«Կլեոպատրա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.2+) (Ռոբոտը փոփոխում է․: hu:VII. Kleopátra ptolemaida királynő
չ r2.7.2) (Ռոբոտը փոփոխում է․: id:Kleopatra VII
Տող 104. Տող 104.
[[hr:Kleopatra]]
[[hr:Kleopatra]]
[[hu:VII. Kleopátra ptolemaida királynő]]
[[hu:VII. Kleopátra ptolemaida királynő]]
[[id:Kleopatra VII dari Mesir]]
[[id:Kleopatra VII]]
[[io:Kleopatra]]
[[io:Kleopatra]]
[[is:Kleópatra 7.]]
[[is:Kleópatra 7.]]

22:10, 19 Ապրիլի 2012-ի տարբերակ

Կլեոպատրա VII. Ֆիլոպատորը (* մ.թ.ա. 69, † մ.թ.ա. 30 Ալեքսանդրիաում) եգիպտական Պտոլեմեր տոհմի ամենահայտնի և վերջին թագուհին էր։

Պատկեր:Fdgdfgsfdsdf.jpg

Կյանքը

Մանկությունը

Կլեոպատրան ծնվել է մեր թվարկությունից առաջ 69 թվականին Եգիպտոսի մայրաքաղաք Ալեքսանդրիաում։ Նրա հայրը՝ Պտոլոմաիոս XII Աուլետեսը կրթված անձնավորություն էր։ Նա շատ էր սիրում գիտությունը և մշակույթը, որը բացատրում է Կլեոպատրաի դաստիարակությունը և կրթությունը։ Ըստ Պլուտարխի Կլեոպատրան տիրապետում էր եգիպտերեն, հեբրեերեն, արաբերեն, սիրիերեն, էթիոպերեն, պարսկերեն և մեդերեն լեզուները, իսկ նրա մայրենի լեզուն հունարենն էր, որովհետև Պտոլեմերները Մակեդոնացիներ էին։ 300 տարվա իշխանության ընթացքում Կլեոպատրան միակ թագուհին էր, որը եգիպտերեն խոսել գիտեր։

Թագադրությունը

Մթա. 51 թվին, հոր մահից հետո, Կլեոպատրան նստում է Եգիպտոսի գահին։ Մոտ 2 տարի նա կառավարում է երկիրը եղբոր, Պտոլամեոս (Պտղոմեոս) XIII-ի հետ միասին, որի հետ նաև պսակադրված էր՝ ըստ Եգիպտոսի ավանդույթի։ Մթա. 49 թվին եղբայրը վտարում է Կլեոպատրային Ալեքսանդրիա քաղաքից և վերջապես Եգիպտոսից՝ Հռոմեական Կայսրության սենատից թույլատրությունը ստանալուց անմիջապես հետո։ Կլեոպատրան լքում է երկիրը և Արևելյան Անապատում զորք հավաքում՝ եղբոր դեմ հանելու մտադրությամբ։ Կեսարը, կայսրության իր ներքին թշնամիներին ոչնչացնելուց հետո, մթա. 48 թվի հոկտեմբերի 1ին ժամանում է Ալեքսանդրիա՝ լուծելու Եգիպտոսի գահի հարցը։ Նա կոչ է անում Կլեոպատրային վերադառնալ Ալեքսանդրիա և հարգել իր (Կեսարի) կայացնելիք որոշումը։ Չունելալով այլ ընտրություն, Կլեոպատրան ենթարկվում է նրան և վերադառնում պալատ՝ շահելով Կեսարի գթությունը։ Պալատում նա բնակվում է Կեսարի, եղբոր և եղբոր խորհրդականի, Պոթեինոսի հետ։ Այդ ընթացքում նրան հաջողվում է գրավել Կեսարի սիրտը և դառնալ նրա սիրուհին։ Նա համոզում է Կեսարին սպանել եղբոր խորհրդականներին և հեռացնել եղբորը պալատից, որը վախճանվում է փախուստի ժամանակ՝ Նեղոս գետը անցնելիս։ Չխզելով Կեսարի հետ իր հարաբերությունը, Կլեոպատրան ամուսնանում է իր կրտսեր եղբոր, Պտոլեմաիոս XIV-ի հետ -որը իսկական ամուսնություն չէր, այլ միմիայն ձևական բնույթ էր կրում և կրկին դառնում Եգիպտոսի թագուհին։

