«Գիտական կոմունիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Հետ է շրջվում 6937204 խմբագրումը, որի հեղինակն է՝ Azat374 (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 8. Տող 8.

Գիտական կոմունիզմի գաղափարախոսության զարգացման բնագավառում պատմական շրջադարձային երևույթ էր [[Հոկտեմբերյան հեղափոխություն]]ը [[Ռուսաստան]]ում, ապա սոցիալիստական հեղափոխություններն այլ երկրներում։ Կոմունիստական ֆորմացիայի առաջացմամբ գիտական կոմունիզմ դարձավ փորձով ստուգված գիտություն սոցիալիզմի կառուցման մասին, ստացավ նոր օբյեկտ տեսական ուսումնասիրության համար։ Կոմունիստական մյուս կուսակցությունների հետ ԽՄԿԿ մշակեց գիտական կոմունիզմի կարևոր նոր պրոբլեմներ. կապիտալիզմից սոցիալիզմին տարբեր երկրների աևցման ընդհաևուր օրինաչափությունների և բազմազան ձևերի միասնությունը, ժողովրդական դեմոկրատիայի՝ որպես պրոլետարիատի դիկտատուրայի պատմականորեն նոր ձևը, և այն համաժողովրդական պետության վերաճելը, զարգացած սոցիալիզմի՝ որպես սոցիալիստական հասարակարգի որակական նոր էտապի բնորոշումը։ Տետագա հիմնավորում ստացան սոցիալիզմը կոմունիզմի վերաճելու, մասնավորապես կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծման, նոր մարդու դաստիարակության օրինաչափությունները, բացահայտվեցին սոցիալիզմի համաշխարհային համակարգի զարգացման յուրահատկությունները, տարբեր սոցիալիստական կարգ ունեցող պետությունների խաղաղ գոյակցության լենինյան սկզբունքը։

{{ՀՍՀ|հատոր=3|էջ=76}}
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=76}}

06:09, 5 Հուլիսի 2020-ի տարբերակ

Կարմիր աստղը

Գիտական կոմունիզմ, մարքսիզմ-լենինիզմի բաղկացուցիչ մաս, որն ուսումնասիրվել է նախկին Խորհրդային Միության բարձրագույն ուսումնական հաստատություններում, գիտահետազոտական ինստիտուտներում և այլ կառույցներում։ «Գիտական կոմունիզմ» եզը գործածվել է ևաև լայն իմաստով՝ փորձելով արտաևայտել մարքսիզմ-լենինիզմն ամբողջությամբ։ Այն միահյուսվել մարքսիզմ-լենինիզմի մյուս բաղկացուցիչ մասերի՝ փիլիսոփայության և քաղաքատնտեսության հետ։ Ֆրիդրիխ Էնգելսը նշել է. «սոցիալիզմը ուտոպիայից գիտության վերածվեց երկու մեծ հայտնագործությունների՝ պատմության մատերիալիստական ըմբռնման և հավելյալ արժեքի տեսության շնորհիվ։ «Միայն Մարքսի փիլիսոփայական մատերիալիզմը ցույց տվեց պրոլետարիատին ելքը հոգևոր ստրկությունից․․․Միայն Մարքսի տնտեսական տեսությունը պարզաբանեց պրոլետարիատի իսկական դրությունը կապիտալիզմի ընդհանուր հասարակակարգում»։ Գիտական կոմունիզմի տեսությունը ստեղծել են Կառլ Մարքսը և Ֆրիդրիխ Էնգելսը, պատմական նոր պայմաններում զարգացրել Վլադիմիր Լենինը, այլ մարքսիստական գործիչներ, ԽՄԿԿ-ն և մարքս-լենինյան մյուս կուսակցությունները։ Գիտական կոմունիզմի ընդհանուր ուրվագծերը Մարքսը և էնգելսը շարադրել են դեռևս 1843—1844 թվականին, այնուհետև՝ «Սուրբ ընտանիք», «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում», «Գերմանական գաղափարախոսություն», «Փիլիսոփայության աղքատությունը» և այլ աշխատություններում։

