«Մոհաչի ճակատամարտ (1526)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 49. Տող 49.
Ճակատամարտը կայացել է օգոստոսի 29-ին։ Հունգարական կողմի պլանով հեծելազորը պետք է հարձակվեր թուրքական դիրքերի վրա, ջախջախեր հետևակը, այնուհետև սեփական հետևակով հարձակվեր սուլթանի ճամբարի վրա։ Ճակատամարտը սկսվել է արքեպիսկոպոս Պալ Տամորիի ասպետական հեծելազորի հարձակումով թուրքական բանակի աջ թևի վրա, իսկ հունգարական բանակի կենտրոնն ու ձախ թևը, որ բաղկացած էր հետևակից, պետք է թեթև քայլերթով շարժվեին առաջ։ Շուտով հեծելազորը մարտի է բռնվում թուրքական հեծելազորի հետ, որը ղեկավարում էր Մալկոչօղլի Բալի բեյը։ Թուրքերն իսկույն սկսում են նահանջել։ Մտածելով, որ մարտը հաջող է ընթանում, հունգարացիները սկսում են հետապնդել նահանջողներին։ Այդ նույն ժամանակ կռվի մեջ են մտնում հետևակայինները՝ կենտրոնում ու ձախ թևում ձեռնամարտի մեջ մտնելով [[ենիչերիներ]]ի ջոկատների հետ։ Իսկ հունգարական հեծալեազորը, հետապնդելով նահանջող թուրքական հեծալազորայիններին, ընկնում է թուրքական թնդանոթների կրակի տակ, ու հարձակումը ձախողվում է։

Մարտի մեջ մտցնելով պահեստային ջոկատները, ամբողջ ճակատամասով հրետանային կրակ բացելով ու ունենալով թվային առավելություն՝ թուրքերը շուտով հունգարական բանակին մղում են Դանուբ՝ նրան զրկելով նահանջելու հնարավորությունից։ Արդյունքում ասպետական հեծալազորի մնացորդները նահանջում են, իսկ հետևակայինները շարունակում են մարտը մինչև վերջ։ Մեկուկես ժամ անց ճակատամարտն ավարտվում է Սուլեյման I-ի զորքերի կատարյալ հաղթանակով։ Լայոշ II -ի ողջ բանակը ոչնչանում է, ինքը արքան ու բանակի հրամանատարները զոհվում են նահանջի ժամանակ։ Մահանում է մոտ 15,000 քրիստոնյա, իսկ գերյալներին գլխատում են։ Մոհաչի հաղթանակը Սուլեյման I-ի համար բացում է Հունգարիայի թագավորության մայրաքաղաք [[Բուդա (Բուդապեշտ)|Բուդայի]] ճանապարհը։ Ճակատամարտից երկու շաբաթ անց թուրքական բանակը ներխուժում է մայրաքաղաք։

== Հետևանքներ ==
== Հետևանքներ ==
Տող 64. Տող 64.
Ռազմա-քաղաքական հարաբերություններում, ինչպես [[Գվադալետեի ճակատամարտ]]ը թույլ տվեց արաբներին գրավել [[Պիրենեյան թերակղզի]]ն, այնպես էլ Մոհաչի ճակատամարտը թուրքերի առաջ լայն հնարավորություն բացեց ամբողջ Կենտրոնական Եվրոպայում իր գերիշխանություն հաստատելու։ Սուլթան Սուլեյման I-ը 1529 թվականին սկսել է [[Վիեննա]]յի պաշարումը, սակայն ձմռան գալուստով պայմանավորված՝ ստիպված թողել է այդ միտքը։

Իր հերթին օսմանյան իշխանության մոտիկությունը ուղիղ սպառնալիք էր գերմանական հողերի նկատմամբ և առաջացում էր նրանց կատաղի դիմադրությունը, որոնք հաջողությամբ համընկնում էին ավստրիական Հաբսբուրգների կայսերական հավակնություններին։ Վերջիններս, հաջողությամբ տանելով Վիեննայի պաշարումը, ավելի վճռական գործողությունների են անցնում օսմանների նկատմամբ։ Մոհաչի ճակատամարտից հետո եվրոպական ազգությունները սկսել են միավորվելու փորձեր ձեռնարկել թուրքերի արյունալի առաջխաղացումը և իսլամացումը կանխելու հույսով՝ նպատակ ունենալով մուսուլմաններին դուրս մղել Եվրոպայի սրտից։ Այս ամենը խթան է հանդիսացել [[Բալկանյան թերակղզի|Բալկանյան թերակղզու]] «ռեկոնկիստայի» համար։ Այս ուղղությամբ առաջին հաջողությունը 1571 թվականի [[Լեպանտոյի ծովամարտ]]ն է եղել։

== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

05:01, 10 Հուլիսի 2020-ի տարբերակ

Մոհաչի ճակատամարտ
Թվականօգոստոսի 29, 1526[1]
Մասն էOttoman–Hungarian Wars?
ՎայրSátorhely?
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Մոհաչի ճակատամարտ (հունգ.՝ Mohácsi csata), 1526 թվականի օգոստոսի 29-ին Հունգարիայի Մոհաչ բնակավայրի մոտ տեղի ունեցած ճակատամարտ, որի ընթացքում թուրքական բանակը ջախջախիչ պարտության է մատնել հունգարա-չեխա-խորվաթական զորքերին։ Հաղթարշավի ընթացքում Օսմանյան կայրսրությունը գրավել է Միջինդանուբյան դաշտավայրը՝ իր տարածքում ընդգրկելով Եվրոպայի սիրտը, որը թուրքերը նախատեսում էին նոր հարձակումների և իսլամը տարածելու հարթակ դարձնել։

Նախապատմություն

Ինչպես բալկանյան ազգային շատ պետություններ, որոնք 14-15-րդ դարերում հայտնվել էին Օսմանյան կայսրության տիրապետության տակ, Հունգարիայի թագավորությունն էլ սաստիկ թուլացել էր ներքին ու արտաքին հակամարտություններից։ Ներքին հակամարտություններից էին ֆեոդալական տարաձայնությունները, գյուղացիական ապստամբությունները, ազգային փոքրամասնությունների (սլովակներ, վալախներ, խորվաթներ) պայքարը հունգարականացման դեմ, իսկ արտաքին վտանգներից էր ավստրիական Հաբսբուրգների՝ Հունգարիայի թագավորությունը իրենց տարածքի մեջ ներառելու հավակնոտ ծրագիրը։ Մատյաշ Հունյադիի մահից հետո (1490) Հունգարիայում անարխիա էր, որը պարարտ հող էր ստեղծում թուրքերի նվաճողական ծրագրերի իրականացման համար։ Շարունակական պատերազմը, որն ընթանում էր որոշակի ընդմիջումներով, ավարտվել էր թուրքերի համար ոչ այնքան բարեհաջող։ 1503 թվականին կնքված հաշտության պայմանագրով Հունգարիան, չնայած ճանաչում էր Մոլդովայի իշխանության ու Վալախիայի՝ Օսմանյան կայսրությանը հարկատու լինելը, սակայն չէր հրաժարվել այդ տարածքների նկատմամբ գերիշխանություն հաստատելու իր ծրագրերից։ Հունգարիայի աստիճանական անկմանը նպաստում էին նաև օլիգարխիկ ռեժիմը, որ հաստատել էին Յագելոնները, հունգարական գյուղացիության ազգային-ազատագրական շարժումից օտարումը 1514 թվականի իրադարձություններից հետո, աշխարհագրական մեկուսացվածությունը և Հունգարիայի հեռու լինելը առևտրական ճանապարհներից, որոնք անցնում էին Միջերկրական ծովով, Դանուբի առևտրական ճանապարհի դերի նվազումը և Հաբսբուրգների անընդհատ աճող ճնշումը[2]։

Ճակատամարտի ընթացք

1687 թվականի հունգարական հուշամեդալ՝ նվիրված Մոհաչի ճակատամարտին

1526 թվականի ամռանը, Սուլեյման I-ի զորքերը դուրս գալով Ստամբուլից, օգոստոսի վրջին հասնում են Հունգարիայի սահմանների մոտ։ Ճանապարհին թուրքերը գրոհով վերցնում են հունգարական մի քանի ամրոցներ՝ դաժան հաշվեհարդար տեսնելով պաշտպանների հետ, ավերելով բնակավայրեր ու հարուստ ավար առնելով։ Սուլթանը որոշել էր մեկընդմիշտ լուծել Հունգարիայի հարցը, իսկ Հունգարիայի արքա Լայոշ II-ը չէր էլ մտածում երկիրն առանց դիմադրության հանձնելու մասին։

