«Շենիկցի Գրգո»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
 
Սասունցիները [[Միհրան Տամատյան]]<nowiki/>ին փոխարինելու եկած [[Մեծն Մուրադ|Մուրադի (Համբարձում Պոյաճյան)]] գլխավորությամբ պաշտպանողական դիրքեր են ստեղծում։ Հուլիսի 27-ին քրդերը ոչխարները փախցնելու նպատակով հարձակվում են Շենիկ գյուղի վրա, սակայն, Գրգոն իր ուժերով հարձակվում է նրանց վրա, սպանում մեկ տասնյակ քրդերի և հետ խլում թալանը: Այնուհետև, վերցնելով նաև քրդերի ոչխարները, վերադառնում է գյուղ։ Հուլիսի 28-ին քրդերը հարձակվում են [[Շենիկ]]<nowiki/>ի վրա՝ շտկելու իրենց ձախողումը, սակայն, շենիկցիները օգնության եկած սեմալցիների հետ անառիկ են պահում գյուղը մինչև [[օգոստոսի 2]]-ը։ Օգոստոսի 2-ին հայերը, չդիմանալով քրդերի և կանոնավոր զորքի հարձակմանը, նահանջում են։ Գրգոն, որ գնացել էր [[Գելիեգուզան]]<nowiki/>ից օգնական ուժեր բերելու, անմիջապես թարմ ուժերով հարձակվում և հաղթում է թշնամուն՝ նրան պատճառելով 300 զոհ և վիրավորներ։ Հայերի կորուստը կազմում էր 45 սպանված և 100 վիրավոր։
 
Պարտություններից ամոթահար՝ օգոստոսի 3-ին թշնամին [[Սասուն]]<nowiki/>ի գյուղերի վրա գրոհեց բոլոր ուղղություններով։ [[Թուրքեր]]<nowiki/>ը ներխուժում են ապստամբության ամենամեծ կենտրոն [[Գելիեգուզան]] գյուղը, ուր ահեղ մարտերում զոհվում է ապստամբության խիզախ ղեկավարներից ռես Պետոն։ Գրգոն հասնում է գելիեգուզանցիներին օգնության և թշնամուն պատճառելով 800 սպանված և վիրավոր՝ հետ է շպրտում նրան։ Հաջորդ օրերի ընթացքում պաշարված հայերը ռազմամթերքի և պարենի պակասի պատճառով նահանջում են [[Անդակ (լեռ)|Անդոկ լեռ]], ուր շարունակում են դիմադրել թուրքերին մինչև [[օգոստոսի 22]]-ը, երբ լիովին սպառվում է ռազմամթերքը և պարենը։
 
== Գրգոյի մահը ==

Նավարկման ցանկ