Գիտական կոմունիզմի առաջին ծրագրային փաստաթուղթը «Կոմունիստական կուսակցության մանիֆեստն» է (1848)։ Այդ աշխատության մեջ Մարքսն ու Էնգելսը ագրեսիվորեն քննադատում են կապիտալիզմը՝ անխուսափելի համարելով վերջինիս «կործանումը»։ Հետագայում, 1848—1849 թվականի հեղափոխությունների և Փարիզի կոմունայի (1871) փորձի ընդհանրացմամբ Մարքսը և Էնգելսը զարգացրին գիտական կոմունիզմ֊ի տեսությունը («Դասակարգային պայքարը Ֆրանսիայում 1848 թվականից մինչև 1850 թվականը», «Կենտրոնական կոմիտեի դիմումը կոմունիստների միությանը», «Լուի Բոնապարտի Բրյումերի տասնութը», «Կապիտալ», «Քաղաքացիական պատերազմը Ֆրանսիայում», «Գոթայի ծրագրի քննադատությունը», «Անտի-Դյուրհնգ», «Սոցիալիզմի զարգացումը ուտոպիայից դեպի գիտություն», «Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը» են), հիմնավորեցին իրենց ուսմունքը պրոլետարիատի հեգեմոնիայի, բանվոր դասակարգի և աշխատավորական մյուս խավերի հևտ դրա դաշինքի, անընդհատ հեղափոխության, սոցիալիստական հեղափոխության, պրոլետարիատի դիկտատուրայի, կապիտալիզմից սոցիալիզմի անցման մասին, ավելի կոնկրետացրին կոմունիստական ֆորմացիա հասկացությունը, ցույց տվեցին, որ այն իր զարգացման ընթացքում անցնելու է երկու փուլ՝ սոցիալիզմ և կոմունիզմ, սաևմանեցին դրանց հիմնական սկզբունքները, ընդհանուր և տարբերիչ գծերը։

Գիտական կոմունիզմի զարգացման նոր էտապը կապված է Լենինի անվան հետ։ Լենինը հարստացրեց սոցիալիստական և կոմունիստական հասարակարգի կառուցման տեսությունը, ղեկավարեց Գիտական կոմունիզմի գաղափարների գործնական իրականացումը։ Իմպերիալիզմը ներկայացնելով որպես սոցիալիստական հեղափոխության նախօրյակ՝ Լենինը եզրակացրևց, որ սոցիալիստական հեղափոխության հաղթանակը հնարավոր է սկզբում մի քանի կամ նույնիսկ մեկ առանձին կապիտալիստական երկրում։ Լենինը գիտական կոմունիզմի տեսությունը հարստացրեց սոցիալիստական ինդուստրացման, գյուղացիական տնտեսությունների կոլեկտիվացման, ազգային հարցի լուծման, մշակությային հևղափոխության, ԽՍՀՄ բազմազգ սոցիալիստական պետության ստեղծման մասին ուսմունքով, փորձեց բացահայտել սոցիալիզմի կառուցման ընդհանուր օրինաչափությունները։

Գիտական կոմունիզմի գաղափարախոսության զարգացման բնագավառում պատմական շրջադարձային երևույթ էր Հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում, ապա սոցիալիստական հեղափոխություններն այլ երկրներում։ Կոմունիստական ֆորմացիայի առաջացմամբ գիտական կոմունիզմ դարձավ փորձով ստուգված գիտություն սոցիալիզմի կառուցման մասին, ստացավ նոր օբյեկտ տեսական ուսումնասիրության համար։ Կոմունիստական մյուս կուսակցությունների հետ ԽՄԿԿ մշակեց գիտական կոմունիզմի կարևոր նոր պրոբլեմներ. կապիտալիզմից սոցիալիզմին տարբեր երկրների աևցման ընդհաևուր օրինաչափությունների և բազմազան ձևերի միասնությունը, ժողովրդական դեմոկրատիայի՝ որպես պրոլետարիատի դիկտատուրայի պատմականորեն նոր ձևը, և այն համաժողովրդական պետության վերաճելը, զարգացած սոցիալիզմի՝ որպես սոցիալիստական հասարակարգի որակական նոր էտապի բնորոշումը։ Տետագա հիմնավորում ստացան սոցիալիզմը կոմունիզմի վերաճելու, մասնավորապես կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծման, նոր մարդու դաստիարակության օրինաչափությունները, բացահայտվեցին սոցիալիզմի համաշխարհային համակարգի զարգացման յուրահատկությունները, տարբեր սոցիալիստական կարգ ունեցող պետությունների խաղաղ գոյակցության լենինյան սկզբունքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 76