«Օրբելյանների իջևանատուն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 20. Տող 20.


== Ավանդություն ==
== Ավանդություն ==
[[Վարդենյաց լեռնանցք]]ը [[Վայոց ձորի մարզ|Վայոց ձորի]] մարզը կապում է [[Գեղարքունիքի մարզ]]ին։ Ավանդության համաձայն՝ քուրդ առաջնորդ Սուլեմայի տղան սիրահարված է եղել Գեղարքունյաց աշխարհի գեղեցկուհիներից մեկին և միշտ այցելության է եկել նրան։ Մի անգամ էլ ձմռանը, ճանապարհը դժվարանցանելի է եղել, հազիվ ճանապարհի կեսը անցած, գիշերը վրա է հասել, կորցրել է ճանապարհը ու խեղդվել ձնաբքի մեջ։ Քուրդ առաջնորդը իր տղայի հիշատակին կառուցել է մի իջևանատուն, որ ձմռան բուքերին Եղեգնաձորի լեռնանցքով անցնողներն իջևանեն այնտեղ մինչև եղանակի պարզվելը, ապա շարունակեն ճանապարհը։ Լեռնանցքը այդ ժամանակից կոչվում է Վարդենյաց լեռնանցք։ Հենց այդ տեղում էլ ավել ուշ կառուցվել է այժմյան քարավանատունը<ref>[http://www.hotelinyerevan.com/%D5%B0%D5%B5%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D6%81_%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%B0%D5%B5%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D5%BD%D5%AB%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/ Հայկական հյուրասիրություն և հյուրընկալություն]</ref>։
[[Վարդենյաց լեռնանցք]]ը [[Վայոց ձորի մարզ|Վայոց ձորի]] մարզը կապում է [[Գեղարքունիքի մարզ]]ին։ Ավանդության համաձայն՝ քուրդ առաջնորդ Սուլեմայի տղան սիրահարված է եղել Գեղարքունյաց աշխարհի գեղեցկուհիներից մեկին և միշտ այցելության է եկել նրան։ Մի անգամ էլ ձմռանը, ճանապարհը դժվարանցանելի է եղել, հազիվ ճանապարհի կեսը անցած, գիշերը վրա է հասել, կորցրել է ճանապարհը ու խեղդվել ձնաբքի մեջ։ Քուրդ առաջնորդը իր տղայի հիշատակին կառուցել է մի իջևանատուն, որ ձմռան բուքերին Եղեգնաձորի լեռնանցքով անցնողներն իջևանեն այնտեղ մինչև եղանակի պարզվելը, ապա շարունակեն ճանապարհը։ Լեռնանցքը կոչվել է Սելիմի լեռնանցք, իսկ 2014 թվականին անվանափոխման արդյունքում կոչվում է Վարդենյաց լեռնանցք<ref>{{Cite web|url=https://www.civilnet.am/news/2014/01/09/%D5%BD%D5%A5%D5%AC%D5%AB%D5%B4%D5%AB-%D5%AC%D5%A5%D5%BC%D5%B6%D5%A1%D5%B6%D6%81%D6%84%D5%A8-%D5%A1%D5%B5%D5%BD%D5%B8%D6%82%D5%B0%D5%A5%D5%BF-%D5%BE%D5%A1%D6%80%D5%A4%D5%A5%D5%B6%D5%B5%D5%A1%D6%81/204482|title=Սելիմի լեռնանցքը` այսուհետ Վարդենյաց լեռնանցք|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref>։ Հենց այդ տեղում էլ ավել ուշ կառուցվել է այժմյան քարավանատունը<ref>[http://www.hotelinyerevan.com/%D5%B0%D5%B5%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D6%81_%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%B0%D5%B5%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D5%BD%D5%AB%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/ Հայկական հյուրասիրություն և հյուրընկալություն]</ref>։


== Պատկերասրահ ==
== Պատկերասրահ ==

07:23, 18 Հունիսի 2020-ի տարբերակ

Օրբելյանների իջևանատուն
Տեսակիջևանատուն և մշակութային արժեք
Երկիր Հայաստան[1]
ՏեղագրությունԱրենի[2]
ՎայրՎարդենյաց լեռնանցք
ԲԾՄ2410 մետր
Երկարություն26 մետր
Լայնություն13 մետր
Շինանյութբազալտ
Հիմնադրված է1332
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Քարտեզ
Քարտեզ

Սելիմի իջևանատուն, այժմ՝ Օրբելյանների իջևանատուն[3] Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառում՝ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին։ Գտնվում է Սելիմ լեռան վրա (ծովի մակերևույթից 2410մ)։ 5 կմ հեռավորության վրա 2829 մ բարձրություն ունեցող Արմաղան լեռն է։

Միջնադարում շինությունների մեծ մասը կառուցվում էր առևտրային ճանապարհներին, ինչն առավել հարմար էր ճանապարհորդողների համար։ Սելիմի քարավանատունը հյուրընկալություն է առաջարկել ճանապարհորդներին, ովքեր անցել են մայրուղու երկայնքով և Սելիմի (Սուլեմայի) կամ Վարդենյաց[4] լեռնանցքով։ Վերջինս Հայաստանի միջնադարյան բոլոր լեռնանցքներից լավագույն պահպանվածն է։

Վարդենյաց լեռնանցքում գտնվող 14-րդ դարի այս քարավանատունը ի թիվս նման մի շարք այլ շինությունների որպես իջևանատուն է ծառայել Մետաքսի ճանապարհի Հայաստանով անցնող առևտրականների համար[5]։ Հայտնի է, որ Մարկո Պոլոն անցել է այս տարածքով և նկարագրել է թե ինչպես էին հայերը ապրում դժվարանցանելի լեռների մեջ։

