«Բոբբի Քրիստինա Բրաուն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 25. Տող 25.
[[Կատեգորիա:20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ]]
[[Կատեգորիա:20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ]]
[[Կատեգորիա:21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ]]
[[Կատեգորիա:21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ]]
[[Կատեգորիա:21-րդ դարի ամերիկացի երգիչներ]]

09:51, 24 Հունիսի 2020-ի տարբերակ

Բոբբի Քրիստինա Բրաուն
անգլ.՝ Bobbi Kristina Brown
Ծնվել էմարտի 4, 1993(1993-03-04)[1][2]
ԾննդավայրԼիվինգսթոն, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 26, 2015(2015-07-26)[1][2] (22 տարեկան)
Մահվան վայրԴուլուֆ, Գվինեթ շրջան, Ջորջիա, ԱՄՆ
ԳերեզմանFairview Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություներգչուհի, կինոդերասանուհի և մոդել
Ծնողներհայր՝ Բոբի Բրաուն, մայր՝ Ուիթնի Հյուսթոն

Բոբբի Քրիստինա Բրաուն (անգլ.՝ Bobbi Kristina Brown, մարտի 4, 1993(1993-03-04)[1][2], Լիվինգսթոն, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - հուլիսի 26, 2015(2015-07-26)[1][2], Դուլուֆ, Գվինեթ շրջան, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի: Ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի ու R&B-կատարող Բոբբի Բրաունի աղջիկն ու ժառանգորդուհին։

Կենսագրություն

Բոբբի Քրիստինա «Քրիսսի» Բրաունը ծնվել է 1993 թվականի մարտի 4-ին Լիվինգսթոնում, Ուիթնի Հյուսթոնի և Բոբբի Բրաունի ընտանիքում։ Բրաունների ընտանիքի անդամներն են` Սիսսի Հյուսթոնը (Ուիթնիի մայրը), Դայոն Ուորվիկը (Ուիթնիի զարմիկը), մորեղբայր Գարի Գարլանդան (Ուիթնիի ավագ եղբայրը)։

Քրիստինա Բրաունը, ըստ ԶԼՄ-ների վկայության, ունեցել է ծանր մանկություն։ Դրա հիմնական պատճառը ծնողների թմրանյութերի նկատմամբ կախվածությունից առաջացած սկանդալներն էին։ Քրիստինան առաջին անգամ բեմում հրապարակային հայտնվեց 1994 թվականին, երբ Ուիթնին հաղթել էր «American Music Awords» մրցույթում և Քրիստինային իր հետ բարձրացրել էր բեմ[3]։

Անձնական կյանք

2014 թվականի հոկտեմբերին Քրիստինան հայտարարեց իր և Նիկ Գորդոնի կապի մասին, որին նախկինում կոչում էր «մեծ եղբայր»։ Նրանց հարսանիքը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 9-ին[4]։

Դեպրեսիա և մահ

Ուիթնի Հյուսթոնը մահացել է 2012 թվականի փետրվարի 11-ին, հյուրանոցային համարում։ Դրանից հետո Քրիստինա Բրաունի համար եղել է ծանր ժամանակաշրջան[5]։ Աղջիկը նյարդերի խանգարմամբ առաջին անգամ չէր հիվանդանոցում։ Հարազատները վախենում էին, որ մոր ողբերգական ճակատագիրը և թմրանյութ օգտագործելը կարող է կրկնվել աղջկա մոտ։ 2015 թվականի հունվարի 31-ին Քրիստինան հայտնաբերվում է լոգարանում, անգիտակից վիճակում, նա պառկած էր, գլխով ջրի մեջ։ Դրանից հետո նա ընկնում է կոմայի մեջ[6]։ 2015 թվականի փետրվարի 11-ին բժիշկները ցանկանում են անջատել կենսաապահովման սարքը։ Քրիստինա Բրաունը տեղափոխվում է հյուրանոց և 2015 թվականի հուլիսի 27-ի գիշերը մահանում է։

Ծանոթագրություններ