Կեսարը և Կլեոպատրան

Չնայած Կլեոպատրան Կեսարի սիրուհին էր, նրանք երբեք չեն ամուսնացել, որովհետև Կեսարը Հռոմում կին ուներ և օրինական կապը Կլեոպատրաի հետ իր քաղաքականության վրա բացասաան ազդեցություն կունենար։ Մթա. 47 թվին Կլեոպատրան Կեսարին պարգևեց մի որդի՝ Կեսարիոն (հուն. «փոքրիկ Կեսար»), որը Կեսարի միակ որդին էր։

Կեսարը չէր ժխտում իր հայրությունը Կեսարիոնի նկատամբ, բայց նաև չէր օրինականացնում այն։ Նա որդեգրեց իր ազգական Օկտավիուսին և նշանակեց նրան որպես իր ժառանգ։

Մթա. 44 թվականի մարտ ամսին Կլեոպատրան և Կեսարիոնը գտնվում էին Հռոմում, երբ Կեսարը սպանվեց։

Մահը

«Կլեոպատրայի մահը Արթուր Ռեգինալդ 1892

Մթա. 31-ին հունական Ակտիում քաղաքի մոտ Անտոնիուսի և Կլեոպատրաի բանակը (120.000 զինվոր, 12.000 ձիավորն, 470 նավեր) պարտվում է Օկտավիանի բանակին (80.000 զինվոր, 15.000 ձիավորն, 260 նավեր)։

Վերադառնալով Ալեքսանդրիա՝ Կլեոպատրան և Մարկոս Անտոնիոսը իրենց ձևացնում են որպես պատերազմի հաղթողներ, սակայն նրանք գիտեն, որ մի քանի օր հետո Օկտավիանը կժամանի Ալեքսանդրիա՝ իր հաղթանակը հայտարարելու։ Մարկուս Անտոնիոսը ինքնասպան է լինում, նետվելով իր թրի վրա։

Երբ Օկտավիանը հասավ Ալեքսանդրիա, Կլեոպատրան դեռ ապրում էր։ Նա փորձել է գերել Օկտավիանին, ինչը ստացվել էր Կեսարի և Մարկուս Անտոնիոսի հետ։ Մթա. 30 թվի օգոստոսի 12-ին, իր նպատակին չհասնելուց հետո, Կլեոպատրան ևս ինքնասպանություն է գործում։ Նրա մահվան պատճառը մինչ այսօր հայտնի չէ, ըստ առասպելի՝ նա իրեն սպանել է օձի թույնի միջոցով։

Մինչ մահանալը նա Կեսարիոնին փախցնում է քաղաքից, բայց Օկտավիանը գտնել և սպանել է տալիս նրան։ Անտոնիուսի և Կլեոպատրաի երեխաները տարվում են Հռոմ, որտեղ նրանց խնամում և դաստիարակում է Օկտավիան՝ Օկտավիանի քույրը և Անտոնիուսի կինը։

Կլեոպատրայի կերպարը կինոյում

  • 1910: Cléopâtre
  • 1912: Cleopatra
  • 1917: Cleopatra
  • 1920: Cleopatra
  • 1921: Cleopatra, the Queen of Nil
  • 1928: Cleopatra
  • 1934: Cleopatra
  • 1945: Caesar and Cleopatra
  • 1947: La Vida íntima de Marco Antonio y Cleopatra
  • 1953: Due notti con Cleopatra
  • 1962: Cleópatra
  • 1963: Cleopatra
  • 1964: Caesar loves Cleopatra
  • 1968: Astérix et Cléopâtre
  • 1970: Cleopatra
  • 1972: Antony and Cleopatra
  • 1974: Antony and Cleopatra
  • 1983: Antony and Cleopatra
  • 1999: Cleopatra: The First Woman of Power
  • 1999: Cleopatra
  • 2000: Cleopatra 2525
  • 2001: Cleopatra: The Film That Changed Hollywood
  • 2002: Asterix & Obelix: Mission Kleopatra
  • 2003: La Nariz de Cleopatra
  • 2003: Cleopatra
  • 2004: Cleopatra, the Beauty from Nil
  • 2006: Cleopatra

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA