«Ալենուշ Տերյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Արտաքին հղումներ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 38. Տող 38.
[[Կատեգորիա:Թեհրանի համալսարանի շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:Թեհրանի համալսարանի շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:Ֆիզիկոսներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Ֆիզիկոսներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:20-րդ_դարի_ֆիզիկոսներ]]
[[Կատեգորիա:20-րդ դարի ֆիզիկոսներ]]
[[Կատեգորիա:Փարիզի համալսարանի շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:Փարիզի համալսարանի շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:Աստղագետներ]]
[[Կատեգորիա:Աստղագետներ]]

11:41, 5 Հուլիսի 2020-ի տարբերակ

Ալենուշ Տերյան
պարս.՝ آلنوش طریان
Ծնվել էնոյեմբերի 9, 1920(1920-11-09)[1]
Թեհրան, Իրան[1]
Մահացել էմարտի 4, 2011(2011-03-04)[2] (90 տարեկան)
Թեհրան, Իրան
ԳերեզմանDulab Cemetery
Բնակության վայր(եր)Թեհրան
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտությունֆիզիկոս և աստղագետ
Հաստատություն(ներ)

Իրանի ֆիզիկայի առաջին կին-պրոֆեսոր,
Իրանի առաջին արևային

աստղադիտարանի և հեռադիտակի հիմնադիր
Գործունեության ոլորտֆիզիկա[1]
Ալմա մատերՓարիզի համալսարան[1] և Թեհրանի համալսարան[1]
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր[1][3] (1956)
Տիրապետում է լեզուներինպարսկերեն
ՀայրԱրտո Տերյան[1]
ՄայրՎարթո Տերյան
 Alenush Terian (astronomer) Վիքիպահեստում

Ալենուշ Տերյան (պարս.՝ آلينوش طريان, նոյեմբերի 9, 1920(1920-11-09)[1], Թեհրան, Իրան[1] - մարտի 4, 2011(2011-03-04)[2], Թեհրան, Իրան), Իրանի ֆիզիկայի առաջին կին պրոֆեսոր։ Առաջին արևային աստղադիտարանի հիմնադիրն է Իրանի աստղագիտության պատմության մեջ։ Հայտնի է որպես «Իրանի ժամանակակից աստղագիտության մայր»[4]:

Կենսագրություն

Ալենուշ Տերյանը ծնվել է 1920 թվականին, Թեհրանում։ Մայրը ուսանել էր Շվեյցարիայում և ֆրանսերենի ուսուցչուհի էր, իսկ հայրը Նոր Նոր Ջուղայի հայերից էր և գրող էր, կյանքի վերջին 20 տարիներին ծառայել է որպես Իրանի «Սեփահ բանկի» տնօրեն։ Ծնողները տիրապետել են հայերենին, պարսկերենին, և ֆրանսերենին։ Հայրը նաև Ֆիրդուսու բանաստեղծություններից հայերեն թարգմանությունների հեղինակ է, որոնք հրատարակվել են իր գրքում «Արիզադի Պոեզիայի Հավաքածո» (պարսկ.՝ ديوان اشعار آريزاد) անվամբ[5]։

1947 թվականի մայիսին Ալենուշը ավարտում է ուսումը Թեհրանի համալսարանի Գիտության ֆակուլտետում և նույն տարվա սեպտեմբերից աշխատանքի անցնում նույն ֆակուլտետի ֆիզիկայի լաբորատորիայում, իսկ մեկ տարի հետո նշանակվում լաբորատորիայի գործառությունների պետ։

Տերյանը փորձում է համոզել իր դասախոս Մահմուդ Հեսաբիին, որ օգնի իրեն կրթաթոշակ ստանալ՝ Ֆրանսիայում ուսումը շարունակելու համար։ Սակայն կին լինելու պատճառով մերժվում է։ Չնայած դրան, հոր ֆինանսական օգնությամբ մեկնում է Փարիզ և Սորբոնի համալսարանի Մթնոլորտային ֆիզիկայի ֆակուլտետում շարունակում ուսումը։ 1956 թվականին ստանում է ասպիրանտուրայի աստիճան և Սորբոնում նրան դասախոսի պաշտոն է առաջարկվում։ Սակայն Իրանին ծառայելու համար որոշում է վերադառնալ և որպես դասախոս սկսում է թերմոդինամիկա դասավանդել Թեհրանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։

1959 թ.-ին, Արևմտյան Գերմանիան թոշակ է տրամադրում Թեհրանի համալսարանին, արևային ֆիզիկայի աստղադիտարանում 4 ամիս սովորելու համար և Տերյանն է ընտրվում որպես թոշակի շահառու։ 1961 թ.-ի մարտին չորս ամսով մեկնում է Գերմանիա, ապա վերադառնում Իրան, և 1964 թվականի մայիսի 30-ին արժանանում պրոֆեսորի կոչման, և այդպիսով դառնում Իրանի առաջին կին պրոֆեսորը։

1966 թվականի նոյեմբերի 20-ին ընտրվում է Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի կոմիտեի անդամ, իսկ երեք տարի հետո նշանակվում Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի հիմնարկի արևային ֆիզիկայի հետազոտությունների խմբի նախագահ և աշխատանքի անցնում արևային ֆիզիկայի աստղադիտարանում, որի հիմնադրման մեջ ինքը մեծ դեր էր կատարել[6]։

Տերյանը Իրանում աստղաֆիզիկա դասավանդող առաջին անձն էր։ 1979 թվականին պաշտոնաթողման դիմում է ներկայացրել և պաշտոնաթող եղել։ Նա կտակում բնակարանը նվիրել է Ջուղայի հայերին և այն ուսանողներին, որոնք հարմար բնակատեղի չունեն։ Կյանքի վերջը անց է կացրել Թեհրանի Թոհիդ ծերանոցում։

Գնահատականներ

Իրանի հեռուստատեսության «Իմաստուններ» ծրագրի կողմից որպես գիտության ոլորտի մնայուն դեմք է ճանաչվել։ 2003 թվականին նրա կյանքի մասին վավերական ֆիլմ է ստեղծվել Իրանի հեռուստատեսության պատվերով, «Դեպի արև» (պարսկ.՝ سوي خورشيد) անվամբ[7]։

2006 թվականի հուլիսին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմից գնահատագրի ու շքանշանի է արժանացել։

Ծանոթագրություններ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 https://iranwire.com/en/features/69285/
  2. 2,0 2,1 2,2 http://www.armenianweekly.com/2011/03/05/terian-passes-away
  3. https://www.bbc.com/persian/iran/2011/03/110307_l03_terian_dies
  4. «پیکر 'مادر نجوم ایران' تشییع شد». BBC Persian. Վերցված է 2013-04-09-ին.
  5. «Հարցազրույց Տիկին Ալենուշ Տերյանի հետ (պարսկերեն)». 2010-05-04. Վերցված է 2010-06-29-ին.
  6. «Հարցազրույց Ալենուշ Տերյանի հետ (անգլերեն)». 2007-12-19. Վերցված է 2012-06-02-ին.
  7. «Իրանի աստղագիտության մայրը մոռացության շեմին (պարսկերեն)». 2007-11-10. Վերցված է 2010-06-29-ին.

Արտաքին հղումներ