«Մերի Փիքֆորդ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 47. Տող 47.


{{DEFAULTSORT:Փիքֆորդ, Մերի}}
{{DEFAULTSORT:Փիքֆորդ, Մերի}}

[[Կատեգորիա:Կանադացի դերասանուհիներ]]
[[Կատեգորիա:Կանադացի դերասանուհիներ]]
[[Կատեգորիա:Ամերիկացի դերասանուհիներ]]
[[Կատեգորիա:Ամերիկացի դերասանուհիներ]]
Տող 60. Տող 59.
[[Կատեգորիա:Ամերիկացի պրոդյուսերներ]]
[[Կատեգորիա:Ամերիկացի պրոդյուսերներ]]
[[Կատեգորիա:Թատրոնի դերասանուհիներ]]
[[Կատեգորիա:Թատրոնի դերասանուհիներ]]
[[Կատեգորիա:20-րդ դարի ամերիկացի կին գրողներ]]

08:46, 17 Հունիսի 2020-ի տարբերակ

Մերի Փիքֆորդ
անգլ.՝ Mary Pickford
Ծնվել էապրիլի 8, 1892(1892-04-08)[1][2][2][…]
ԾննդավայրՏորոնտո, Կանադա
Մահացել էմայիսի 29, 1979(1979-05-29)[1][2][2][…] (87 տարեկան)
Մահվան վայրՍանտա Մոնիկա, ԱՄՆ
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի[3]
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԱզգությունԿանադա Կանադա
Կրոնկաթոլիկություն, մեթոդիզմ և քրիստոնեական գիտություն
Մասնագիտությունդերասանուհի, պրոդյուսեր
Ակտիվ շրջան1905-1949
Ծնողներհայր՝ John Charles Smith?[4], մայր՝ Charlotte Hennessy?[4]
Ամուսին(ներ)

Օուեն Մուր (1911-1920)
Դուգլաս Ֆերբենքս (1920-1936)

Չառլզ Ռոջերս (1937-1979, մինչև իր մահը)
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0681933
marypickford.com

Մերի Փիքֆորդ (անգլ.՝ Mary Pickford, իսկական անուն ազգանունը՝ Գլեդիս Լուիզա Սմիթ, ապրիլի 8, 1892(1892-04-08)[1][2][2][…], Տորոնտո, Կանադա[8] - մայիսի 29, 1979(1979-05-29)[1][2][2][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[9][10][11]), կանադացի ծագումով ամերիկացի թատրոնի և կինոյի դերասանուհի, նաև կինոպրոդյուսեր։

Գործունեություն

Համր կինոյի ժամանակաշրջանի մեծագույն դերասանուհիներից մեկը, նկարահանվել է 200-ից ավելի ֆիլմերում, 36 ֆիլմի պրոդյուսեր է, United Artists կինոընկերության հիմնադիրներից մեկը։

Կինոյում հանդես է եկել 1909 թվականից։ Փիքֆորդի լավագույն դերերը ստեղծվել են ռեժիսոր Դեյվիդ Ուորկ Գրիֆիտի ղեկավարությամբ։ Համաշխարհային ճանաչման է արժանացել նրա մարմնավորած բարեհոգի, միամիտ աղջկա՝ ամերիկյան «մոխրոտիկի» կերպարը։ Հատկապես հռչակվել է «Նյու Յորքյան գլխարկ» (1912), «Խեղճ, փոքրիկ հարուստը» (1916), «Փոքրիկ արքայադուստրը» (1917), «Պոլիաննա» (1920), «Իմ լավագույն աղջիկը» (1927) ֆիլմերով։ Եղել է բազմաթիվ կինոընկերությունների կազմակերպիչ ու տնօրեն, այդ թվում՝ «Յունայթեդ արթիսթս»-ի (Դեյվիդ Ուորկ Գրիֆիտի, Չարլի Չապլինի, Դուգլաս Ֆերբենքսի հետ)։ 1933 թվականից խաղացել է թատրոնում, հանդես եկել իբրև պրոդյուսեր։ Հեղինակ է «Լույս և ստվեր» ինքնակենսագրական գրքի։

Ամուսնացած է եղել համր կինոյի նշանավոր դերասան Դուգլաս Ֆերբենքսի հետ։ Կինոյի պատմության մեջ առաջին Հոլիվուդյան աստղն է, ով 7-անիշ հոնորարի պայմանագիր է ստորագրել (1916 թվականի հունիսի 24-ին «Paramount Pictures» կինոընկերության հետ, 1 040 000 ԱՄՆ դոլար։ )

Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 24-րդն է։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 295