«Պեմզա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Հայաստանում: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 9. Տող 9.


{{ՀԲ}}
{{ՀԲ}}
{{Անավարտ}}


[[Կատեգորիա:Մագմատիկ ապարներ]]
[[Կատեգորիա:Մագմատիկ ապարներ]]


{{Անավարտ}}

09:10, 7 Հուլիսի 2020-ի տարբերակ

Պեմզա

Պեմզա (լատին․՝ pumex՝ փրփուր), չեչաքար, թեթև (ջրում չսուզվող), խիստ ծակոտկեն հրաբխային ապար՝ սովորաբար սիլիկաթթվի բարձր պարունակությամբ։ Ծավալային կշիռը 0, 3-0, 6 գ/սմ³ է, գույնը՝ սպիտակ, բաց մոխրագույն, դեղին, դարչնագույն։

Առաջացում

Առաջանում է գազով հագեցած մածուցիկ մագմաներից, որոնցում ժայթքման ժամանակ ճնշման անկման հետևանքով գազերը խիստ ընդարձակվում են, և լավան վերափոխվում է սպունգանման զանգվածի։

Հայաստանում

Հայաստանը հարուստ է պեմզայի հանքավայրերով (Պեմզաշեն, Անիպեմզա, Իրինդ գյուղեր)։ Օգտագործվում է որպես լցանյութ՝ պեմզաբետոնի, և հղկանյութ՝ ռետինի, պլաստմասսաների, դիմահարդարման միջոցների արտադրության մեջ և արդյունաբերության այլ ճյուղերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։