«Ռուդոլֆ Խառատյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Ռուդոլֆ Գուրգենի Խառատյան''' ([[1947]], [[ապրիլի 1]], [[Երևան]]), բալետի հայ արտիստ, պարուսույց, նկարիչ։ ՀՀ ժողովրդական արտիստ ([[2012]])։
'''Ռուդոլֆ Գուրգենի Խառատյան''' ({{ԱԾ}}), բալետի հայ արտիստ, պարուսույց, նկարիչ։ ՀՀ ժողովրդական արտիստ ([[2012]])։


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

03:38, 17 Հունիսի 2020-ի տարբերակ

Ռուդոլֆ Խառատյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 1, 1947(1947-04-01) (76 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պարարվեստի պետական քոլեջ (1966), Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան և Ա. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, բալետի պարող, պարուսույց և ուսուցիչ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Մեծ թատրոն և Երևանի պարարվեստի պետական քոլեջ
Պարգևներ և
մրցանակներ
 Rudolf Kharatyan Վիքիպահեստում

Ռուդոլֆ Գուրգենի Խառատյան (ապրիլի 1, 1947(1947-04-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բալետի հայ արտիստ, պարուսույց, նկարիչ։ ՀՀ ժողովրդական արտիստ (2012

Կենսագրություն

1966 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը՝ Մաքսիմ Մարտիրոսյանի արվեստանոցը։ Ավարտել է նաև Մոսկվայի թատերական արվեստների ինստիտուտի մագիստրատուրան՝ ստանալով խորեոգրաֆի և բեմադրիչի մասնագիտություն։ Սովորել է Սանկտ Պետերբուրգի Վագանովայի անվան բալետի ակադեմիայում (պարուսույց Ա.Պուշկինի մոտ)։ 1967-1990 թվականներին եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող, Մոսկվայի Մեծ թատրոնի և ռուսական բալետի աստղերի հետ շրջագայել է ողջ աշխարհով։ 1979-1991 թվականներին ղեկավարել է Հայաստանի կամերային բալետի գեղարվեստական բաժինը, 1973-1979 թվականներին` Երևանի գեղագիտական կենտրոնի պարի բաժինը։ 1999 թվականից ԱՄՆՎաշինգտոն քաղաքի «Արքա» բալետի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է։

Դասավանդել է Մարիինյան թատրոնի բալետային խմբին (Վաշինգթոն), American Ballet Theatre-ին, Washington Ballet-ին, Tulsa բալետին, Բրազիլիայի երիտասարդական բալետային խմբին, Դեբրա Քոքեր Պարային խմբին և Հյուսիսային Կարոլինայի արվեստի դպրոցում։ Մաստեր-կլասներ է անցկացրել այնպիսի խմբերի հետ, ինչպիսիք են՝ Վաշինգթոնի Դյուք Էլինգտոնի անվան արվեստի դպրոցում, Բալտիմուրի Փիբոդի կոնսերվատորիայի բալետի բաժնում, Կանադայի Մոնրեալ քաղաքի Les Ballets Classic du Montreal և Ballet Divertimento բալետների հետ։ 1991-1994 թվականներին դասավանդել է Վաշինգտոնի Կիրովի բալետային ակադեմիայում, իսկ Washington Ballet School-ում 1994-2007 թվականներին եղել է դասական պարերի գլխավոր պարուսույցը։ Նրա ղեկավարությամբ իր ուսանողները հռչակավոր միջազգային բալետային մրցույթներում դարձել են մեդալակիրներ։ Նրա մեծաթիվ սաներն այժմ պարում են աշխարհի լավագույն բալետային խմբերի հետ։ Դասավանդում է Ստրատմորի City Dance Centre-ում։

Շուրջ 100 աշխատանքերի հեղինակ է, որոնք տարածվում են ավանգարդ-էքսպերիմենտալից մինչև դասական։ 2008 թվականին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրել է մեկ գործողությամբ երկու բալետներ։ 2008 թվականին հրավիրվել է Վաշինգտոնում կայացած Dance Critics of America կոնֆերանսին՝ որպես խոսնակ։ 2009 թվականին հրավիրվել է Վաշինգտոնի «Շեքսպիր» թատրոն՝ դասախոսություն կարդալու և ցուցադրելու դասական պարի շարժումները[1]։ Զբաղվել է նաև գեղանկարչությամբ: 7 տարեկան հասակից նկարել է: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ում, Կանադայում, մասնակցել է տարբեր ցուցահանդեսների Իտալիայում, Ռուսաստանում, Եգիպտոսում և այլուր: Արժանացել է բազմաթիվ մրցանակակների, մեդալների: 1974 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2012 թվականին` ժողովրդական արտիստի կոչման:

Դերապարեր

Լավագույն դերապարերից են՝

  • Սպարտակ՝ Արամ Խաչատրյանի Սպարտակ
  • Ռոմեո՝ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ»
  • Անտունի՝ Հովհաննիսյանի «Հավերժական կուռք»
  • Կոմս Ալբերտ՝ Ադանի «Ժիզել»
  • Զիգֆրիդ՝ Չայկովսկու «Կարապի լիճը»

Նկարչություն

Զբաղվել է նկարչությամբ։ 7 տարեկան հասակից նկարել է։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ում, Կանադայում, մասնակցել է տարբեր ցուցահանդեսների Իտալիայում, Ռուսաստանում, Եգիպտոսում և այլուր։

Մրցանակներ, պարգևներ

Ծանոթագրություններ