«Վալուաներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Ծանոթագրություններ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 40. Տող 40.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}



[[Կատեգորիա:Ֆրանսիական թագավորական ընտանիքներ]]
[[Կատեգորիա:Ֆրանսիական թագավորական ընտանիքներ]]

11:25, 6 Հուլիսի 2020-ի տարբերակ

Վալուաներ
ֆր.՝ Valois
Տեսակարքայատոհմ և ազնվական տոհմ
Մասն էԿապետինգներ
ԵրկիրՖրանսիա
ԾագումԿապեներ
ՀիմնադիրՇառլ Վալեցի
Հիմնում1270
Ավարտ1589 թվական
Ազգային
պատկանելիություն
ֆրանսիացիներ
Կրտսեր
ճյուղեր
House of Valois-Anjou?, House of Valois-Burgundy?, Duke of Brabant?, Counts and dukes of Nevers?, Counts and Dukes of Alençon?, Օրլեանի չորրորդ տոհմ, Counts and Dukes of Angoulême?, Orléans-Longueville? և House of Alençon?

Վալուաների կապեյան ընտանիք, Կապեյան արքայատոհմի կրտսեր ճյուղը, որն իշխել է Ֆրանսիայի թագավորությունում 1328 թվականից մինչև 1589 թվականը: Նա Կապեների ուղիղ հաջորդողն է ու նախորդել է Բուրբոններին[1]:

Նրանց անվանումը ծագում է Ֆիլիպ VI-ի հայր Քաջ Ֆիլիպ III-ի որդուն՝ Շառլին տրված արքայական տիտղոսից: Անդրանիկ ճյուղի գահակալությունն ավարտվեց 1498 թվականին, բայց նա ընդգրկում է բազմաթիվ կրտսեր ճյուղեր.

  • Ալանսոնի դքսերի ճյուղը, որոնց գահակալությունն ավարտվեց 1549 թվականին, ծագում է Շառլ Վալեցու երկրորդ որդուց՝ Շառլ II-ից,
  • Անժուի դքսերի ճյուղը, որոնց գահակալությունն ավարտվեց 1481 թվականին, ծագում է Ժան II Բարիի երրորդ որդուց՝ Լուիից,
  • Բերիի դքսերի ճյուղը, որոնց գահակալությունն ավարտվեց 1416 թվականին, ծագում է Ժան II Բարիի երրորդ որդուց՝ Ժանից,
  • Վալուա-Բուրգոնի դքսերի ճյուղը, որոնց գահակալությունն ավարտվեց 1477 թվականին, ծագում է Ժան II Բարիի չորրորդ որդուց՝ Քաջ Ֆիլիպից:

Այս ճյուղն ունեցել է երկու այլ ենթաճյուղ.

    • Բրաբանի դքսերի ճյուղը, որոնց գահակալությունն ավարտվեց 1430 թվականին, ծագում է Քաջ Ֆիլիպի որդուց՝ Անտուանից
    • Նվերի կոմսերի ճյուղը, որոնց գահակալությունն ավարտվեց 1491 թվականին, ծագում է Քաջ Ֆիլիպի որդուց՝ Ֆիլիպից,
  • Օռլեանի դքսերի ճյուղը, որոնց գահակալությունն ավարտվեց 1515 թվականին և  հաջորդեցին Լուիի գահին, ով Շառլ V-ի որդին էր: Այս ճյուղն ունեցել է մեկ այլ ենթաճյուղ.
  • Անգուլեմի կոմսերի ճյուղը, որոնց գահակալությունն ավարտվեց 1589 թվականին, ովքեր հաջորդեցին Լուիի երկրորդ որդուն՝ Ժանին:

Հավասարապես գոյություն են ունեցել անօրինական այլ ճյուղեր.

  • Լոնգվիլի,
  • Վալուա-Սեն-Ռեմիի,
  • Անգուլեմի դքսերի:

Ծանոթագրություններ

  1. Larousse, Éditions. «Encyclopédie Larousse en ligne - Valois». www.larousse.fr (ֆրանսերեն). Վերցված է 2017-01-21-ին.