«Արամ Փախչանյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Արտաքին հղումներ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 50. Տող 50.


{{DEFAULTSORT:Փախչանյան, Արամ}}
{{DEFAULTSORT:Փախչանյան, Արամ}}

[[Կատեգորիա:Հայ ծրագրավորողներ]]
[[Կատեգորիա:Հայ ծրագրավորողներ]]
[[Կատեգորիա:Ռուսաստանից Հայաստան արտագաղթածներ]]
[[Կատեգորիա:Ռուսաստանից Հայաստան արտագաղթածներ]]

00:35, 6 Հուլիսի 2020-ի տարբերակ

Արամ Փախչանյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 1, 1968(1968-04-01) (56 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազդել է«Այբ դպրոց»
Էյբբի
Մասնագիտությունուսուցիչ
Աշխատանք«Այբ» դպրոցի տնօրեն, Էյբբի փոխնախագահ
Զբաղեցրած պաշտոններգործադիր տնօրեն
ԿայքԱրամ Փախչանյան

Արամ Փախչանյան (ապրիլի 1, 1968(1968-04-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), «Այբ» դպրոցի տնօրեն, ABBYY ընկերության փոխնախագահ։

Կենսագրություն

Ավարտել է Երևանի ֆիզմաթ դպրոցը, ապա՝ Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտը։ Աշխատում է ABBYY ընկերությունում 1993 թվականից։ Հետագայում աշխատել է որպես հետազոտությունների և զարգացման բաժնի ղեկավարի տեղակալ,1997 թվականից՝ կորպորատիվ նախագծերի բաժնի ղեկավար, 1999-2004 թվականներին՝ կորպորատիվ նախագծերի գծով փոխնախագահ։ 2004 թվականի ամռանից ABBYY ընկերության փոխնախագահն է, հանդիսացել է նաև FormReader ծրագրի մենեջերը[1][2]: Արամ Փախչանյանը կանգնած է եղել ընկերության ակունքներում, ակտիվորեն մասնակցել է բիզնեսի կայացման և զարգացման, միջազգային շուկաներ դուրս գալու գործում։ Այսօր ABBYY-ն ունի 1000-ից ավելի աշխատակիցներ և գրասենյակներ աշխարհի տարբեր երկրներում՝ ներառյալ Գերմանիան, Ուկրաինան, Ճապոնիան, Չինաստանը, Բրազիլիան, Ավստրալիան և ԱՄՆ[3]:

2006 թվականին Արամ Փախչանյանը մի շարք ընկերների հետ հիմնադրում է «Այբ» ակումբը և «Այբ» կրթական հիմնադրամը:

2014 թվականի հուլիսին Արամ Փախչանյանը դադարեցնում է ակտիվ գործունեությունը ABBYY ընկերությունում և տեղափոխվում է Հայաստան՝ ղեկավարելու «Այբ» դպրոցը ՝ միաժամանակ մնալով ABBYY-ի փոխնախագահի պաշտոնում՝ տարբեր հասարակական կառույցներում ընկերությունը ներկայացնելու իրավասությամբ[4]:

Հասարակական գործունեություն

Արամ Փախչանյանն աչքի է ընկնում ակտիվ հասարակական գործունեությամբ: Հանդիսանում է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհդրի նախագահ, «Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։

Հայաստանի առաջին վենչուրային ընկերության՝ «Գրանատուս Վենչուրս»-ի խորհրդատվական խորհրդի անդամ է:

TEDx Yerevan-ի խորհրդատվական խորհրդի անդամ է:

Անձնական կյանք

Արամ Փախչանյանն ամուսնացած է, ունի երկու դուստր:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Արամ Փախչանյանը ABBYY ընկերության կայքում (ռուս.)
  2. Արամ Փախչանյանը tadviser կայքում (ռուս.)
  3. ABBYY ընկերության փոխնախագահը հուլիսի 13-ին Երևանում կանցկացնի վարպետության դաս (հայ.)
  4. «ABBYY փոխնախագահ Արամ Փախչանյանը կղեկավարի Երևանի «Այբ» դպրոցը».

Արտաքին հղումներ

Տեսանյութեր