիբեռսպորտային մրցույթներ: Բացի այս, մեր օրերում ցանկացած խոշոր ընկերություն ցանկություն ունի անդամագրվել խաղային բնագավառին, եթե անգամ վերջինս նախկինում կապ չի ունեցել այս ուղղության հետ անմիջականորեն: Օրինակ Google-ը մեծ թափով փորձում է էական փոփոխություններ մտցնել ոլորտ, իր հերթին Apple-ը ներկայացրեց մոբայլ հարթակների համար նախատեսված բաժանորդագրային ծառայությունը: Ինչ է սա նշանակում - սա նշանակում է, որ գեյմոլորտը ոչ թե գոյատևում է 21-րդ դարում, այլ թելադրում է շուկայի մի հատվածի նախասիրությունները, և ինչպես նշվեց, շատ հսկա կազմակերպություններ լրջորեն փորձում են մուտք գործել համակարգչային խաղերի բնագավառ:
 
2020 թվականին ևս անցկացվելու են հայտնի խաղային իրադարձություններն ու միջոցառումները: Սակայն առավել հետաքրքիրը սպասվում է տարեվերջին, քանի որ խաղային ինդուստրիան մուտք է գործելու այլ սերունդ: Կոնսոլային շուկայի երկու հսկաներ՝ Sony-ին և Microsoft-ը թողարկելու են իրենց ապագա, նոր սերնդի կոնսոլները, որոնք իրենց հերթին բերելու են հեղափոխական իրադարձություններ, նոր մակարդակի են բարձրացնելու խաղային ինդուստրիան, խաղացողներին առաջարկելով այլ լուծումներ:
 
* '''Պլատֆորմա -''' խաղը կարող է հասանելի լնել ստույգ պլատֆորմայի համար կամ լինենլ մուլտիպլատֆորմային (մի քանի պլատֆորմաների համար): Որպես ենթադասակարոգում, այս դեպքում նշվում են խաղեր, նախատեսված Անհատական Համակարգիչների, խաղային կոնսոլների, մոբայլ սարքավորումների և գրպանի խաղասարքերի համար
 
* '''Ժանր -''' խաղը կարող է ունենլ մեկ ստույգ ժանր կամ ներառի մի քանի այլ ժանրեր իր մեջ
* '''Փոխգործակցության եղանակ -''' խաղը կարող է նախատեսված լինել անհատական անցման համար կամ ունենա բազմամասնակցային հնարավորություն: Վերջինի դեպքում այն հնարավոր է խաղալ մեկ համակարգչով մի քանի մարդ, խաղալ համացանցի միջամտությամբ, զանգվածային և այլ եղանակներով
* Գլուխկոտրուկ ({{lang-en|Puzzle}}) — առաջարկում են տրամաբանական խնդիրներ
* Ուսուցողական ({{lang-en|Educational}}) — խաղալու ընթացքում խաղացողը ստանում է իրական գիտելիքներ
 
* Դերային ({{lang-en|role-playing game}}) — շատ հաճախ հանդիպում է որպես RPG: Խաղացողը ղեկավարում է մեկ կամ ավելի կերպարներ, յուրաքանչյուրն իր առանձնահատկություններով: Խաղային իրադարձությունների զարգացումներն այստեղ որոշվում են խաղացողի ընտրությունների ու որոշումների հիման վրա
*Շութեր ({{lang-en|shooter}}) - տարածված ժանր է: Հիմնականում հանդիպում է երրորդ դեմքից: Խաղի ընթացքում խաղացողը կիրառում է տարբեր զինատեսակներ: Մեր մոտ հանդիպում է նաև «կրակոցի» գործածությունը
 
===== Հրատարակիչ =====
Հրատարակիչը կամ հրատարակողն այն կազմակերպությունն է, որը հրատարակելու է խաղը: Վերջիններս պարտավորվում են սեփական արտադրանքի հրապարկման համար: Հոգ են տանում մարկեթինգային ծախսերի մասին, զբաղվում են շուկայի հետազոտմամբ և գովազդային այլ հարցերով: Խաղի նախագծման ֆինանսական ամբողջ ծախսերն ապահովում է հրատարակիչը, անկախ այն բանից, հանդիսանում է ստուդիան ներքին թե արտաքին: Ընդորում, խաղի բոլոր իրավունքները պատկանում են հրատարակչին: Համակարգչային խաղը, քանի որ հանդիսանում է արտադրանք, որտեղ կարող է մուտք գործել տարբեր այլ արտադրանքներ ևս, օրինակ երաժշտություն, բրենդ և այլն, կապված այս հարցերի հետ, հրատարակիչը նույնպես պարտավորվում է գնել համապատասխան լիցենզիան, որը թույլ կտա այս կամ այն երաժշտությունը, բրենդը կամ մեկ այլ բան, կիրառություն գտնի տվյալ խաղում:
 
===== Նախագծողներ =====
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
[[Կատեգորիա:Համակարգչային խաղեր| ]]
 
2. [https://gamovergamenews.wixsite.com/gameover/post/խաղային-ժամանակագրություն-1947-ից-մինչև-2019 Խաղային ժամանակագրություն. 1947-ից մինչև 2019]// Game Over
 
[[Կատեգորիա:Համակարգչային խաղեր| ]]

Նավարկման ցանկ