«Քամանչա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 4. Տող 4.
}}
}}

'''Քամանչա''' (հինպարսկերենում kamānča, որը ծագել է kamān (աղեղ, կնտկնտոց) բառից), տարածված է [[Մերձավոր Արևելք]]ի երկրներում՝ որոշ տեղական առանձնահատկություններով: Լարային-աղեղնավոր նվագարան է: Տարածված է [[Իրան]]ում, [[Հայաստան]]ում, [[Վրաստան]]ում, [[Ադրբեջան]]ում, [[Հունաստան]]ում, [[Դաղստան]]ում և այլ երկրներում: Քամանչան [[Արևելք]]ում ավանդական երաժշտության համույթներում պարտադիր ընդգրկվող նվագարան է: Սակայն գեղեցիկ, փափուկ տեմբրի և տեխնիկական բազմազան հնարավորությունների շնորհիվ այն գործածվում է նաև որպես մենանվագային գործիք:

==Անվանումը==
==Անվանումը==
Տող 14. Տող 14.
Քամանչայի իրանը գնդաձև է՝ ծածկված թաղանթային մեմբրանով։ Կլոր կոթից իրանի միջով անցնում է մետաղյա կաղապարաձող, որը նվագարանի համար ծառայում է նաև որպես «ոտք»։ Ունի ուղիղ ձգված վզիկ: Այն միանում է գլխիկին՝ չորս լայնակի ականջներով: Նվագում են ծնկի վրա ուղղաձիգ բռնած դիրքում՝ փայտյա բարակ աղեղով՝ վրան ձիու պոչի ձգված մազերով։ Քամանչայի նախնական ձևն ունեցել է մեկ լար: ՀԵտո նվագարանը դարձել է երեք լարանի, որն ամենագործածականն էր: Ավելի ուշ, 1909 թվականին, քամանչայի պատմության մեջ առաջին անգամ ավելացավ չորրորդ լարը՝ վիրտուոզ քամանչահար, արևելյան երաժշտության տեսաբան [[Սաշա Օգանեզաշվիլի|Սաշա Օգանեզաշվիլու]] (Ալեքսանդր Արշակի Օհանյան) շնորհիվ:

1920-40-ական թվականներին [[Վարդան Բունի]]ն ստեղծեց կվինտային լարվածքով քամանչաների ընտանիքը՝ պրիմա, ալտ, բաս և կոնտրաբաս, որոնք նա գործածում էր իր՝ Երևանի «Արևելյան վերակառուցված սիմֆոնիկ նվագախմբում»։

Ավելի ուշ՝ 1978 թվականին, կոմպոզիտոր [[Ավետ Տերտերյան]]ը իր 5-րդ սիմֆոնիայում հնչեցրեց քամանչայի մենանվագը, որն ասես երկխոսություն լիներ մարդու և արարչի միջև: Իսկ կոմպոզիտոր [[Ռուբեն Ալթունյան]]ի «Անտունի» ստեղծագործության մեջ քամանչայի հնչյունները գերում են ունկնդրին՝ միահյուսելով անցյալն ու նոր ժամանակները:

Հայտնի է նաև [[ԽՍՀՄ]]-ում համերգներով լայնորեն շրջագայած քամանչահարների հնգյակը, որոնք նվագում էին տարբեր մեծության նվագարաններ։ Հայ իրականության մեջ առանձնացել են քամանչայի նվագի միջազգային ճանաչում վայելած խոշոր վիրտուոզներ, այդ թվում՝ Ս․ Օգանեզաշվիլին և Լ․ Կարախանյանը։

==Պարսկական քամանչան==
==Պարսկական քամանչան==
Տող 32. Տող 31.
Հայկական աղբյուներից քամանչայի պատկեր է պահպանվել նաև Մոկսում գտնված 16-րդ դարի Ավետարանում, որտեղ քամանչան ներկայացված է որպես անսամբլային նվագարան՝ դափի և զուռնայի հետ: Արտաքին տեսքով այն շատ նման է դվինյան գտածոյին. կարճ ոտք, ուղիղ աղեղ և նվագելիս՝ բարձրացրած դաստակ: Նմանատիպ աղեղի պատկեր է պահպանված նաև պոետ, նկարիչ [[Նաղաշ Հովնաթան]]ի մոտ:

Հայաստանում կանայք ևս նվագել են քամանչա: Այդ մասին է վկայում Հայաստանի ազգային պատկերասրահում պահպանվող 19-րդ դարի անհայտ նկարչի կտավը: Պատկերված է ազնվական միջավայրում քամանչա նվագող վեհաշուք երիտասարդ մի կին:

== Սայաթ-Նովայի ավանդը աշուղական արվեստում ==
== Սայաթ-Նովայի ավանդը աշուղական արվեստում ==
Տող 39. Տող 38.
Սայաթ-Նովան հայ և վրաց աշուղական բանաստեղծության մեջ մեծ հեղաշրջում է կատարել մասնավորապես լեզվի առումով. ըստ էության՝ նրանով է սկսվում մայրենի լեզվով խաղը հայ և վրաց իրականության մեջ։ Սայաթ-Նովան նաև առաջինն է, որ հորինել ու երգել է վրացական խաղեր՝ օգտագործելով պարսկական բանաստեղծության ձևերը. այս նորարարության համար հրավիրվել է պալատ և կարգվել Կախեթի վրաց թագավոր Հերակլ II-ի սազանդար։ Շուրջ տասը տարի բանաստեղծը շփվել է պալատական միջավայրի հետ՝ հաճախակի Թիֆլիսից անցնելով Թելավ։ Նա երգել ուրախացրել է մարդկանց, փառաբանել արդարությունն ու ազնվությունը, դատապարտել կեղծիքն ու քծնանքը, ստորությունն ու նենգությունը, հասարակական ու բարոյական արատները՝ մշտապես բարձր պահելով իր արժանապատվությունը։ Սայաթ-Նովայի կյանքը խաղաղ չի անցել. դավեր են նյութել նրա դեմ, հեռացնել տվել պալատից։ Սայաթ-Նովան կոչումով աշուղ է, իր խաղերում ստանձնել է հնազանդ սիրահարի դերը և հանուն նվիրական ու անապակ սիրո պատրաստ է տանել ամեն զրկանք։

Իր ճոխ երգացանկում Սայաթ-Նովան չէր կարող չանդրադառնալ իր սիրելի նվագարանին՝ քամանչային, որը եղել է իր կյանքի և ստեղծագործության անբաժան ուղեկիցը: Եվ ինչպես որ իր բազում երգերով նա գովերգում էր սիրեցյալին, սիրո զգացմունքը, այնպես էլ երգով նա իր զգացմունքների արտահայտիչը դարձած քամանչայի գեղեցիկ, պատկերավոր ու արտահայտիչ գովքն է հյուսել: «Քամանչա» երգում նա այս նվագարանը համարում է արվեստի խորհրդանիշ: Սա ոչ միայն քամանչայի գովքն է, այլև մարդ-արվեստ փոխհարաբերության գեղագիտական իմաստավորումը: Հենց առաջին տողից ելնելով՝ «Ամեն սազի մեջըն գոված դուն թամամ տասն իս, քամանչա», որոշ սայաթնովագետներ գտնում են, որ պետք է հասկանալ այնպես, որ քամանչան բոլոր նվագարաններից տասնապատիկ լավն է: Բացի այն գովերգելուց, նկարագրում է նրա բոլոր մասերն ու ասում, որ արժեր դրանք սարքել ոսկուց, արծաթից, փղոսկրից և թանկարժեք քարերից: Նաև գեղեցիկ կերպով նկարագրվում է նրա նվագի թողած ազդեցությունը մարդու վրա. «Շատ տխուր սիրտ կու խնդացնիս, կու կըտրիս հիվընդի դողն»: Սայաթ-Նովան նաև վկայում է, որ ինքն էլ նվագելիս վեհանում է, բարձրանում աշխարհից ու մարդկային թուլություններից վեր մի այլ մակարդակի, մանավանդ երբ լսում է, թե ինչպես են ունկնդիրները նվագողի գովքն անում:

== Պատկերասրահ ==
== Պատկերասրահ ==

00:51, 4 Հուլիսի 2020-ի տարբերակ

Քամանչա
Պատկեր:Kemancha-pers.jpg
Որակավորումnecked lute? և աղեղնավոր լարային երաժշտական գործիք
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ321.32

Քամանչա (հինպարսկերենում kamānča, որը ծագել է kamān (աղեղ, կնտկնտոց) բառից), տարածված է Մերձավոր Արևելքի երկրներում՝ որոշ տեղական առանձնահատկություններով: Լարային-աղեղնավոր նվագարան է: Տարածված է Իրանում, Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Հունաստանում, Դաղստանում և այլ երկրներում: Քամանչան Արևելքում ավանդական երաժշտության համույթներում պարտադիր ընդգրկվող նվագարան է: Սակայն գեղեցիկ, փափուկ տեմբրի և տեխնիկական բազմազան հնարավորությունների շնորհիվ այն գործածվում է նաև որպես մենանվագային գործիք:

Անվանումը

Նաղաշ Հովնաթան, Տաղարան, 1765 թ.