Մոհաչ քաղաքի շրջակայքը, որ գտնվում էր Դանուբի աջ ափին, և որտեղ տեղավորվել էին հունգար արքայի զորքերը, բավական հարթ էր և հարմար հեծելազորի գործողությունների համար։ Լայոշ II-ն իր տրամադրության տակ ուներ 25,000-անոց բանակ և 80 թնդանոթ։ Զորքի հիմքը կազմում էին Չեխիայից, Խորվաթիայից, ինչպես նաև Ավստրիայից, Իտալիայից, Լեհաստանից և գերմանական իշխանություններից վարձկանները։ Սուլեյման I-ն ուներ մոտ 50․000 զորք և 160 հրետանային միավոր։ Այլ տեղեկություններով սուլթանն ուներ մոտ 100,000-անոց զորք և 300 հրետանի։ Հունգարացիները սպասում էին, որ իրենց օգնության կհասնի Տրանսիլվանիայի Յանոշ I Զապոլյանի իշխանը, սակայն նա չի գալիս օգնության։ 5,000 լավ զինված խորվաթ հեծյալներ ևս չեն կարողանում հասնել ճակատամարտին, ինչը կարող էր ազդեցություն ունենալ ճակատամարտի ելքի վրա։

Ճակատամարտը կայացել է օգոստոսի 29-ին։ Հունգարական կողմի պլանով հեծելազորը պետք է հարձակվեր թուրքական դիրքերի վրա, ջախջախեր հետևակը, այնուհետև սեփական հետևակով հարձակվեր սուլթանի ճամբարի վրա։ Ճակատամարտը սկսվել է արքեպիսկոպոս Պալ Տամորիի ասպետական հեծելազորի հարձակումով թուրքական բանակի աջ թևի վրա, իսկ հունգարական բանակի կենտրոնն ու ձախ թևը, որ բաղկացած էր հետևակից, պետք է թեթև քայլերթով շարժվեին առաջ։ Շուտով հեծելազորը մարտի է բռնվում թուրքական հեծելազորի հետ, որը ղեկավարում էր Մալկոչօղլի Բալի բեյը։ Թուրքերն իսկույն սկսում են նահանջել։ Մտածելով, որ մարտը հաջող է ընթանում, հունգարացիները սկսում են հետապնդել նահանջողներին։ Այդ նույն ժամանակ կռվի մեջ են մտնում հետևակայինները՝ կենտրոնում ու ձախ թևում ձեռնամարտի մեջ մտնելով ենիչերիների ջոկատների հետ։ Իսկ հունգարական հեծալեազորը, հետապնդելով նահանջող թուրքական հեծալազորայիններին, ընկնում է թուրքական թնդանոթների կրակի տակ, ու հարձակումը ձախողվում է։

Մարտի մեջ մտցնելով պահեստային ջոկատները, ամբողջ ճակատամասով հրետանային կրակ բացելով ու ունենալով թվային առավելություն՝ թուրքերը շուտով հունգարական բանակին մղում են Դանուբ՝ նրան զրկելով նահանջելու հնարավորությունից։ Արդյունքում ասպետական հեծալազորի մնացորդները նահանջում են, իսկ հետևակայինները շարունակում են մարտը մինչև վերջ։ Մեկուկես ժամ անց ճակատամարտն ավարտվում է Սուլեյման I-ի զորքերի կատարյալ հաղթանակով։ Լայոշ II -ի ողջ բանակը ոչնչանում է, ինքը արքան ու բանակի հրամանատարները զոհվում են նահանջի ժամանակ։ Մահանում է մոտ 15,000 քրիստոնյա, իսկ գերյալներին գլխատում են։ Մոհաչի հաղթանակը Սուլեյման I-ի համար բացում է Հունգարիայի թագավորության մայրաքաղաք Բուդայի ճանապարհը։ Ճակատամարտից երկու շաբաթ անց թուրքական բանակը ներխուժում է մայրաքաղաք։

Հետևանքներ

Թուրքերի հաղթանակը մի շարք ուղղակի հետևանքներ ունեցավ թե՛ հունգարացիների և թե՛ հարևան ժողովուրդների համար։

Հունգարիայի թագավորության համար այն իսկական աղետ դարձավ։ Թուրքերը նվաճեցին կենտրոնական Հունգարիան, որը մինչև 17-րդ դարի վերջը վերածվեց օսմանյան Հունգարիայի։ Հարակից արևմտյան ու հյուսիսային շրջանները հունգարական նոր մայրաքաղաքի՝ Պոժոնի (ներկայումս՝ Բրատիսլավա) հետ, անեքսիայի են ենթարկվել ավստրիական Հաբսբուրգների կողմից։ Այսպիսով, Հունգարիայի թագավորությունը 16-րդ դարի կեսին փաստացի բաժանվել էր երկու մասի։

