«Ռոզուելյան միջադեպ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 63. Տող 63.
ՊԱյթյունից հետո վնասված օբյեկտը, ըստ երևույթին փոխել է ուղղությունը դեպի արևմուտք, թռել է ևս 150 մղոն և ընկել Սան Ավգուստին սարահարթում՝ Սոկկորո քաղաքից արևմուտք, որտեղ նրան գտել են ինժեներ Բարնեթը և ուսանող-հնէաբանների խոիմբը 1947 թվականի հուլիսի 3-ի առավոտյան:}}
ՊԱյթյունից հետո վնասված օբյեկտը, ըստ երևույթին փոխել է ուղղությունը դեպի արևմուտք, թռել է ևս 150 մղոն և ընկել Սան Ավգուստին սարահարթում՝ Սոկկորո քաղաքից արևմուտք, որտեղ նրան գտել են ինժեներ Բարնեթը և ուսանող-հնէաբանների խոիմբը 1947 թվականի հուլիսի 3-ի առավոտյան:}}


Հայտնի ամերիկացի տիեզերագնաց [[Էդգար Միթչել]]ը 2008 թվականի հուլիսի 24-ի բրիտանակա Kerrang Radio ռոդիոկայանի հարցազրույցում խոստովանել է, որ հավատում է այլմոլորակայինների գոյությանը և նրան, որ Ռոզուելից ոչ հեռու իրոք կործանվել է այլմոլորակայինների թռչող սարքը: Որոշ ժամանակ անց ՆԱՍԱ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ չնայած Էդգարին հարգում են, որպես մեծ ամերիկացու, սակայն չեն կիսում նրա տեսակետը:
Հայտնի ամերիկացի տիեզերագնաց [[Էդգար Միթչել]]ը 2008 թվականի հուլիսի 24-ի բրիտանական Kerrang Radio ռադիոկայանի հարցազրույցում խոստովանել է, որ հավատում է այլմոլորակայինների գոյությանը և նրան, որ Ռոզուելից ոչ հեռու իրոք կործանվել է այլմոլորակայինների թռչող սարքը: Որոշ ժամանակ անց ՆԱՍԱ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ չնայած Էդգարին հարգում են, որպես մեծ ամերիկացու, սակայն չեն կիսում նրա տեսակետը:


== Ազդեցությունը մշակույթի վրա ==
== Ազդեցությունը մշակույթի վրա ==
Տող 100. Տող 100.
* The Pixies խմբի կոմպոզիցիայի անունը՝ Motorway to Roswell.
* The Pixies խմբի կոմպոզիցիայի անունը՝ Motorway to Roswell.
* Պահեստ-18 ֆիլմ
* Պահեստ-18 ֆիլմ
* Сериал [[Ռոզուել, Նյու Մեքսիկո]] սերիալ («Roswell» սերիալի ռեմեյկը («[[Այլմոլորակայինների քաղաք]]»)).
* Сериал [[Ռոզուել, Նյու Մեքսիկո]] սերիալ («Roswell» սերիալի ռեմեյկը («[[Այլմոլորակայինների քաղաք]]»):
* "Project "Blue Book" սերիալը՝ 2019 թվական, պատմում է ԱՄՆ Ռազմաօդային Ուժերի 50-ական և 60-ական թվականների համանուն նախագծի մասին:
* "Project "Blue Book" սերիալը՝ 2019 թվական, պատմում է ԱՄՆ Ռազմաօդային Ուժերի 50-ական և 60-ական թվականների համանուն նախագծի մասին:



07:04, 5 Հուլիսի 2020-ի տարբերակ

«Այլմոլորակայինի դիահերձում»` ինստալյացիա Ռոսուելի ՉԹՕ թանգարանում

Ռոզուելյան միջադեպ (անգլ.՝ Roswell incident, ինչպես նաև ՉԹՕ-ի Ռոզուելյան միջադեպ անգլ.՝ Roswell UFO incident1947 թվականի հուլիսին չբացահայտված թռչող օբյեկտի ենթադրյալ կործանում ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի Ռոզուել քաղաքի մոտ:

Հայտնաբերված օբյեկտի անհայտ բնույթի պատճառով սկսած 1970-ականների վերջից այդ միջադեպը կատաղի վեճերի և դավադրության տեսությունների պատճառ է դարձել:

ԱՄՆ ռազմաօդային ուժերի պաշտոնական դիրքորոշման՝ հայտնաբերված օբյեկտը եղանակի գունդ է, որն օգտագործվել է «Մաղոլ» գաղտնի ծրագրի շրջանակներում[1]:

Տարբեր լրագրողական աղբյուրներում տարածված է այն վարկածը, ըստ որի օբյեկտն արտերկրյա տիեզերանավ է, իսկ նրա օդաչուն այլմոլորակային է, որին ԱՄՆ-ի ղեկավարությունը բռնել է և թաքցրել: Այս իրադրաձությունը դարձել է ամերիկյան փոփ-մշակույթի ամենահայտնի տարրը, և դրա շնորհիվ Ռոզուել քաղաքի անունը հաճախ ասոցացվում է ՉԹՕ-ի հետ[2]:

Սկզբում միջադեպն արագ մոռացվել է նույնիսկ ուֆոլոգների կողմից և անհայտ է մնացել շուրջ 30 տարի: Հետո՝ 1978 թվականին, ֆիզիկոս և ուֆոլոգ Սթենթոն Թ. Ֆրիդմենը (անգլ.՝ Stanton T. Friedman) հարցազրույց է վերցրել մայոր Ջեսսի Մարսելից, որը մասնակցել էր 1947 թվականի միջադեպի ուսումնասիրությանը: Մարսելը վստահ էր, որ զինվորականները թաքցրել են հայտնաբերված այլմոլորակային տիեզերանավը: Նրա պատմությունը մեծ տարածում ունեցավ ՉԹՕ-ի երկրպագուների ու հետազոտողների մեջ և հայտնվել է այդ թեմային վերաբերող մի քանի վավերագրական ֆիլմերի մեջ[3]: 1980 թվականի փետրվարին «The National Enquirer» թերթը վերցրեց սեփական հարցազրույց Մարսելից, որն ավելի հանրաճանաչ դարձրեց Ռոզուելայն միջադեպը[2]:

Դեպքի այ վկաների խոսքով միջադեպը խոշոր ռազմական գործողություն էր, որի նպատակն էր այլմոլորակային տիեզերանավի վերարտադրումը[2]: Որոշ վկաներ հայտարարել են ԱՄՆ պետական կառույցների կողմից ահաբեկման փորձերի մասին[4]:

Ինչ էր հայտնի 1947 թվականին

  • 1947 թվականի հուլիսի 8-ին Ռոզուելի ռազմաօդային ավիաբազայի հրամանատարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասվում էր՝ «ԱՄՆ 8-րդ օդային բանակի ռմբակոծիչների 509 ավիագնդի հետխուզական ստորաբաժանումը տեղացի ագարակատիրոջ և շրջանային շերիֆի աջակցությամբ հայտնաբերել են «Թռչող սկավառակ» («Flying Disc»): Հետո սկավառակը տեղափոխվել է Ռոզուելի ավիաբազա, որտեղ ենթարկվել է նախնական զննության»[5]:
  • Հուլիսի 8-ին հայտնվել են հրապարակումներ Ռոզուելի թերթերում («Daily Record») և Չիկագոյից արևմուտք գտնվող այլ հրատարակություններում, որտեղ ասվում էր՝ «Ռոզուելի մոտակայքի ագարակատանը (ռանչո) գրավվել է թռչող ափսե»: Հոդվածները գրվել էին մամլո հաղորդագրության հիման վրա՝ կազմված սպայի կողմից Ուոլթեր Հաութի հետ միասին: Մամլո հաղորդագրությունը կազմվել է բազայի հրամանատար գնդապետ Վիլյամ Հ. Բլանչարդի հրամանով[6]:
  • Հուլիսի 8-ին ՀԴԲ-ի գործակալի կողմից, ում անունը հեռացված է փաստաթղթերից, կազմվել է զեկույց, որում նա իր ղեկավարությանը հայտնել է, որ անապատում հայտնաբերվել են երկու օբյեկտ՝ շուրջ 20 ֆուտ տրամագծով աերոստատ և դրան ամրացված վեցանկյուն սկավառակ, որը նման է հակառադիոլոկացիոն անդրադարձիչի: Սկզբում գործակալը գրել էր, որ մտածում է, որ օբյեկտը նման է մետեոգունդի, սակայն ավիաբազայի մասնագետների հետ խորհրդակցելուց հետո նա դրանում համոզված չէ: Օբյեկտը ուղարկվել է Վրայդ Ֆիլդի (Wright Field) Ռազմաօդային Ուժերի բազա, որտեղ ավիաբազայի ռազմական մասնագետները պարզել են, որ այն ռադիոլոկացիոն օդապարիկ է[5]:

