«Սովխոզ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
Ունի ինքնուրույն հաշվեկշիռ, իրավաբանական անձ է։ [[ԽՍՀՄ]]-ում Սովետական տնտեսություն սկսեցին կազմակերպել «Հողի մասին դեկրետի» [([[1917|1917 թ.]]-ի հոկտեմբեր 27-ին (նոյեմբեր 9-ին)] հրապարակումից հետո, որպես պետական գյուղատնտեսական մասնագիտացված տնտեսություններ, որոնք հետագայում շոշափելի դերակատարում ունեցան ողջ միությունում համատարած կոլեկտիվացման նախապատրաստման գործում։ Սովետական տնտեսությունները պետք է ամրապնդեին պետության պարենային բազան, ինչպես նաև օրինակ ծառայեին գյուղացիությանը ժամանակակից խոշոր հասարակական սոցիալիստական տնտեսություն վարելու համար, ցույց տային օգնություն մեքենա տեխնիկական սպասարկման, սորտային սերմնացումով, տոհմային անասուններով ապահովման միջոցով՝ նպաստելով գյուղացիների միավորմանը խոշոր կոլեկտիվ տընտեսություններում։ Այդ օգնությունը հատկապես դրսևորվեց [[Մեքենա-տրակտորային կայաններ|մեքենա-տրակտորային կայան]]ների (ՄՏԿ) կազմակերպման ու հետագա զարգացման ընթացքում։
 
«Սովետական տնտեսություն» մասնագիտական ուղղությունը որոշվում էր տվյալ շրջանի բնատնտեսական պայմաններով, բնութագրվում հանրային տնտեսության համախառն ու ապրանքային արտադրանքի կառուցվածքով, մասնավորապես այն ճյուղով (1, երբեմն՝ 2 կամ 3), որն առավել բարձր տեսակարար կշիռ ունի տնտեսության ապրանքային արտադրանքի ծավալի մեջ։ ԽՄԿԿ Կենտկոմի [[1954|1954 թ.]]-ի փետրվար-մարտյան պլենումի որոշման համաձայն [[Ղազախստան]]ի, [[Սիբիր]]ի, Պովոլժիեի, Ուրալի [[խոպան]] հողերի վրա [[1954]]—[[1955|1955 թթ.]]-ին կազմակերպվեց 425 խոշոր Սովետական տնտեսություն։ [[1954]]-[[1960|1960 թթ.]]-ին 42 միլիոն հա խոպան հողեր դրվեցին տնտեսության շրջանառության մեջ, որոնք տալիս էին երկրում արտադրվող հացահատիկի 30—35%֊ը։ 60-ական թթ․ խոշոր մասնագիտացված Սովետական տնտեսություն են ստեղծվել քաղաքների, արտադրամասերի կենտրոնների շուրջը։ [[1983|1983 թ.]]-ին Խորհրդային Միությունում կային 22,5 հազար Սովետական տնտեսություններ, որոնք ունեն 363 հազար հա գյուղատնտեսական քանդակներ կամ ԽՍՀՄ [[գյուղատնտեսական հողանդակներ|Գյուղատնտեսական հողանդակներ]]ի 61,3%-ը։ Դրանք արտադրում էին գյուղատնտեսության [[համախառն արտադրանք]]ի 36,7%֊ը։ Կան [[հացահատիկ]]ային, ճակնդեղագործական, [[բամբակ]]ագործական, հատուկ կուլտուրաների (եթերայուղատու, [[ծխախոտ]]ագործական, թեյագործական), պտղախաղողագործական, բանջարաբուծական, [[Կաթնատնտեսություն|կաթնային]], կաթնամսային սովխոզներ և այլն։
 
Սովետական տնտեսություններն աշխատում էին վերադաս պետությունների մարմինների առաջադրանքով, կենտրոնացված կարգով սահմանվում էր գյուղատնտեսական արտադրանքի մթերումների պլանը, կապիտալ ներդրումների ծավալը, հիմնական ֆոնդերի գործարկումը, աշխատավարձի ֆոնդը և այլն։ Տնտեսությունների արտադրությունը ղեկավարում, պլանավորում և ֆինանսավորում էր պետությունը։
== Այլ տնտեսություններ ==
 
Կային նաև մասնագիտական այլ ուղղության սովխոզ-գործարաններ՝ եթերայուղային, պահածոներն և այլն։ ՀԽՍՀ-ում հեռանկարային էին խաղողագործական և պտղաբանջարապահածոների համալիրները։ Եվրոպայի սոցիալիստական երկրներում պետության գյուղատնտեսության ձեռնարկություններ ստեղծվեցին [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ից հետո՝ հողային ռեֆորմների իրագործման, նախկին կալվածատիրական հողերի ազգայնացման հիման վրա։ Պետության տնտեսությունները էական դեր կատարեցին այդ երկրներում գյուղացիության արտադրության կոոպերացման ընթացքում։ Մինչև 60-ական թթ․ կեսը սոցիալիստական երկրների մեծ մասում պետության տնտեսությունները զարգանում էին որպես նեղ մասնագիտացված ձեռնարկություններ (հիմնականում սերմացուի, տնկանյութի, տոհմային անասունների աճեցման գծով)։ Հետագայում դրանցից շատերն ընդունեցին ընդհանուր արտադրական բնույթ՝ մասնագիտանալով բուսաբուծական և անասնապահական մթերքների արտադրության մեջ։ Պետական տնտեսությունների զգալի մասը տեղաբաշխված է եղել մերքաղաքային գոտիներում։ Տարբեր երկրներում դրանց տեսակարար կշիռը գյուղատնտեսական հողատարածությունների և արտադրանքի թողարկման ծավալում զգալիորեն տատանվում էր:
 
{{ՀՍՀ}}

Նավարկման ցանկ