Կարսում այս նվագարանն անվանում էին ճանուր: Ագուլիսում և նրա շրջակայքում ասել են «ճնկըռ», բայց ամենից շատ այն հայտնի է քամանչա անունով: «Քամանչա» անվանումը համարվում է պարսկական կամ արաբական: 7-րդ դարում, երբ արաբներն արշավում են Հայաստան, ապա գրավում այն, չկարողանալով ազդել տեղի մշակույթի վրա, ընդունեցին հայ մշակույթի դրսևորումները: Սովորաբար այդպես է լինում, որ գրավյալների մշակույթը գերազանցում է գրավողների մշակույթին: Այսպիսով, արաբներն ազդեցություն ունեցան միայն մի շարք նվագարանների անվանափոխության գործում: Օրինակ ջնարը կամ վինը հնագույն ժամանակներից հայտնի էր Հայաստանում և ուներ լայն գործածություն: Այդ մասին հիշատակություն կա նաև Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ: Անցնելով պատմական ճանապարհ, ջնարն անվանափոխվեց՝ ստանալով «սազ» անունը, որով էլ հասավ մեր օրերը: «Քամանչա» բառը թարգմանաբար նշանակում է քնար՝ ոտքի վրա: Մի կողմ թողնելով գործիքի ծագումնաբանության խնդիրը, առավել կարևոր է, թե տվյալ նվագարանն ինչ ինքնատիպ բովանդակություն և զարգացում է ունեցել որևէ ժողովրդի մշակութային կյանքում, և թե ինչպես է զարգացրել այն տվյալ ժողովուրդը:

Կառուցվածքը

Տարբեր նվագարաններ, այդ թվում՝ նաև քամանչա ներկայացնող հայկական մանրանկար՝ 16-րդ դարի ձեռագրից:

Քամանչայի իրանը գնդաձև է՝ ծածկված թաղանթային մեմբրանով։ Կլոր կոթից իրանի միջով անցնում է մետաղյա կաղապարաձող, որը նվագարանի համար ծառայում է նաև որպես «ոտք»։ Ունի ուղիղ ձգված վզիկ: Այն միանում է գլխիկին՝ չորս լայնակի ականջներով: Նվագում են ծնկի վրա ուղղաձիգ բռնած դիրքում՝ փայտյա բարակ աղեղով՝ վրան ձիու պոչի ձգված մազերով։ Քամանչայի նախնական ձևն ունեցել է մեկ լար: ՀԵտո նվագարանը դարձել է երեք լարանի, որն ամենագործածականն էր: Ավելի ուշ, 1909 թվականին, քամանչայի պատմության մեջ առաջին անգամ ավելացավ չորրորդ լարը՝ վիրտուոզ քամանչահար, արևելյան երաժշտության տեսաբան Սաշա Օգանեզաշվիլու (Ալեքսանդր Արշակի Օհանյան) շնորհիվ: 1920-40-ական թվականներին Վարդան Բունին ստեղծեց կվինտային լարվածքով քամանչաների ընտանիքը՝ պրիմա, ալտ, բաս և կոնտրաբաս, որոնք նա գործածում էր իր՝ Երևանի «Արևելյան վերակառուցված սիմֆոնիկ նվագախմբում»։ Ավելի ուշ՝ 1978 թվականին, կոմպոզիտոր Ավետ Տերտերյանը իր 5-րդ սիմֆոնիայում հնչեցրեց քամանչայի մենանվագը, որն ասես երկխոսություն լիներ մարդու և արարչի միջև: Իսկ կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանի «Անտունի» ստեղծագործության մեջ քամանչայի հնչյունները գերում են ունկնդրին՝ միահյուսելով անցյալն ու նոր ժամանակները:

Հայտնի է նաև ԽՍՀՄ-ում համերգներով լայնորեն շրջագայած քամանչահարների հնգյակը, որոնք նվագում էին տարբեր մեծության նվագարաններ։ Հայ իրականության մեջ առանձնացել են քամանչայի նվագի միջազգային ճանաչում վայելած խոշոր վիրտուոզներ, այդ թվում՝ Ս․ Օգանեզաշվիլին և Լ․ Կարախանյանը։

