«Ավտոմեքենա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 23. Տող 23.
== Բեռնատարներ և ավտոբուսներ ==
== Բեռնատարներ և ավտոբուսներ ==
Բեռնատարները և ավտոբուսներն ավտոճանապարհներով ծանր բեռներ ու մեծաքանակ ուղևորներ տեղափոխող տրանսպորտային խոշոր միջոցներ են:
Բեռնատարները և ավտոբուսներն ավտոճանապարհներով ծանր բեռներ ու մեծաքանակ ուղևորներ տեղափոխող տրանսպորտային խոշոր միջոցներ են:
Ավտոբուսները մարդկանց փողադրում են տեղական երփուղիներով, բայց կան նաև հեռավոր տարածությունների երթուղային ավտոբուսներ, որոնք հանդերձված են երկարատև ճանապարհորդության համարնախատեսնած բոլոր հարմարություններով:
Ավտոբուսները մարդկանց փոխադրում են տեղական երթուղիներով, բայց կան նաև հեռավոր տարածությունների երթուղային ավտոբուսներ, որոնք հանդերձված են երկարատև ճանապարհորդության համար նախատեսնած բոլոր հարմարություններով:
Ամենածանր բեռնատարների քաշը հասնում է 40տ-ի, իսկ անիվների թիվը՝ 16-ի: Բեռնատարների մեծ մասի վրա տեղադրված են դիզելային շարժիչներ: Բեռնատարները կազմված են վարորդի խցիկից շրջանակից(շասսի), որի վրա, ըստ նշանակման, ամրացված են տարբեր տեսակի թափքեր:
Ամենածանր բեռնատարների քաշը հասնում է 40տ-ի, իսկ անիվների թիվը՝ 16-ի: Բեռնատարների մեծ մասի վրա տեղադրված են դիզելային շարժիչներ: Բեռնատարները կազմված են վարորդի խցիկից շրջանակից(շասսի), որի վրա, ըստ նշանակման, ամրացված են տարբեր տեսակի թափքեր:



12:18, 23 Ապրիլի 2012-ի տարբերակ

Portrait of Henry Ford (ca. 1919)

Ավտոմեքենա (ծագել է՝ հին հունարեն՝ αὐτο − ինքնուրույն և լատին․՝ mobilis − շարժվող), ինքնագնաց տրանսպորտային միջոց է, որը հարմարեցված է ցամաքի վրա տեղաշարժման համար: Ավտոմեքենաների շտապ և կոմֆորտային տեղաշարժման համար կառուցվում են հատուկ ավտոմայրուղիներ կամ պինդ ծածկով ճանապարներ:

Առաջին ավտոմեքենան

Կառլ Բենցը, առաջին ավտոմեքենայի ճարտարագետը
1885թ. Բենցի ստեղծած առաջին ավտոմեքենայի լուսանկարը

Ավտոմեքենան կամ ինքնաշարժը սեփական շարժիչով տրանսպորտի միջոց է: Այն լայնորեն տարածված է ողջ աշխարհում, թեև ընդամենը 2 հարյուրամյակի պատմություն ունի: Քամու կամ մարդու մկանային ուժով շարժման մեջ դրվող սայլակների ստեղծման փորձեր կատարել են շատ վաղուց: Մարդիկ մտածում էին նաև այնպիսի սայլ ստեղծել, որը շարժվեր ինքնիրեն՝ առանց ձիերի: 18-րդ դարի 2-րդ կեսին շոգեմեքենայի հայտնագործումը դրդեց ֆրանսիացի ճարտարագետ Կյունոյին սայլի վրա շոգեմեքենա դնել, և 1769թ-ին նա ստեղծեց առաջին շոգեավտոմեքենան, որը, սակայն, շատ ծանր էր: Ավտոմեքենայի լայն օգտագործումը՝ որպես տրանսպորտի միջոց, սկսվեց ներքին այրման շարժիչի երևան գալուց (1880թ.)հետո: Առաջին իսկական ավտոմեքենան եռանիվ էր, ստեղծել է գերմանացի ինժեներ Կառլ Բենցը 1885թ.: Դրանից հետո գերմանացի ճարտարագետ Գոտլիբ Դայմլերը և Կառլ Բենցը ստեղծեցին քառանիվ ավտոմեքենա:

Ավտոմեքենաշինության արշալույսին մեքենաները բաց էին՝ ծածկ չունեին: Առաջին ավտոմեքենաները նաև շատ թանկ էին, և միայն 1907թ-ին Հենրի Ֆորդը ԱՄՆ-ի Դետրոյթ քաղաքում սկսեց հարահոս եղանակով թողարկել «Մոդել T» նոր ավտոմեքենան, որն անհամեմատ էժան էր: Ոչ թանկ ավտոմեքենաների մեծ ընտրություն կար արդեն 1920-ական թվականների վերջին: Հատկապես մեծ պահանջարկ ունեին փակ թափքով մոդելները:

Սկզբում ավտոմեքենաները նախատեսված էին միայն ուղևորների համար, այնուհետև դրանցով սկսեցին նաև բեռներ փոխադրել: Բենզինային շարժիչով բեռնատարներն առաջին անգամ թողարկվեցին 1900-ական թվականներին (1914-18) դրանք լայնորեն օգտագործվում էին բեռնափողադրության համար: 1920-ական թվականներին ստեղծվեցին հուսալի և հզոր դիզելային շարժիչեր, որոնք բեռնատարներում են մինչ օրս:

1960-ական թվականներին սկսեցին ավտոմեքենաների վրա տեղադրել էլեկտրոնային սարքավորումներ: Ներկայումս էլեկտրոնային համակարգով ղեկավարվող շարժիչով ավտոմեքենան գրեթե 2 անգամ ավելի խնայող է, քան կես դար առաջ: 1990-ական թվականներից ավտոմեքենաների բազմաթիվ խոշորագույն արտադրողներ ձեռնամուխ են եղել էլեկտրամոբիլների արտադրությանը: Ստեղծվել են նաև արևի էներգիայով մեքենաներ:

Մարդատար ավտոմեքենաները

Ներկայումս աշխարհում հաշվվում է ավելի քան 500 մլն մարդատար ավտոմեքենա, և ամեն տարի արտադրվում են ևս 50 մլն նորերը: Մարդատար ավտոմեքենաների մեծ մասը քառանիվ է, կան նաև եռանվավորներ, իսկ մոդելներից մեկն ունի նույնիսկ 26 անիվ: Մարդատար ավտոմեքենաները լինում են փակ թափքերով՝ սեդան, լիմուզին, կուպե, ունիվերսալ, և վերևից բացվող թափքերով կաբրիոլետ, ֆաետոն, լանդո նմուշների: Բազմանպատակ ավտոմեքենաները, որոնց անվանում են նաև զբոսամեքենաներ, ամենատարողունակն են: Լիմուզինները խոշոր, շքեղ ավտոմոբիլներ են, որոնցով երթևեկում են շատ հարուստ մարդիկ: Դրանք օգտագործվում են նաև հանդիսավոր իրադարձությունների ժամանակ, օրինակ՝ հարսանիքներում: Փոքրալիտրաժները ոչ մեծ ավտոմեքենաներ են, որոնք առավել խնայողական են և ունեն բարձր մանևրայնություն: Մեքենաների մեծ մասը 2 տանող անիվներով է (հետևի կամ կամ առջևի): Սակայն կան և այնպիսիները, որոնցում տանող են բոլոր 4 անիվները, օրինակ՝ ջիփ Նիվա և այլն: Այսպիսի քառահաղորդակ ավտոմեքենաները նախատեսված են դժվարանցանելի ճանապարհներով երթևեկելու համար:

Բեռնատարներ և ավտոբուսներ

Բեռնատարները և ավտոբուսներն ավտոճանապարհներով ծանր բեռներ ու մեծաքանակ ուղևորներ տեղափոխող տրանսպորտային խոշոր միջոցներ են: Ավտոբուսները մարդկանց փոխադրում են տեղական երթուղիներով, բայց կան նաև հեռավոր տարածությունների երթուղային ավտոբուսներ, որոնք հանդերձված են երկարատև ճանապարհորդության համար նախատեսնած բոլոր հարմարություններով: Ամենածանր բեռնատարների քաշը հասնում է 40տ-ի, իսկ անիվների թիվը՝ 16-ի: Բեռնատարների մեծ մասի վրա տեղադրված են դիզելային շարժիչներ: Բեռնատարները կազմված են վարորդի խցիկից շրջանակից(շասսի), որի վրա, ըստ նշանակման, ամրացված են տարբեր տեսակի թափքեր:

Հատուկ ավտոմեքենաներ

Պարզվում է ավտոմեքենաները կարող են տարբեր «մասնագիտություններ» ունենալ : Կան հրշեջ ու սանիտարական, փոստային և շինարարական, ռազմական ումարտական ավտոմեքենաներ: Կան նաև բեռներ բեռնաթափող (ինքնաթաձեր), գլանատակառներով (ցիստեռն) հեղուկներ ը սառնարաններով սառեցրած մթերք տեղափոխող (սառնավտո) մեքենաներ: Դրանցիծ մի քանիսն ապշեցնում են իրենց չափերով և հզորությամբ՝ կարող են տեղափոխել 60-70տ բեռ: Կան նաև ավտոգնացքներ, որոնք իսկական հսկաներ են: միանգամից փոխադրում են 120տ բեռ: Դրանք աշխատում են խոշոր կառույցներում և բաց հանքերում, փոխադրում են հող, խիճ, հանքաքար:

Ավտոմեքենաների անվտանգությունը

Ժամանակակից ավտոմեքենաները ստեղծվում են առավելագույն անվտանգության հաշվարկներով: Ուղևորասրահը նախագծվում է այնպես, որ այն չձևախախտվի, երբ վթարից ավտոմեքենայի թափարգելն ու բեռնախցիկը ճզմվեն:

Կաղապար:Link GA