«Վահե Ղազարյան (ոստիկան)»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 50. | Տող 50. | ||
| Վիքիպահեստ = |
| Վիքիպահեստ = |
||
}} |
}} |
||
'''Վահե Ռոբերտի Ղազարյան''' (հունիսի 15, 1974, Իջևան), իրավաբան, ՀՀ իրավապահ մարմինների գործիչ, ոստիկանության գնդապետ, ՀՀ ոստիկանության պետ։ |
'''Վահե Ռոբերտի Ղազարյան''' (հունիսի 15, 1974, [[Իջևան]]), իրավաբան, ՀՀ իրավապահ մարմինների գործիչ, ոստիկանության գնդապետ, ՀՀ ոստիկանության պետ։ |
||
== Կենսագրություն == |
== Կենսագրություն == |
18:22, 11 Հունիսի 2020-ի տարբերակ
Վահե Ղազարյան | |
Ոստիկան, ՀՀ ոստիկանության պետ | |
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը |
---|---|
Մասնագիտություն՝ | պետական գործիչ |
Ազգություն | հայ |
Ծննդյան օր | 1974, հունիսի 15 |
Ծննդավայր | Իջևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Պարգևներ |
ՀՀ ոստիկանության գերատեսչական մեդալներ և կրծքանշաններ |
Վահե Ռոբերտի Ղազարյան (հունիսի 15, 1974, Իջևան), իրավաբան, ՀՀ իրավապահ մարմինների գործիչ, ոստիկանության գնդապետ, ՀՀ ոստիկանության պետ։
Կենսագրություն
Ծնվել է 1974 թվականի հունիսի 15-ին, Իջևան քաղաքում: 1995 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, 1995-1996 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ 2003-2005 թվականներին եղել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի տեսուչ, որից հետո՝ մինչև 2009 թվականը՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի օպերլիազոր։ Նույն թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ 2009-2012 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը, այնուհետև նույն վարչության Իջևանի բաժնի օպերատիվ գծով պետի տեղակալի պաշտոնը։ 2016-2018 թվականներին եղել է Դիլիջան քաղաքի ոստիկանության բաժնի պետ, իսկ 2018-2019 թվականներին՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ[1]:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2019 թվականի մայիսի 22-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ:
2020 թվականի հունիսի 8-ի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ[2][3]։
Պարգևատրվել է ՀՀ ոստիկանության գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով:
Ընտանիք
Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի:
Ծանոթագրություններ
- ↑ «Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի կենսագրությունը». www.1lurer.am. Վերցված է 2020-06-11-ին.
- ↑ Նշանակվել են ԱԱԾ, ԶՈւ ԳՇ և Ոստիկանության նոր ղեկավարները
- ↑ Վահե Ղազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ
Արտաքին հղումներ
Նախորդող Արման Սարգսյան |
ՀՀ Ոստիկանության պետ Վահե Ղազարյան 2020 թվականի հունիսի 8-ից |
Հաջորդող |