Ինչ էր պատմվում 1947 թվականից հետո

Մայոր Ջեսսի Մարսելի 1970 թվականի հարցազրույցը

Մայոր Ջեսսի Մարսելի ցուցմունքը ըստ ամսաթվի չի համապատասխանում Ռոզուելի մամուլի հաղորդագրությանը: Նրա խոսքով՝ 1947 թվականի ավիաբազայից հաղորդագրությունը կազմված է սպայի կողմից՝ մամուլի հետ Ուոլթեր Հաութի կապի համար։ Ու. Մուռը՝ «The Roswell incident» գրքի համահեղինակը, 1979 թվականին գտել է ավիագնդի նախկին հրամանատար լեյտենանտ Ու. Հաութին՝ ըստ նրա գնդապետ Վ. Բլանչարդը նրան հրահանգել է հաղորդագրություն կազմել այն մասին, որ զինվորականները գրավել են թռչող սկավառակ[7]:

Մարսելի տարբերակը՝ 1947 թվականի հուլիսի 7-ին նրան Ռոզուելում զանգահարել է շերիֆ Ուիլկոկսը: Շորիֆի մոտ նա տեսել է այն, ինչ տեսել էր Բրեյզելը՝ ագարակատերը: Նա պայմանավորվել է մեկ ժամ անց Բրեյզելի հետ հանդիպել շերիֆի մոտ՝ տանելով նմուշները ավիաբազայի հրամանատար Բլանչերի մոտ: Նա նրան ուղարկել է դեպքի վայր, հնարավոր է Բրեյզելի և «այդ Կավիտտոյի»՝ տեխասցի անծանոթ հակահետախույզի հետ: Գիշերել են ֆերմայում: Հուլիսի 8-ի առավոտյան դուրս են եկել արոտավայր, սկսել հավաքել Բրեյզելի հայտնաբերած նյութը[7]: Իբր Մարսելը գտել է արծաթափայլ թեթև «փայլաթիթեղի» կտորները՝ մինչև 4 մետր չափով, շագանակագույն մագաղաթանման նյութ, առաձգական քառակուսի նախշերով ճաղեր (Մարսելը պատմել է, որ նախշերը նման են թվերի և հիերոգլիֆների, իսկ նրա որդին՝ հին եգիպտական հիերոգլիֆների[7]), «թելեր», և անհականալի ինչ-որ բանի կտորներ[8]: «Այդ օրվա երկրորդ կեսին մենք մեկնեցինք Ռոզուել և հասանք մայրամուտին»: Ռոզուելում նա գնաց տուն, որտեղ 11-ամյա որդին նրա դիմավորեց այսպիսի հարցով՝ «Հայրիկ, դու բերեցի՞ր «թռչող ափսեն»»[7]:

Հաջորդ օրը նա ռմբակոծիչներով բեռը տեղափոխում է Ֆորթ-Ուերթ:

Մոլթես ամուսիններ

1950-ական թվականներին նախկին Ֆաշնային ծառայության հողավարելավող Գրեյդի (Բարնի) Բարնետտն իբր մեծ գաղտնիք է բացահայտել Մոլթես ազգանունով ընկերներին այն մասին, թե ինչ է տեսել 1947 թվականի հուլիսի 3-ի առավոտյան: Ու. Մուռը 1970-ական թվականներին գտավ մարդկանց, որոնք հաստատեցին վաղուց մահացած Բարնետտի խոսքերը:

Ես պատահաբար անցնում էի այդ կողմերով, երբ մեքենայիս լույսերն անդրադարձվեցին ինչ-որ մետաղական առարկայից: Դա սկավառակաձև օբյեկտ էր՝ 25-30 ֆուտ տրամագծով: Մինչ ես նայում էի, մոտեցան նաև ուրիշ մարդիկ: Սկսեցին նայել մահացած մարմիններին, որոնք պառկած էին գետնին: Մեքենան պայթյունից կամ հարվածից մասնատվել էր: Ես մոտեցա, որպեսզի նայեմ նրանց: Նրանց գլուխները կլոր էին, աչքերը՝ ոչ մեծ, մազեր չունեին: Մարմինները, ըստ մեր ստանդարտների, շատ փոքր էին, բայց գլուխները մարմնի հետ համեմատ՝ մեծ: Հագուստը թվում էր ամբողջական, մոխրագույն, առանց գոտիների և կոճակների: Թվում էր, որ բոլորը տղամարդիկ են:

Մինչ մենք ուսումնասիրում էինք մարմինները, սպան հարցրեց, թե ովքեր ենք մենք, որ այդ ամենը բանակի սեփականությունն է: Հետո եկան այլ զինվորականներ և, շրջապատելով տեղանքը, հրամայեցին մեզ լքել այն և ոչ մեկին ոչինչ չասել: Դա մեր հայրենասիրական պարտքն է[9]

:

Ուիթմորի որդին,1979 թվական

Մուռը և Ֆրիդմանը 1970-ականների վերջին տեսնվել են ռոզուելյան ռադիոկայանի (որտեղ 1947 թվականի հուլիսի 8-ին հարցազրույց է տվել Բրեյզելը) տիրոջ՝ արդեն հանգուցյալ Ու. Ուիթմորի որդու հետ: Երբ Ուիթմորը ռադիոյով հաղորդում էր Բրեյզելի պատմվածի ձայնագրությունը, ռադիոկայանին զանգահարեց Ռադիոկապի դաշնային հանձնաժողովի քարտուղարը և արգելեց շարունակել հաղորդումը՝ սպառնալով զրկել լիցենզիայից: Երկրորդը զանգահարել է Կապիտոլիումի սենատորը, որը համոզել է Ուիթմորին: Դեռ 1950-ական թվականներին մի մարդ հաստատում էր, որ այդ կողմերով անցնելիս լսել է, ինչպես են պատմում սկավառակի կործանման մասին և այն մասին, թե ինչպես է հանկարծակի ընդատվել հաղորդումը[7]:

Բրաուն քույրեր

Սերժանտ Մ. Բրաունի դստրերը պատմում են, որ իրենց հայրը կարծես թե ուղեկցել է 1947 թվականի հուլիսին Նյու Մեքսիկոյում հայտնաբերված կործանված սկավառակի դիակների սառնավագոնը։ Նրան հաջողվել է տեսնել 2 դիակ: Նա նաև հսկել է անգարը, որտեղ պահվում էր այդ ամենը մինչև Ֆորթ-Ուերթ ուղարկելը։ Նրա դուստրերի կողմից ներկայացված փաստաթղթերը հաստատել են, որ այդ ժամանակ իրենց հայրն իսկապես ծառայել է Ռոզուելում[7]:

Սամանտա Ռեես

Բ. Կասսիտին իբր պատմել է խորթ դստերը, թե ինչպես է ծառայել Նյու Մեքսիկոյի ինժեներական զորքերում և տեսել անհայտ առարկաներ։ Անհայտ առարկայի մասերը տրանսպորտի բացակայության պատճառով թաղել են խրամատում, որպեսզի հետո տեղափոխեն: Նա պատմել է նաև 2 դիակի և մարդակերպի մասին, որը հավանաբար նույնեպս մահացած է եղել[7]:

Ջերալդ Անդերսոն

1947 թվականի հուլիսի 5-ին Անդերսոնը 5 հարեկան հասակում հոր, հորեղբոր և հորեղբոր որդու հետ իբր թե գնացել էին Սան Ագուստին սարահարթ՝ մամռոտ ագաթ որոնելու, և այնտեղ տեսել են արծաթե սկավառակ՝

Այնտեղ կային 3 էակներ, 3 մարմին, նրանք պառկած էին գետնին՝ այդ առարկայի ստվերում: Հասակը մոտավոր 4 ֆուտ էր, ունեին չափազանց մեծ գլուխ և նշաձև ածխագույն սև աչքեր: 2-ը կյանքի նշաններ ցույց չէին տալիս, իսկ երրորդը դժվար էր շնչում, հաստատ նրա կողերը կոտրված էին: Կար նաև չորրորդը, նա նստած էր գետնին, նրա հետ ամեն ինչչ կարգին էր, նա, կարծես օգնություն էր ցուցաբերում վնասվածին: Մեր հայտնվելուն պես նա կծկվեց, կարծես վախենում էր, որ նրան կհարվածեն:

Եկան հնէաբանները՝ դոկտոր Բասկերկի գլխավորությամբ, և էլի ինչ-որ մարդիկ: Ժամանեցին նաև ոչ շատ զարմացած զինվորականները[7]:

Ռոզուելյան իրադարձությունների առաջարկվող բացատրություններ

Սկեպտիկ

Խորհրդային մամուլում միտք էր հայտնվել, որ Ռոզուելում կործանվել է «Ֆաու-2»-ի հիման վրա կառուցված և Նյու Մեքսիկոյի Ուայթ-Սենդս հրաձգարանից արձակված հրթիռը, և ականատեսները տեսել են ռեզուս կապիկների դիակները, որոնք գտնվել են հրթիռի գլխամասում[8]:

1977 թվականի հունիսի 24-ին ԱՄՆ Ռազմաօդային ուժերը հրապարակել են այն տեղեկությունը, ըստ որի՝ 1947 թվականին նրանք անապատում իրականանցել են փորձարկումներ՝ անկարգելով մանեկեններ նետել են, որոնց հետագայում գտել են ականատեսները, իսկ 1994 թվականին նրանք հայարարեցին, որ այն ոչ թե եղանակային գունդ էր, այլ գունդ, որը «Մողոլ» նախագծի շրջանակներում գործարկվել էր ԽՍՀՄ-ի դեմ լրտեսության համար:

Ջոն Կելլը կողմնակից է այն վարկածին, որ դեպքը ճապոնական ռուբի պայթյուն է, ինչպես 2-րդ համաշխարհայինի ժամանակ, երբ ճապոնացիները Խաղաղ օվկիանոսի վրայով պայթուցիկով փուչիկներ էին ուղարկում: Այդպիսի գունդը 1945-ի ամռանը Օրեգոնում 6 մարդ է սպանել: Այնպես որ, պատերազմից հետո էլ բնակչությանը նախազգուշացնում էին նման հնարավոր կորած գնդերի գոյության մասին: Ռոզուելի մոտ հայտնաբերված իրերի նախշերը Բրեյզելը համեմատել է հենց ճապոնական հիերոգլիֆների հետ: Նման ռումբը կարծես բարձրացրել է 1947 թվականի հուլիսի 2-ի փոթորիկը և կործանվել կայծակի պատչառով:

