«Տնտեսություն»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Հիմնական թեմատիկ հոդվածներ ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 95. | Տող 95. | ||
[[Կատեգորիա:Տնտեսագիտություն]] |
[[Կատեգորիա:Տնտեսագիտություն]] |
||
[[Կատեգորիա:Հիմնական թեմատիկ հոդվածներ]] |
[[Կատեգորիա:Հիմնական թեմատիկ հոդվածներ]] |
||
[[Կատեգորիա:Տնտեսություն]] |
|||
[[Կատեգորիա:Տնտեսություններ]] |
|||
[[Կատեգորիա:Տնտեսական համակարգեր]] |
|||
[[Կատեգորիա:Հասարակական գիտություններ]] |
18:38, 3 Հուլիսի 2020-ի տարբերակ
Տնտեսություն (հին հունարեն՝ οἶκος – տուն և νόμος – օրենք, տառացիորեն «տնտեսավարման կանոններ») տնտեսական գործունեություն (արտադրություն, բաշխում, փոխանակում և բարիքների սպառում)։ «Տնտեսություն» տերմինի տակ սովորաբար ենթադրվում է`
- «Տնտեսություն» գիտությունը,
- համաշխարհային տնտեսությունը (ինտերէկոնոմիկան),
- երկրում տնտեսական գործունեության ամբողջությունը,
- որևիցե հասարակության տնտեսությունը (մարզի, երկրի, խմբի, երկրների, աշխարհի),
- տան վարման օրենքները, կանոնները,
- նյութական և ոչ նյութական արտադրության տեսակների ամբողջությունը,
- արտադրության, բաշխման, փոխանակման և սպառման համակարգում դասավորվող և հասարակության տնտեսական բազիս ձևավորող տնտեսական հարաբերությունների ամբողջությունը, որի վրա տեղակայվում են գաղափարական և քաղաքական կառույցները։
Առաջին անգամ գիտական աշխատության մեջ «էկոնոմիկա» բառը հայտնվում է մ. թ. ա. 4-րդ դարում Արիստոտելի մոտ, որը այն անվանում է «բնական գիտություն»։ Տնտեսագիտության գլխավոր գործառույթն է մշտապես ստեղծել այնպիսի բարիքներ, որոնք անհրաժեշտ են մարդկանց կենսագործունեության համար և առանց որոնց հասարակությունը չի կարող զարգանալ։ Այսօր տնտեսագիտությունը նյութական և ոչ նյութական արտադրության ոլորտները ներառող տնտեսվարման համակարգ է։ Ժամանակակից հասարակության տնտեսագիտությունը բարդ և ընդգրկուն օրգանիզմ է, որն ապահովում է ամեն մարդու և ամբողջ հասարակության կենսագործունությունը։
Տնտեսությունը օգնում է բավարարել մարդու առավելագույն պահանջմունքները սահմանափակ ռեսուրսների աշխարհում։ Առանձնացնում են տնտեսության տարբեր ձևեր.
- շուկայական համակարգ
- վարչահրամայական համակարգ (վհհ)
- խառը
Հետազոտողները նկատի ունեն տնտեսությունը, երբ առանձնացնում են արտադրության միկրո-, մակրոտնտեսական մակարդակներ և ինտերէկոնոմիկան։ Միկրոէկոնոմիկան հանդես է գալիս որպես առանձնացված արտադրություն կամ ձեռնարկություն։ Մակրոէկոնոմիկան հանդես է գալիս որպես ազգային տնտեսություն կամ պետության տնտեսություն։ Ինտերէկոնոմիկան բնութագրում է համաշխարհային տնտեսության առաջացման և զարգացման օրինաչափութունը։
Էկոնոմիկան փիլիսոփայության տեսանկյունից
Փիլիսոփայության մեջ էկոնոմիկան դիտարկվում է որպես հասարակական հարաբերությունների համակարգ՝ դիտարկված արժեքի հասկացության տեսանկյունից։ Մարքսիզմում մարդու գործունեությունը նյութական բարիքների արտադրության և վերարտադրության, մարդու հիմնական նյութական պահանջմունքների բավարարումն է (սնվելը, կացարանը և այլն)։ Արիստոտելը հակադրում էր էկոնոմիկան քրեմատիստիկային (գործունեություն ուղղված օգուտի ստացմանը)։ Էկոնոմիկան նյութական բարիքների արտադրության, բաշխման, փոխանակման և սպառման, ռեսուրսների ռացիոնալ օգտագործման վերաբերյալ հասարակական հարաբերությունների ոլորտ է։
Աշխարհի խոշորագույն տնտեսությունները ՀՆԱ-ով
Աշխարհի խոշորագույն տնտեսությունները 2015 թվականին ՀՆԱ-ի ծավալով (միլիոն ԱՄՆ դոլարներով) համաձայն International Monetary Fund-ի՝ Արժույթի Միջազգային Հիմնադրամի կողմից կազմված ցուցակի.