Պարսկական քամանչան

Պարսկական քամանչան համարվում է այսօր տարբեր ժողովուրդների մոտ տարածված բոլոր տարբերակների նախատիպը: Պարսկական քամանչայի արտաքին տեսքի և կառուցվածքի հստակ նկարագիրը հանդիպում է արդեն 15-րդ դարի ձեռագրերում: Իսկ առավել վաղ հիշատակությունները վերաբերում են 13-րդ դարին: Կոթը ուղիղ է, իսկ դեկան՝ օձի կամ ձկան բարակ կաշվից կամ էլ՝ ցլի միզապարկից: Աղեղը պատրաստվում է ձիու պոչի մազերից: Դասական քամանչան ունի երեք լար՝ կվարտային լարվածքով: Հանդիպում է նաև երկու կամ չորս լարանի քամանչա՝ այլ լարվածքով: Կոթի վրա լադեր չկան: Պարսկական քամանչան նվագում են՝ նվագարանի ոտքը ծնկին հենած, սակայն որոշ երաժիշտներ նախընտրում են նվագել առանց ոտքի, գործիքի իրանը բռնելով ծնկներով:

Հայկական քամանչան

Պատկեր:Qamancha.JPG
Դվինում հայտնաբերված գավաթը (9-10-րդ դդ.)՝ քամանչահար գուսանի պատկերով:

Քամանչայի ամենահին պատկերը գտնվում է Հայաստանում՝ միջնադարյան մայրաքաղաք Դվինի պեղումների ժամանակ հայտնաբերված մի գավաթի վրա. պատկերված է գուսանը՝ քամանչան ձեռքին: Գավաթի վրա պատկերված քամանչայի ուղղահայաց երեք գծերը հիմք են տալիս ենթադրելու, որ նվագարանը ոչ թե պարզունակ, այլ ձևավորված քամանչայի դասական օրինակ է: Քանի որ գուսանները, նրանցից հետո էլ՝ աշուղները երգելով մատուցում էին վիպական ու քնարական ստեղծագործություններ, ուստի նրանք չէին կարող գործածել փողային նվագարաններ: Նրանց հարկավոր էր այնպիսի նվագարան, որը թույլ կտար երգել և կձայնակցեր երգին: Այդ առումով խիստ հարմար էին լարային նվագարանները: Հայոց պատմիչները հիշատակում են այդ կարգի նվագարանների մի քանի անուն, որոնցից մեկն էլ քամանչան է:

Պատկեր:Gegharquniq, Hatsarat, 16-rd dari tapanaqar.jpg
Քամանչահարի և քանոնահարի պատկեր՝ Գեղարքունիքի մարզի Հացառատ գյուղի մի տապանաքարի վրա (16-րդ դար):

Քամանչահար գուսանի պատկերով գավաթը, որ հայտնաբերվել է Դվինում, թվագրվում է 9-10-րդ դարերով, ինչը համարվում է բավականին հազվադեպ հանդիպող երևույթ: Չնայած նվագարանն այստեղ գործածվել է այդ ժամանակներում, սակայն նրա պատկերները համատարած հանդիպում են ավելի ուշ շրջանի աղբյուրներում՝ սկսած 12-13-րդ դարերից: Հայաստանում դարեր շարունակ պատրաստվել և գործածվել են քամանչայի երեք և չորսլարանի տարբերակները, որոնք կարող էին ունենալ երկար կամ կարճ իրան: Հայաստանում քամանչայի տարատեսակների պատկերները հանդիպում են ինչպես բազմաթիվ ձեռագիր մատյաններում, այնպես էլ մեծ թվով տապանաքարերի ու վանքերի պատերի վրա:

Ուշագրավ է Հայաստանի Հացառատ գյուղի 15-17-րդ դարերի դամբարանի գտածոն, որտեղ շքեղ հարսանեկան տեսարան է պատկերված. հարսի և փեսայի կողքին կան բազմաթիվ նվագածուներ՝ իրենց նվագարաններով՝ սազով, քամանչայով, գալարափողով, եղեգնափողով, քանոնով, շեփորով և դափով: Հայկական աղբյուներից քամանչայի պատկեր է պահպանվել նաև Մոկսում գտնված 16-րդ դարի Ավետարանում, որտեղ քամանչան ներկայացված է որպես անսամբլային նվագարան՝ դափի և զուռնայի հետ: Արտաքին տեսքով այն շատ նման է դվինյան գտածոյին. կարճ ոտք, ուղիղ աղեղ և նվագելիս՝ բարձրացրած դաստակ: Նմանատիպ աղեղի պատկեր է պահպանված նաև պոետ, նկարիչ Նաղաշ Հովնաթանի մոտ:

Հայաստանում կանայք ևս նվագել են քամանչա: Այդ մասին է վկայում Հայաստանի ազգային պատկերասրահում պահպանվող 19-րդ դարի անհայտ նկարչի կտավը: Պատկերված է ազնվական միջավայրում քամանչա նվագող վեհաշուք երիտասարդ մի կին:

Սայաթ-Նովայի ավանդը աշուղական արվեստում

Խորհրդային նամականիշ՝ Սայաթ-Նովայի պատկերով (1962 թ.)

