«Վահե Ղազարյան (ոստիկան)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 13. Տող 13.
== Ընտանիք ==
== Ընտանիք ==
Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի:

{{Տեղեկաքարտ Հաջորդականություն
| Նախորդող = [[Արման Սարգսյան]]
| Հաջորդող =
| Ցուցակ = ՀՀ Ոստիկանության պետ<br>Վահե Ղազարյան
| Տարիներ = 2020 թվականի հունիսի 8-ից
| bcolor = #fafff6
| color = #CCFFBF
}}


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

18:08, 11 Հունիսի 2020-ի տարբերակ


Վահե Ռոբերտի Ղազարյան (հունիսի , 1974, Իջևան), իրավաբան, ՀՀ իրավապահ մարմինների գործիչ, ոստիկանության գնդապետ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ։

Կենսագրություն

Ծնվել է 1974 թվականի հունիսի 15-ին, Իջևան քաղաքում: 1995 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, 1995-1996 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ 2003-2005 թվականներին եղել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի տեսուչ, որից հետո՝ մինչև 2009 թվականը՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի օպերլիազոր։ 2009-2012 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը, այնուհետև նույն վարչության Իջևանի բաժնի օպերատիվ գծով պետի տեղակալի պաշտոնը։ 2016-2018 թվականներին եղել է Դիլիջան քաղաքի ոստիկանության բաժնի պետ, իսկ 2018-2019 թվականներին՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ[1]:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2019 թվականի մայիսի 22-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ:

2020 թվականի հունիսի 8-ի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ[2][3]։

Պարգևատրվել է ՀՀ ոստիկանության գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով:

Ընտանիք

Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի:

Ծանոթագրություններ

  1. «Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի կենսագրությունը». www.1lurer.am. Վերցված է 2020-06-11-ին.
  2. Նշանակվել են ԱԱԾ, ԶՈւ ԳՇ և Ոստիկանության նոր ղեկավարները
  3. Վահե Ղազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ

Արտաքին հղումներ