Մոհաչի ճակատամարտի ամենածանր հետևանքը Կենտրոնական Եվրոպայի ու հարավսլավոնական ժողովուրդների՝ թուրքական ծանր լծի տակ հայտնվելն էր հետագա գրեթե երկու դարերի ընթացքում։ Օսմանյան Հունգարիայի շատ բնակիչներ արտագաղթեցին հյուսիս ու հարավ՝ Հաբսբուրգների տիրապետության տակ գտնվող տարածքներ։ Որոշ բնակիչներ էլ թուրքերին դիմադրություն էին ցույց տալիս՝ դառնալով հայդուկներ։

Հարկ է նշել, սակայն, որ ոչ բոլորն էին իրենց դժգոհությունը հայտնում թուրքական իշխանությունից, հատկապես հունգարների շրջանում։ Դա մասամբ բացատրվում էր այն համգամանքով, որ երկու ժողովուրդներն էլ ընդհանրություններ ունեին, քանի որ մինչ Եվրոպա ներթափանցելը՝ մոտ 1,000 տարի մ․ թ․ ա․, հունգարներն ապրել են թուրքական ցեղերի շրջապատում, որոնցից նրանք յուրացրել են գյուղատնտեսական շատ հասկացություններ։ Հարավ-արևելքի գյուղացիությունը թուրքերի մուտքն ընդունել է որպես ազատագրություն տեղի մագնատներից, որոնք ծանր հարկերով կեղեքել էին նրանց։ Ցանկանալով հունգարական գյուղացիությանը իր կողմը գրավել՝ թուրքերն ազատականացրել են նրանց կյանքի որոշ ոլորտներ։ Ի տարբերություն ժամանակի եվրոպական կաթոլիկների ու բողոքականների՝ թուրքերն ուղղակիորեն չէին արգելում և ոչ մի կրոն, չնայած իսլամի ընդունումը խրախուսվում էր ամեն ձևով։ Օգտվելով հետպատերազմյան տարիների քաոսային իրավիճակից և մուսուլմանական նոր համայնքի ձևավորումից՝ հասարակ շատ հունգարացիներ, որոնք ընդունել էին իսլամ (մադյարաբներ), կարողացան բարձրանալ Օսմանյան կայսրության կարիերային աստիճանով։

Դրա հետ մեկտեղ, չնայած սկզբնական հաջողություններին՝ թուրքերն առաջին անգամ բախվում են իրենց համար օտար արևմտաեվրոպական հասարակական-քաղաքական կառուցվածքին։ Չնայած Հունգարիայի թագավորությունում ընդհանուր առմամբ այն ունեցել է խիստ առանձնահատկություններ՝ իր վրա կրելով գերմանական ազդեցությունը, սակայն այն էականորեն տարբերվել է բալկանյան շրջանի հունա-սլավոնական պետություններից, որոնք համեմատաբար հեշտ են տրվել թուրքական տիրապետությանը։

Ռազմա-քաղաքական հարաբերություններում, ինչպես Գվադալետեի ճակատամարտը թույլ տվեց արաբներին գրավել Պիրենեյան թերակղզին, այնպես էլ Մոհաչի ճակատամարտը թուրքերի առաջ լայն հնարավորություն բացեց ամբողջ Կենտրոնական Եվրոպայում իր գերիշխանություն հաստատելու։ Սուլթան Սուլեյման I-ը 1529 թվականին սկսել է Վիեննայի պաշարումը, սակայն ձմռան գալուստով պայմանավորված՝ ստիպված թողել է այդ միտքը։

Իր հերթին օսմանյան իշխանության մոտիկությունը ուղիղ սպառնալիք էր գերմանական հողերի նկատմամբ և առաջացում էր նրանց կատաղի դիմադրությունը, որոնք հաջողությամբ համընկնում էին ավստրիական Հաբսբուրգների կայսերական հավակնություններին։ Վերջիններս, հաջողությամբ տանելով Վիեննայի պաշարումը, ավելի վճռական գործողությունների են անցնում օսմանների նկատմամբ։ Մոհաչի ճակատամարտից հետո եվրոպական ազգությունները սկսել են միավորվելու փորձեր ձեռնարկել թուրքերի արյունալի առաջխաղացումը և իսլամացումը կանխելու հույսով՝ նպատակ ունենալով մուսուլմաններին դուրս մղել Եվրոպայի սրտից։ Այս ամենը խթան է հանդիսացել Բալկանյան թերակղզու «ռեկոնկիստայի» համար։ Այս ուղղությամբ առաջին հաջողությունը 1571 թվականի Լեպանտոյի ծովամարտն է եղել։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոհաչի ճակատամարտ (1526)» հոդվածին։