«Գյուտ Նագգաշյան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ Հոգևորական |
|||
| Ավազանի անունը = Հովհաննես |
| Ավազանի անունը = Հովհաննես |
||
| Պատկեր = |
| Պատկեր = |
||
Տող 42. | Տող 42. | ||
== Արտաքին հղումներ == |
== Արտաքին հղումներ == |
||
* [http://echmiadzin.asj-oa.am/15703/ Տ. Գյուտ արքեպիսկոպոս Նագգաշյանի քարոզը՝ խոսված Ս. էջմիածնի Մայր Տաճարում մատուցված Ուխտի Ս. Պատարագին] |
* [http://echmiadzin.asj-oa.am/15703/ Տ. Գյուտ արքեպիսկոպոս Նագգաշյանի քարոզը՝ խոսված Ս. էջմիածնի Մայր Տաճարում մատուցված Ուխտի Ս. Պատարագին] |
||
{{DEFAULTSORT:Նագգաշյան, Գյուտ}} |
{{DEFAULTSORT:Նագգաշյան, Գյուտ}} |
||
[[Կատեգորիա:Հայ հոգևորականներ]] |
[[Կատեգորիա:Հայ հոգևորականներ]] |
23:41, 7 Հուլիսի 2020-ի տարբերակ
Գյուտ Նագգաշյան | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Ավազանի անունը | Հովհաննես |
Եկեղեցի | Հայ Առաքելական եկեղեցի |
Անուն | Գյուտ արքեպիսկոպոս Նագգաշյան |
Տիտղոս | Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ |
Կառավարման սկիզբ | 1984 |
Կառավարման ավարտ | 2009 |
Ծնվել է | 1933 |
Ծննդավայր | Հալեպ |
Ազգություն | հայ |
Հոգևոր աստիճան | Արքեպիսկոպոս |
Գյուտ արքեպիսկոպոս Նագգաշյան (ավազանի անունը՝ Մանուկ, 1933, Հալեպ, Սիրիա - ապրիլի 26, 2021), Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ (1984-2009 թթ.):
Կենսագրություն
Տ. Գյուտ եպիսկոպոս Նագգաշյանը (ավազանի անունը՝ Հովհաննես) ծնվել է 1933 թվականին, Հալեպում: Սովորել է տեղի Կիլիկյան վարժարանում, 1948 թվականին ուսանել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Դպրեվանքում: 1955 թվականին ձեռնադրվել է կուսակրոն հոգևորական: 1955-1960 թթ. ուսուցչական պաշտոններ է վարել Բեյրութի Թեքեյան, Սահակյան և Նոր Բարձրագույն վարժարաններում, միաժամանակ հովվական ծառայություն է կատարել Բեյրութի և Կիպրոսի հայկական եկեղեցիներում[1]:
1958 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստացել է մասնավոր վարդապետության 4 աստիճանները: 1960 թվականին նշանակվել է Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ մայր եկեղեցու հոգևոր հովիվ: 1965 թվականին ստացել է ծայրագույն վարդապետության կոչում: 1973 թվականի սեպտեմբերի 30-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ստացել է եպիսկոպոսական օծում և ձեռնադրություն: 1984 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և պաշտոնավարել մինչև 2009 թվական[1][2]:
Տես նաև
- Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսաց դաս
- Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակություն
- Գերագույն հոգևոր խորհուրդ
- Սուրբ Հոգի եկեղեցի (Ամստերդամ)