Հայ աշուղական արվեստի գագաթը աշուղ Սայաթ-Նովան է, որը հնուց ավանդված ավանդույթները զարգացրեց՝ դնելով մի նոր բարձունքի վրա: Ըստ տաղաչափական առանձնահատկությունների՝ Սայաթ-Նովայի խաղերի մեջ հանդիպում են աշուղական բազմապիսի ու բարդ չափերով հորինված գործեր՝ թեջնիսներ կամ բառախաղեր, ղազալիներ կամ գազելներ, բեյթ ու դուբեյթներ, բայաթիներ, այբբենականեր, ուչլամաներ կամ երիցս կրկնություններ, որոնք ցույց են տալիս, որ նա աշուղական արվեստի գերազանց գիտակ է եղել։ Խաղերից շատերի մեղեդիները, ցավոք, այսօր մոռացված են և առմիշտ կորած։ Սայաթ-Նովան հայ և վրաց աշուղական բանաստեղծության մեջ մեծ հեղաշրջում է կատարել մասնավորապես լեզվի առումով. ըստ էության՝ նրանով է սկսվում մայրենի լեզվով խաղը հայ և վրաց իրականության մեջ։ Սայաթ-Նովան նաև առաջինն է, որ հորինել ու երգել է վրացական խաղեր՝ օգտագործելով պարսկական բանաստեղծության ձևերը. այս նորարարության համար հրավիրվել է պալատ և կարգվել Կախեթի վրաց թագավոր Հերակլ II-ի սազանդար։ Շուրջ տասը տարի բանաստեղծը շփվել է պալատական միջավայրի հետ՝ հաճախակի Թիֆլիսից անցնելով Թելավ։ Նա երգել ուրախացրել է մարդկանց, փառաբանել արդարությունն ու ազնվությունը, դատապարտել կեղծիքն ու քծնանքը, ստորությունն ու նենգությունը, հասարակական ու բարոյական արատները՝ մշտապես բարձր պահելով իր արժանապատվությունը։ Սայաթ-Նովայի կյանքը խաղաղ չի անցել. դավեր են նյութել նրա դեմ, հեռացնել տվել պալատից։ Սայաթ-Նովան կոչումով աշուղ է, իր խաղերում ստանձնել է հնազանդ սիրահարի դերը և հանուն նվիրական ու անապակ սիրո պատրաստ է տանել ամեն զրկանք։ Իր ճոխ երգացանկում Սայաթ-Նովան չէր կարող չանդրադառնալ իր սիրելի նվագարանին՝ քամանչային, որը եղել է իր կյանքի և ստեղծագործության անբաժան ուղեկիցը: Եվ ինչպես որ իր բազում երգերով նա գովերգում էր սիրեցյալին, սիրո զգացմունքը, այնպես էլ երգով նա իր զգացմունքների արտահայտիչը դարձած քամանչայի գեղեցիկ, պատկերավոր ու արտահայտիչ գովքն է հյուսել: «Քամանչա» երգում նա այս նվագարանը համարում է արվեստի խորհրդանիշ: Սա ոչ միայն քամանչայի գովքն է, այլև մարդ-արվեստ փոխհարաբերության գեղագիտական իմաստավորումը: Հենց առաջին տողից ելնելով՝ «Ամեն սազի մեջըն գոված դուն թամամ տասն իս, քամանչա», որոշ սայաթնովագետներ գտնում են, որ պետք է հասկանալ այնպես, որ քամանչան բոլոր նվագարաններից տասնապատիկ լավն է: Բացի այն գովերգելուց, նկարագրում է նրա բոլոր մասերն ու ասում, որ արժեր դրանք սարքել ոսկուց, արծաթից, փղոսկրից և թանկարժեք քարերից: Նաև գեղեցիկ կերպով նկարագրվում է նրա նվագի թողած ազդեցությունը մարդու վրա. «Շատ տխուր սիրտ կու խնդացնիս, կու կըտրիս հիվընդի դողն»: Սայաթ-Նովան նաև վկայում է, որ ինքն էլ նվագելիս վեհանում է, բարձրանում աշխարհից ու մարդկային թուլություններից վեր մի այլ մակարդակի, մանավանդ երբ լսում է, թե ինչպես են ունկնդիրները նվագողի գովքն անում:

Պատկերասրահ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քամանչա» հոդվածին։