Տեղը | Երկիր | ՀՆԱ (մլն $) |
---|---|---|
Ամբողջ աշխարհ | 73,506.822[1] | |
1 | ԱՄՆ | 18,124.731[2] |
2 | Չինաստան | 11,211.928[3] |
3 | Ճապոնիա | 4,210.363[4] |
4 | Գերմանիա | 3,413.483[5] |
5 | Միացյալ Թագավորություն | 2,853.357[6] |
6 | Ֆրանսիա | 2,469.530[7] |
7 | Հնդկաստան | 2,308.018[8] |
8 | Բրազիլիա | 1,903.934[9] |
9 | Իտալիա | 1,842.835[10] |
10 | Կանադա | 1,615.471[11] |
11 | Հարավային Կորեա | 1,435.076[12] |
12 | Ավստրալիա | 1,252.273[13] |
13 | Մեքսիկա | 1,231.982[14] |
14 | Իսպանիա | 1,230.207[15] |
15 | Ռուսաստան | 1,175.996[16] |
16 | Ինդոնեզիա | 895.677[17] |
17 | Թուրքիա | 752.510[18] |
18 | Նիդերլանդներ | 749.365[19] |
19 | Շվեյցարիա | 688.434[20] |
20 | Սաուդյան Արաբիա | 648.971[21] |
Ծանոթագրություններ
- ↑ «Nominal 2008 GDP for the world and the European Union». World economic outlook database, October 2009. International Monetary Fund. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 1–ին-ին.
- ↑ ԱՄՆ-ի ՀՆԱ-ն
- ↑ Չինաստանի ՀՆԱ-ն
- ↑ Ճապոնիայի ՀՆԱ-ն
- ↑ Գերմանիայի ՀՆԱ-ն
- ↑ Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն
- ↑ Ֆրանսիայի ՀՆԱ-ն
- ↑ Հնդկաստանի ՀՆԱ-ն
- ↑ Բրազիլիայիի ՀՆԱ-ն
- ↑ Իտալիայի ՀՆԱ-ն
- ↑ Կանադայի ՀՆԱ-ն
- ↑ Հարավային Կորեայի ՀՆԱ-ն
- ↑ Ավստրալիայի ՀՆԱ-ն
- ↑ Մեքսիկայի ՀՆԱ-ն
- ↑ Իսպանիայի ՀՆԱ-ն
- ↑ Ռուսաստանի ՀՆԱ-ն
- ↑ Ինդոնեզիայի ՀՆԱ-ն
- ↑ Թուրքիայի ՀՆԱ-ն
- ↑ Նիդերլանդների ՀՆԱ-ն
- ↑ Շվեյցարիայի ՀՆԱ-ն
- ↑ Սաուդյան Արաբիայի ՀՆԱ-ն
Հղումներ
- Արժույթի Միջազգային Հիմնադրամ
- Национальная экономическая энциклопедия
- Электронная библиотека бизнес книг по экономике
- Российские и зарубежные экономические журналы на портале eLibrary.ru
- Статьи по экономике из научных библиотек
- J. M. Keynes. The General Theory of Employment(անգլ.) Interest and Money, 1936
- Электронная библиотека по экономике, теории активных систем и менеджменту
- Макроэкономика. Электронные книги по макроэкономике
- Микроэкономика. Электронные книги по микроэкономике
- Федеральный образовательный портал «Экономика. Социология. Менеджмент»
- Белорусский экономический портал «ЭКОНОМИКА.BY»
- Образовательный портал «Экономика. Управление. Право»