Ճարտարապետություն

Կառուցվել է 1332 թվականին իշխան Չեսար Օրբելյանի միջոցներով։ Միջնադարյան Հայաստանի հազվագյուտ քաղաքացիական ամբողջական շինություն է և ունի պատմաճարտարապետական արժեք։ 14-րդ դարի Հայաստանի համար ներկայացնում է նոր հորինվածք ու կառուցվածքային լուծում։

Քարավանատունը ունի ճարտարապետական մեծ ընդհանրություն գյուղական բնակելի տան հետ։ Հատկապես դա վերաբերվում է գլխավոր դահլիճի հատակագծին։ Դա 13x26մ ուղղանկյունաձև սենյակ է, որը յոթ զույգ մույթերով բաժանվում է միջին (5,3մ) և կողային (3,05մ, 3,02մ) նավերի։ Դահլիճը լուսավորվում է երեք երդիկների միջոցով[6]։ Երկարությունը 35,5մ է, տարածքը՝ 298 քառ.մ։ Ունի եռանավ դահլիճ՝ 7 զույգ մույթերով, բաժանված միջին և կողային նավերի, միակտոր քարե ջրավազան։ Մույթերի միջև կառուցված են մսուրները՝ 64 ձիերի համար։ Վերջում կան 2 փոքրիկ սենյակներ՝ հյուրերի համար։ Նախասենյակի մուտքն ունի հարուստ հարդարանք։ Շքամուտքի երկու կողմից տեղադրված են կենդանիների պատկերներ, արևելյան մասում՝ ցուլ, արևմտյան մասում՝ մարդու դեմքով առյուծ՝ թագը գլխին, որի վրա օձ է հարձակվում։

Քարավանատան շքամուտքը հայ միջնադարյան նոր ճարտարապետական ոճի նմուշներից էր, որը այդ ժամանակ ձևավորվում էր քաղաքներում։ Ճարտարապետները մտահոգ էին, որ շենքը գեղեցիկ տեսք ունենար մոտ հեռավորությունից, տարբերվեր հարևան կառույցներից և ուշադրություն գրավեր։ Այդ պատճառով ճակատի ձևավորումը դեկորատիվ միջոցներով կարևոր դեր ուներ։ Ճարտարապետները դիմում են շթաքարային բարձրաքանդակներին, որի կարկառունությունը յուրահատուկ նրբերանգ է տալիս՝ շնորհիվ լույսի և ստվերի խաղի։ Սելիմի քարավանատանը, այդպիսի աստիճանաձև զարդաքանդակով, հարդարված է սլաքաձև խորշը, մուտքի վերևում։

13-14-րդ դարերում, այժմյան Վայոց ձորի և Սյունիքի մարզերը պատկանում էին Սյունիքի իշխանությանը, որի տիրակալն էր Օրբելյանների տոհմը։ Վերջիններս Չինգիզ խանի թոռից ոչ միայն ետ են վերցնում իրենց հողերը, այլ նաև կարողանում են ազատորեն զբաղվել ներքին գործերով, մասնավորապես՝ շինարարությամբ։

Սելիմի քարավանատունը ավերվել է 15-16-րդ դարերում, հիմնովին նորոգվել է 1956-1959 թվականներին։ Ամբողջովին վերականգնվել է կտուրի սալածածկը, նորոգվել են հարավային պատն, ներսի խարխլված պատերն ու կամարները։ Կառույցը պատկանում է բազիլիկաձև տիպին[7]։

Շենքի ճակատի երկու բարձրաքանդակները Օրբելյանների իշխանական տան զինանշաններն են[8]։

Ավանդություն

Վարդենյաց լեռնանցքը Վայոց ձորի մարզը կապում է Գեղարքունիքի մարզին։ Ավանդության համաձայն՝ քուրդ առաջնորդ Սուլեմայի տղան սիրահարված է եղել Գեղարքունյաց աշխարհի գեղեցկուհիներից մեկին և միշտ այցելության է եկել նրան։ Մի անգամ էլ ձմռանը, ճանապարհը դժվարանցանելի է եղել, հազիվ ճանապարհի կեսը անցած, գիշերը վրա է հասել, կորցրել է ճանապարհը ու խեղդվել ձնաբքի մեջ։ Քուրդ առաջնորդը իր տղայի հիշատակին կառուցել է մի իջևանատուն, որ ձմռան բուքերին Եղեգնաձորի լեռնանցքով անցնողներն իջևանեն այնտեղ մինչև եղանակի պարզվելը, ապա շարունակեն ճանապարհը։ Լեռնանցքը կոչվել է Սելիմի լեռնանցք, իսկ 2014 թվականին անվանափոխման արդյունքում կոչվում է Վարդենյաց լեռնանցք[9]։ Հենց այդ տեղում էլ ավել ուշ կառուցվել է այժմյան քարավանատունը[10]։

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  3. ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի 1905-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
  4. Վայոց ձորի մարզպետը հորդորում է Վարդենյաց լեռնանցքը կոչել «Վարդենյաց լեռնանցք»
  5. «ԱՄԱՓ». Ուղենշված է «Հայաստանի Մետաքսի ճանապարհ» երթուղին
  6. Սելիմի (Սուլեմայի) քարավանատուն
  7. Գեղարվեստի ավագ դպրոց, մշակույթ անիվների վրա
  8. Առավոտ. պատմությունը կպահպանեն
  9. «Սելիմի լեռնանցքը` այսուհետ Վարդենյաց լեռնանցք».
  10. Հայկական հյուրասիրություն և հյուրընկալություն