«Ստեֆանի Թոփալյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 55. Տող 55.
[[Կատեգորիա:Ճապոնացի երգչուհիներ]]
[[Կատեգորիա:Ճապոնացի երգչուհիներ]]
[[Կատեգորիա:21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ]]
[[Կատեգորիա:21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ]]
[[Կատեգորիա:21-րդ դարի ամերիկացի երգիչներ]]

09:59, 24 Հունիսի 2020-ի տարբերակ

Ստեֆանի Թոփալյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 5, 1987 (36 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերպոպ
ՄասնագիտությունԵրգչուհի, երգահան, դերասանուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
Գործունեություն2007–ներկա
ԼեյբլSony Music Entertainment Japan
ԿրթությունԱոյամա համալսարան
ԱնդամակցությունGenealogy
 Stephanie (vocalist, 1987 birth) Վիքիպահեստում

Ստեֆանի Թոփալյան, ճապոնահայ երգչուհի, երգահան, դերասանուհի։ Երգել սկսել է տասներեք տարեկանից։ Ստեֆանիի երգերը լայն արձագանք են գտել ճապոնական «Անիմե» անիմացիոն ֆիլմերում։ Որպես դերասանուհի՝ Ստեֆանին իր առաջին քայլերն է կատարել ‘’Pride’’ ֆիլմում 2009 թվականին: Ոգեշնչված լինելով բազմապիսի ժանրերով և արվեստագետներով՝ Ստեֆանին համակրում է Մայքլ Ջեքսոնին և Բրիտանական Queen ռոք խմբին:

Կենսագրություն

Ստեֆանին ծնվել է 1987 թվականի օգոստոսի 5-ին ԱՄՆԿալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում. նրա հայրը ազգությամբ հայ է, իսկ մայրը՝ ճապոնուհի: Ստեֆանին երգչուհի է, երգահան և դերասանուհի, ով այժմ բնակվում է Տոկիոյում: Չնայած Ստեֆանին այժմ բնակվում է Ճապոնիայում, նա հավատարիմ է հայկական արմատներին և շատ կապված է իր տատիկի հետ: Հայոց ցեղասպանության մասին շատ պատմություններ է լսել՝ հայ ժողովրդի կյանքում պատմական մի իրադարձություն, որը բազմաթիվ ճակատագրեր է փոխել, այդ թվում նաև իր տատիկինն ու պապիկինը: Լսած բազմաթիվ պատմությունները հիմք են հանդիսացել, որ Ստեֆանին հավատարիմ լինի իր հայկական ծագմանն ու եռանդով սովորի իր պատմությունն ու մշակույթը՝ անկախ այն փաստից, որ նա հեռու է հայրենիքից: Նրա ազգությամբ հայ պապիկը՝ Ժան Պիեր Թոփալյանը և տատիկը՝ Գոհարիկ Միքայելյան- Թոփալյանը, Լիբանանից տեղափոխվել են Միացյալ Նահանգներ և հիմնովին հաստատվել Ուիսկոնսին նահանգում[1]: Նրա մոգական տաղանդն ու ձայնային լայն դիապազոնը Ճապոնիայում արդեն հազարավոր սրտեր են գերել: Շնորհված լինելով բնատուր արտիստիզմով՝ նա զգում էր, որ երգն այն երազանքն է, որի շուրջ կծավալի իր ողջ հետագա կյանքը: Ստեֆանին Աոյամա Գակուին համալսարանի իրավագիտության բաժնի շրջանավարտ է: Երգել սկսել է տասներեք տարեկանից: Ստեֆանին իր երգի աուդիո ձայնագրությունն ուղարկել է տարբեր երաժշտական ձայնագրման ստուդիաներ և արձագանք է ստացել ճապոնացի երաժշտական պրոդյուսեր Ջո Ռինոյից, ով աննկարագրելիորեն տպավորվել է նրա կատարումից: Տասնինը տարեկանում Ստեֆանին իր առաջին մեծ քայլերն է կատարել երգի ասպարեզում SME (SONY) ձայնագրման ստուդիայում: Ճապոնական հեղինակավոր երաժշտական ‘’Japan records awards’’ 49-րդ մրցանակաբաշխության ժամանակ ստացել է «Լավագույն նորահայտ արտիստ» մրցանակը և 2007 թվականին երկու ալբոմ է թողարկել։

Ստեֆանիի երգերը լայն արձագանք են գտել ճապոնական «Անիմե» անիմացիոն ֆիլմերում։ Նրա առաջին և երկրորդ սինգլներ ‘’Kimiga Iru Kagiri’’-ն և ‘’Because of you’’-ն հաջորդաբար եղել են ‘’Kiss Dum” անիմացիայի սաունդթրեքեր։ Ստեֆանիի հինգերորդ սինգլ ‘’Changin’’-ը նույնպես եղել է սաունդթրեք ‘’D.Gray-man անիմացիոն ֆիլմի համար: 2008 թվականի սկզբին նրա ‘’Friends’’ երգը Անիմե TV-ի ՛՛Gundam 00՛՛ տեսաշարի երկրորդ երգն էր: Այն իր ուրույն տեղը գտավ Ճապոնական «Օրիկոն» լավագույն տասնյակի մեջ։ Որպես դերասանուհի՝ Ստեֆանին իր առաջին քայլերն է կատարել ‘’Pride’’ ֆիլմում 2009 թվականին: Ֆիլմի հիմքում ընկած է Yukari Ichijo's shōjo կոմիքսը: Ստեֆանին մարմնավորել է Շիո Ասամի կերպարը, նաև մասնակցել է ֆիլմի սաունդթրեքի ձայնագրությանը՝ կատարելով ‘’Pride ~A Part of Me’’ երգը SRM-ի հետ համատեղ: Բացի ‘’Pride’’ ֆիլմից, Ստեֆանին նկարահանվել է ‘’Tokyo Tribe’’ (2014) և կարճամերտաժ ‘’It's All Good” (2009) ֆիլմերում։

2015 թվականի մայիսին որպես Genealogy սուպերխմբի անդամ, ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում, որը անցկացվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում[2]:

Սկավառակագրություն

Ալբոմներ

Սինգլներ

  • 2007: Kimi ga Iru Kagiri
  • 2007: Because of You
  • 2007: Winter Gold
  • 2008: Friends
  • 2008: Changin' feat. Roma Tanaka
  • 2009: Pride ~A Part of Me~ feat. SRM
  • 2009: Future

Ծանոթագրություններ

  1. Eurovision 2015: Stephanie Topalian from Japan Fourth Member of Genealogy Group (անգլ.)
  2. «Armenia: Fourth artist of Genealogy known!». ԵՀՄ. Փետրվարի 27, 2015. Վերցված է Փետրվարի 27, 2015-ին.

Արտաքին հղումներ