Էննի Ջեյկոբսոնն իր «Զոնա 51» գրքում պնդում է, որ Ռոզուելյան միջադեպն իբր թե Ստալինի ձեռքի գործն է, որպեսզի Ամերիկայում ստեղծի խուճապ, նման այն դեպքին, որն առաջացել է 1938 թվականի Օրսոն Ուելսի «Աշխարհների պատերազմ» ռադիոթատրոնից հետո: Ըստ նրա ափսեի տեսքով ինքնաթիռի անձնակազմը 12-13 տարեկան երեխաներ էին՝ այլանդակված արտաքինով: «Ափսեն» պետք է վայրէջք կատարեր ամերիկայն քաղաքում և խուճապ տարածեր, բայց կայծակի պատճառով այն կործանվել է, իսկ իշխանությունները գաղտնիացրել են միջադեպի հետ կապված տեղեկատվությունը[10]: Ակնհայտ է, որ հակախորհրդային այս քարոզչությունը "սառը պատերազմի" արդյունքն էր, և ոչ մի հիմնավորում չունի։

Ուֆոլոգիական

Կա նաև ենթադրություն, որ հենց ՉԹՕ է կործանվել, չնայած ոչ ոք չի տեսել, որ ինչ-որ բան ընկնի երկնքից, որպեսզի օբյեկտը լինի թռչող: Նման մասնավոր սցենար է առաջարկել ուֆոլոգ Կոլչինը.

1947 թվականի հուլիսի 2-ի երեկոյան անհայտ սկավառակաձև լուսարձակող օբյեկտը մեծ արագությամբ թռել է Ռոզուել քաղաքի վրայով՝ հյուսիսարևմտյան ուղղությամբ: Այնտեղ՝ քաղաքից 75 մղոն հեռավորության վրա, ընկել է ուժեղ կայծակի տակ, ըստ երևույթին կայծակը հարվածել է, որի արդյունքում տեղի է ունեցել մասնակի պայթյուն և Բրեյզելի ագարակի մոտ ընկել է մեծ քանակությամբ թեթև կտորներ: (Հենց ինքը՝ Բրեյզելը, լսել է տարօրինակ պայթյուն կայծակի ժամանակ:)

ՊԱյթյունից հետո վնասված օբյեկտը, ըստ երևույթին փոխել է ուղղությունը դեպի արևմուտք, թռել է ևս 150 մղոն և ընկել Սան Ավգուստին սարահարթում՝ Սոկկորո քաղաքից արևմուտք, որտեղ նրան գտել են ինժեներ Բարնեթը և ուսանող-հնէաբանների խոիմբը 1947 թվականի հուլիսի 3-ի առավոտյան:

Հայտնի ամերիկացի տիեզերագնաց Էդգար Միթչելը 2008 թվականի հուլիսի 24-ի բրիտանական Kerrang Radio ռադիոկայանի հարցազրույցում խոստովանել է, որ հավատում է այլմոլորակայինների գոյությանը և նրան, որ Ռոզուելից ոչ հեռու իրոք կործանվել է այլմոլորակայինների թռչող սարքը: Որոշ ժամանակ անց ՆԱՍԱ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ չնայած Էդգարին հարգում են, որպես մեծ ամերիկացու, սակայն չեն կիսում նրա տեսակետը:

Ազդեցությունը մշակույթի վրա

  • «Hypocrisy» խմբի «Roswell 47» երգ
  • «Yngwie Malmsteen» խմբի «Hangar 18, Area 51» երգ
  • Duke Nukem 3D խաղ
  • World of Warcraft խաղում տեղանքներից մեկի անունը՝ «Զոնա 52» (Area 52).
  • «Ֆուտուրամա» մուլտֆիլմում «Roswell That Ends Well» սերիան ամբողջությամբ հիմնված է Ռոզուելյան միջադեպի վրա
  • «Tripping the Rift» մուլտֆիլմում Roswell սերիան ամբողջությամբ հիմնված է Ռոզուելյան միջադեպի վրա
  • Atomship խմբի ալբոմ — The Crash of 47.
  • «Вавилон-5» սերիալում Ռոզուելյան միջադեպը կոչում են վրիի քաղաքակրթության պատահակն շփում մարդկանց հետ: Ընդ որում Վրիի մոտ այս միջադեպի ազդեցությունը երկրային մշակույթի վրա մինչև 23-րդ դարը մնում է զվարճապատումների (անեկդոտ) թեմա:
  • «Անկախության օրը» գրքում և ֆիլմում Ռոզուելի միջադեպը հաստատվում է ԿՎՀ-ի ներկայացուցիչների կողմից, և մարդիկ, ուսումնասիրելով եկածների մասունքները և օգտագործելով այդ ժամանակ հայտնաբերված տիեզերական կործանիչը, վերացնում են այլմոլորակայինների կողմից մարդության ոչնչացման վտանգը:
  • Ռոզուելյան միջադեպը բազմիցս հիշատակվում է «Գաղտնի նյութեր» սերիալում
  • Ծառայում է, որպես «Dreamland» մուլտֆիլմի հիմնական սյուժե, որը հանդիսանում է «Դոկտոր Ով» հեռուստասերիալի հատուկ թողարկումը:
  • Megadeth խմբի «Hangar 18» երգ
  • The Pandora Directive խաղ
  • «Roswell» սերիալ («Այլմոլորակայինների քաղաք»)
  • BlackSite: Area 51 խաղ
  • Grand Theft Auto: San Andreas խաղում կա «Զոնա 69» անունով տեղանք
  • Deus Ex: Area 51 խաղ
  • Diagnostics-ի Technical Itch ալբոմումերգերից մեկը կոչվում է Roswell.
  • Ռոզուելյան միջադեը հիշատակվում է «Serial Experiments Lain» անիմեում
  • Զոնա 51 (Area 51) խաղ
  • Tomb Raider III: Adventures of Lara Croft խաղում կա «Զոնա 51» անունով փուլ, որտեղ կարելի է գտնվել լաբորատորիայում, որտեղ ուսումնասիրում են այլմոլորակայինի մարմինը:
  • «Ամերիկացի հայրիկ!» մուլտֆիլմում Ռոջեր այլմոլորակայինն ասում է, որ իր տիեզերանավը կործանվել է Ռոզուելում 1947 թվականին:
  • Ռոզուելյան միջադեպի հիման վրա նկարահանվել է «Առևանգվածները» («Taken») սերիալը:
  • Ռոզուելյան միջադեպը և դրա հետ կապված «Զոնա 51-ը բազմիցս հիշակատվել է «Աստղային դարպասներ» սերիալում:
  • «Պոուլ» կատագերգական ֆիլմում գլխավոր հերոս այլմոլորակային Պոուլը հիշատակում է Ռոզուելում իր վթարի մասին, որի ժամանակ թռչող ափսեով ճզմել է շանը:
  • «Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգերի թագավորությունը» ֆիլմում հիշատակվում է 1947 թվականի իրադարձությունը, և արկղի վրա, որը 13-րդ րոպեում բացում են գլխավոր չարագործները, գրված է ROSWELL, NEW MEXICO 1947 RSW-001 A25.
  • «Այլմոլորակայինի դիահերձում» («Alien Autopsy») ֆիլմում գլխավոր հերոսները նկարում են այլմոլորակայինի դիահերձման այն ամենավիճահարույց ֆիլմը:
  • «Հարցազրույց այլմոլորակայինի հետ» (Alien Interview) գիրքը գրված է Ռոզուելյան իրադարձության հիման վրա:
  • Սուպերմեն՝ Կարմիր Որդի կոմիկսում ասվում է, որ կործանված նավը պատկանում է Կանաչ Լապտերի կորպուսին:
  • «Փախուստ Երկիր մոլորակից» մուլտֆիլմում հայտնվում են այլմոլորակայիններ, որոնք իրենց նավով ընկել են գլխավոր ատրագոնիստի հոր վրա՝ նրա Ռոզուելի տան մոտ:
  • Google կազմակերպությունը 2013 թվականի հուլիսի 8-ին փոխել է իր որոնման համակարգի լոգոտիպը հոբելյանական դուդլով՝ մինի-խաղի տեսքով, որը նվիրված է Ռոզուելյան միջադեպի 66 ամյակին:
  • Sleep Dealer խմբի կոմպոզիցիայի անունը՝ Roswell 47.
  • The Pixies խմբի կոմպոզիցիայի անունը՝ Motorway to Roswell.
  • Պահեստ-18 ֆիլմ
  • Сериал Ռոզուել, Նյու Մեքսիկո սերիալ («Roswell» սերիալի ռեմեյկը («Այլմոլորակայինների քաղաք»):
  • "Project "Blue Book" սերիալը՝ 2019 թվական, պատմում է ԱՄՆ Ռազմաօդային Ուժերի 50-ական և 60-ական թվականների համանուն նախագծի մասին:

Տոնում

Ամեն տարի հուլիսի 4-ի հանգստյան օրերին Ռոզուել քաղաքն անցկացնում է Ռոզուելի ՉԹՕ-ի փառատոնը՝ նշանավոր ուֆոլոգների մասնակցությամբ:

Ծանոթագրություններ

  1. United States Air Force (Col. Richard L. Weaver, USAF; 1st LT. James McAndrew, USAFR), The Roswell Report: Fact versus Fiction in the New Mexico Desert (1995)(անգլ.)
  2. 2,0 2,1 2,2 B.D. Gildenberg. «A Roswell Requiem». Skeptic 10-1 (2003).(անգլ.)
  3. B.D. Gildenberg. «A Roswell Requiem». Skeptic 10-1 (2003).
  4. "The Roswell Report: Case Closed, " Appendix C, «Transcript of interview with W. Glenn Dennis» Արխիվացված է Օգոստոս 8, 2007 Wayback Machine-ի միջոցով:, interview with Karl T. Pflock, November 2, 1992, p. 211—226, James McAndrews, Headquarters United States Air Force, 1997
  5. 5,0 5,1 General Accounting Office Government Records: Results of a Search for Records Concerning the 1947 Crash Near Roswell, New Mexico, 28 июля 1995 года(անգլ.)
  6. Dennes G. Balthaser. The «Other 1947 Roswell Newspaper» Արխիվացված է Ապրիլ 16, 2011 Wayback Machine-ի միջոցով:, 3 августа 2009
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Ս. Յ. Ցեբակովսկի ՉԹՕ-ի հետ հավասարում
  8. 8,0 8,1 Գ. Կ. Կոլչին 'Ռոզուելյան միջադեպ // Գ. Կ. Կոլչին ՉԹՕ՝ փաստեր, փաստաթղթեր
  9. Վ. Շելեպով ՉԹՕ՝ «Դիահերձում» օպերացիա // Շատ գաղտնի թերթ — 1997. — № 6. — С.18— 19
  10. «Новая версия: "инопланетян" в американский Розуэлл прислал Сталин». NEWSru.com. 2011-05-16. Վերցված է 2020-01-07-ին.

Գրականություն

  • Բ. Շուրինով «Ռոզուելի հանելուկը»
  • Չ. Բերլիտց (անգլ.՝ Berlitz) и Ու. Մուր (англ. Moor). «Roswell incident» (1980).
  • Տ. Գուդ (англ. Good) «Above top secret» (1987).
  • Գ. Կ. Կոլչին «Ռոզուելյան միջադեպ» // Գ. Կ. Կոլչին ՉԹՕ՝ փաստեր, փաստաթղթեր. — Սանկտ Պետերբուրգ, 1991
  • ՉԹՕ-ն և մեշ քաղաքականությունը: ч.1, ч.2
  • Broad, William J (1994-09-18). «Wreckage in the Desert Was Odd but Not Alien». New York Times.
  • Dava Sobel՝ The truth about Roswell 1995
  • Saler, Benson; Ziegler, Charles A.; Moore, Charles B. UFO Crash at Roswell: The Genesis of a Modern Myth. — Washington, D.C.: Smithsonian Institution Press, 1997. — ISBN 1560987510
  • Frazier, Kendrick; Barry Karr՝ The UFO Invasion: The Roswell Incident, Alien Abductions, and Government Coverups; Joe Nickell 1996

Արտաքին հղումներ