«Վահե Ղազարյան (ոստիկան)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:1974 ծնունդներ ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1. Տող 1.
{{խմբագրում եմ|[[Մասնակից:Թրվանց Արա|Թրվանց Արա]] ([[Մասնակցի քննարկում:Թրվանց Արա|քննարկում]])|2020-06-08 15:58:32}}
[[Իջևան]]{{խմբագրում եմ|[[Մասնակից:Թրվանց Արա|Թրվանց Արա]] ([[Մասնակցի քննարկում:Թրվանց Արա|քննարկում]])|2020-06-08 15:58:32}}
'''Վահե Ռոբերտի Ղազարյան''' (հունիսի , 1974, Իջևան), իրավաբան, ՀՀ իրավապահ մարմինների գործիչ, ոստիկանության գնդապետ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ։
'''Վահե Ռոբերտի Ղազարյան''' (հունիսի 15, 1974, Իջևան), իրավաբան, ՀՀ իրավապահ մարմինների գործիչ, ոստիկանության գնդապետ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ։


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

18:11, 11 Հունիսի 2020-ի տարբերակ

Իջևան 

Վահե Ռոբերտի Ղազարյան (հունիսի 15, 1974, Իջևան), իրավաբան, ՀՀ իրավապահ մարմինների գործիչ, ոստիկանության գնդապետ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ։

Կենսագրություն

Ծնվել է 1974 թվականի հունիսի 15-ին, Իջևան քաղաքում: 1995 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, 1995-1996 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ 2003-2005 թվականներին եղել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի տեսուչ, որից հետո՝ մինչև 2009 թվականը՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի օպերլիազոր։ 2009-2012 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը, այնուհետև նույն վարչության Իջևանի բաժնի օպերատիվ գծով պետի տեղակալի պաշտոնը։ 2016-2018 թվականներին եղել է Դիլիջան քաղաքի ոստիկանության բաժնի պետ, իսկ 2018-2019 թվականներին՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ[1]:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2019 թվականի մայիսի 22-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ:

2020 թվականի հունիսի 8-ի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ[2][3]։

Պարգևատրվել է ՀՀ ոստիկանության գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով:

Ընտանիք

Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի:

Ծանոթագրություններ

  1. «Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի կենսագրությունը». www.1lurer.am. Վերցված է 2020-06-11-ին.
  2. Նշանակվել են ԱԱԾ, ԶՈւ ԳՇ և Ոստիկանության նոր ղեկավարները
  3. Վահե Ղազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ

Արտաքին հղումներ

Նախորդող
Արման Սարգսյան
ՀՀ Ոստիկանության պետ
Վահե Ղազարյան

2020 թվականի հունիսի 8-ից
Հաջորդող