«Ջաֆար Ջաբարլի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 29. Տող 29.
[[Կատեգորիա:Ադրբեջանցի սցենարիստներ]]
[[Կատեգորիա:Ադրբեջանցի սցենարիստներ]]
[[Կատեգորիա:Ադրբեջանցի դրամատուրգներ]]
[[Կատեգորիա:Ադրբեջանցի դրամատուրգներ]]
[[Կատեգորիա:Անձինք նամականիշերի վրա]]

20:37, 10 Հունիսի 2020-ի տարբերակ

Ջաֆար Ջաբարլի
ադրբ.՝ Cəfər Cabbarlı
Ծնվել էմարտի 20, 1899(1899-03-20)[1]
ԾննդավայրԽըզի, Ղուբայի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 31, 1934(1934-12-31)[1] (35 տարեկան)
Վախճանի վայրԲաքու, ԽՍՀՄ
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, սցենարիստ և դրամատուրգ
Լեզուադրբեջաներեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԲաքվի պետական համալսարան
Ժանրերդրամա, ողբերգություն և պոեզիա
Պարգևներ
Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԶավակներAydın Cabbarlı? և Gülarə Cabbarlı?
Կայքcafarcabbarli.org
 Jafar Jabbarly Վիքիպահեստում

Ջաֆար Գաֆար օղլու Ջաբարլի (ադրբ.՝ Cəfər Qafar oğlu Cabbarlı, մարտի 20, 1899(1899-03-20)[1], Խըզի, Ղուբայի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 31, 1934(1934-12-31)[1], Բաքու, ԽՍՀՄ), ադրբեջանցի խորհրդային գրող։ Ադրբեջանական խորհրդային դրամատուրգիայի և ադրբեջանական դրամատուրգիայում սոցիալիստական ռեալիզմի հիմնադիրը։ Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1933

Կենսագրություն

Ավարտել է Ադրբեջանի համալսարանը (1929 թ.)։ Վաղ շրջանի երգիծական բանաստեղծությունները, պատմվածքներն ու պիեսները արծարծում են սոցիալական անհավասարության, կանանց իրավազրկության, հետամնացության հարցեր։ «Այդըն», «Օքտայ էլօղլու» (1922-1923) պիեսներում Ջաբարլը մերկացրել է ադրբեջանական բուրժուազիայի այսպես կոչված՝ հետադիմական բնույթը։ «Հրո հարսը» (1928) դրաման ուղղված է կրոնական մոլեռանդության և ֆեոդալական ճնշման դեմ, «Սևիլ» (1928, համանուն կինոնկար՝ 1928,1970) պիեսը նվիրված է հեղափոխությունից հետո կնոջ ազատագրության հարցին։

Ստեղծագործություններ

Հայաստանում, Վրաստանում և Ղարաբաղում կատարած շրջագայության տպավորության տակ գրել է «1905 թվականին» (1931) պիեսը՝ հայ և ադրբեջանական ժողովուրդների բարեկամության մասին։ Ջաբարլու ստեղծագործության հիմնական թեման արդիականությունն է, սոցիալիստական շինարարության հարցերը։ Ադրբեջանական գրականության մեջ առաջինը նա է ստեղծել նոր կյանք կերտող դրական հերոսների ռեալիստական կերպարներ։ «Ալմաս» (1931) և «Ցաշար» (1932) պիեսներում արտացոլված է կոլեկտիվացման տարիների դասակարգային սուր պայքարը գյուղում։ «Շրջադարձ» պիեսում (1932) Ջաբարլին անդրադարձել է սոցիալիստական արվեստի հարցերին։ Նպաստել է ադրբեջանակա խորհրդային թատրոնի զարգացմանը, հանդես եկել նաև որպես ռեժիսոր։ Զաբարլի ստեղծագործական կապերի մեջ է եղել հայ մշակույթի գործիչների հետ։ Նրա շատ պիեսներ բեմադրվել են Անդրկովկասի Ջաբարլի Միջին Ասիայի հայկական թատրոններում։

Երևանի Գ․ Սունդուկյանի անվան (1954-1955 թթ.) և Լենինականի Մռավյանի անվան (1937-1958 թթ.) դրամատիկական թատրոնները ներկայացրել են «1905 թվականին» պիեսը։ Հեղինակ է Ռ․ Գլիերի «Շահսանամ» օպերայի լիբրետոյի և շատ կինոսցենարների։ Ադրբեջաներեն է թարգմանել․ Լ․ Տոլստոյի, Մ․ Գորկու, Ու․ Շեքսպիրի, Ֆ․ Շիլլերի և ուրիշների երկերից։ Ջաբարլի անունն են կրում «Ազերբայջանֆիլմ»-ը, Կիրովաբադի և Երևանի ադրբեջանական թատրոնները։

Հիշատակ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջաֆար Ջաբարլի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։