«Քիրոն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
{{ջնջել|Բազմաթիվ սխալներ}}
{{Տեղեկաքարտ Դիցաբանական կերպար
{{Տեղեկաքարտ Դիցաբանական կերպար
| բնօրինակ անուն = {{lang-el| Χείρων}}
| բնօրինակ անուն = {{lang-el| Χείρων}}

12:45, 3 Հուլիսի 2020-ի տարբերակ

Քիրոն
Քիրոնը սովորեցնում է Աքիլեսին նվագել քնարի վրա
ՏեսակԿենտավրոս
ԴիցաբանությունՀին հունական
Սեռարական
Հունական գրաձևΧείρων
Այլ մշակույթներումՍատուռն
ՀայրԿրոնոս
ՄայրՓիլիրա
Քույր/ԵղբայրԶևս և Դոլոփս
ԱմուսինՔարիկլո
ԶավակներԳիպպա, Էնդեյս, Ocyrhoe?, Կարիստուս և Կարիկլուս
 Chiron Վիքիպահեստում

Քիրոն (հուն․՝ Χείρων), հին հունական դիցաբանությունում[1] թեսալիական մարդաձի, Կրոնոսի և Փիլիրայի որդին[2]: Ի սկզբանե օժտված է եղել անմահությամբ։ Նրա կինն էր Քարիկլոն, ով եղել է նաև Աքիլլեսի ստնտուն[3], իսկ դուստրը՝ Գիպպան։

Դիցաբանության մեջ մարդաձիերի կերպարը բացասական է. նրանք փառաբանում էին խռովությունները, հակված էին ոգելից խմիչքներին և թշնամաբար էին տրամադրված մարդկանց նկատմամբ: Ի տարբերություն նրանց՝ Քիրոնը իմաստուն էր և բարի։ Նա ապրում էր Պելիոն լեռան վրա։ Նա եղել է Ապոլլոնի և Արտեմիսի աշակերտը, սովորեցրել Յասոնին, որի ճանապարհորդության համար պատրաստել է առաջին երկնային գլոբուսը, Դիոսկուրոսներին և Աքիլեսին[4]: Նրանք համարվում են Քիրոնի հետնորդները, որոնց նա կերակրել էր առյուծի մսով։ Քիրոնը Ասկլեպիոսին[5] և Պատրոկլուսին[6] սովորեցրել է բժշկություն, իսկ Ակտեոնին՝ որսորդություն: Առասպելական մարդաձին մասնակցել է գինու աստված Դիոնիսոսի հնդկական արշավանքին[7], Պելևսին նվիրել հացենուց պատրաստված նիզակ[8]:

Քիրոնը եղել է Հերակլեսի մոտ ընկերը։ Հերակլը, սիրուց արբած, եկել է նրա մոտ և ապրել քարայրում[9]: Քիրոնը մահացել է թունավոր աղեղից։ Ըստ ավանդության՝ Հերակլը պատահմամբ է վիրավորել նրա ծունկը[10]։ Սարսափելի տանջանքներ զգալով՝ հրաժարվել է անմահությունից՝ այն փոխանցելով Պրոմեթևսին: Ըստ որոշ հեղինակների, նա բնակություն է հաստատել Մալեայում[Ն 1], որտեղ մահացել է Հերակլի նետից[11]:

Հին հույները արտածել են Քիրոնի աստղապատկերը՝ որպես աղեղնավորի համաստեղություն[12]՝ Օձակիր համաստեղության արևելքում և Այծեղջյուր համաստեղության արևմուտքում։

Նշումներ

  1. Մալեա՝ հրվանդան Լակոնիայում, կամ քաղաք Թեսալիայում:

Ծանոթագրություններ

  1. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.2. С.593; См. Титаномахия, фр.11 Бернабе; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 2, 4; II 5, 4.11; III 4, 4; 10, 3; 13, 3.5-6.8
  2. Титаномахия, фр.6 Ивлин-Уайт; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 2, 4
  3. Примечания Н. А. Чистяковой в кн. Аполлоний Родосский. Аргонавтика. М., 2001. С.185
  4. Гораций. Эподы 13, 11-18
  5. Гомер. Илиада IV 219
  6. Гомер. Илиада IV 832
  7. Нонн. Деяния Диониса XIV 51
  8. Гомер. Илиада XVI 143; XIX 390; Стасин. Киприи, фр.5 Ивлин-Уайт
  9. Псевдо-Эратосфен. Катастеризмы 40
  10. Диодор Сицилийский. Историческая библиотека IV 12, 8
  11. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека II 5, 4
  12. Псевдо-Эратосфен. Катастеризмы 40; Гигин. Астрономия II 38, 1