«Դորիանս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 52. Տող 52.


== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
* [https://avproduction.am/?ln=am&page=person&id=401 Դորիանսը Էյ Վի Փրոդաքշն կայքում]
* [http://www.dorians.am/ Պաշտոնական կայք]
* [https://hy-am.facebook.com/doriansofficial Ֆեյսբուքյան էջ]
* [https://hy-am.facebook.com/doriansofficial Ֆեյսբուքյան էջ]



19:45, 7 Հունիսի 2020-ի տարբերակ

Դորիանս
Հիմնական տվյալներ
ԵրկիրԵրևան
{{{2}}} Հայաստան
ԺանրերՌոք
Գործունեություն2008 - ներկա
ԼեյբլDorians Production
Անդամներ
Գոռ Սուջյան
Գագիկ Խոդավիրդի
Արման Փահլևանյան
Էդգար Սահակյան
Արման Ջալալյան
 Dorians (band) Վիքիպահեստում

Դորիանս, հայկական ռոք խումբ, որը ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում և զբաղեցրել 18-րդ հորիզոնականը։

Պատմություն

Խումբը հիմնադրվել է 2008 թվականի հունիսին։ Խմբի անդամներեն են՝ Գոռ Սուջյանը (վոկալ), Գագիկ Խոդավիրդին (կիթառ), Էդգար Սահակյանը (բասս կիթառ), Արման Փահլևանյանը (ստեղնաշարային գործիքներ) և Արման Ջալալյան (հարվածային գործիքներ)։

2009 թվականի ապրիլին Dorians-ը Մոսկվայում` Տաշիր ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ «Տարվա Բացահայտում» մրցանակին։ Հունիսին իր մեկ ամյակի առթիվ խումբն ունեցավ իր առաջին մեծ համերգը Երևանում[1]։

Լեգենդար երաժիշտներ Յան Գիլանի (Դիփ Փարփլ) և Թոնի Այոմիի (Բլեք Սաբաթ) հետ հանդիպումից հետո խումբը Rock Aid Armenia նախագծի շրջանակներում ունեցավ համերգ, որի հասույթը տրամադրեց Գյումրիի երաժշտական դպրոցին։

2010 թվականին խումբը համերգներով հանդես եկավ Մոսկվայում։ Նույն թվականին Հայաստանի Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխությանը ճանաչվեց “Տարվա Լավագույն Ռոք Խումբ”, իսկ 2011 թվականին նվաճեց “Տարվա Լավագույն Ռոք Խումբ”, ”Տարվա Լավագույն Տեսահոլովակ”, “Տարվա Լավագույն Երգիչ” մրցանակները[2]։

2011 թվականի ապրիլին խումբը ձայնագրեց իր առաջին ձայնասկավառակը, որի միքսային աշխատանքները կատարվեցին Բրյուսելում ("ICP" Studios), իսկ մասթերինգն արվեց Փարիզում ("Translab" Studio)։

2011 թվականի օգոստոսին Դորիանսը Երևանում ելույթ ունեցավ Սերժ Թանկյանի համերգի բացմանը[3]։

2011 թվականի դեկտեմբերի 13-ին խումբը Van Music Awards ռադիոմրցանակաբաշխության ժամանակ արժանացավ “Rock number One”, “Man Number One” մրցանակներին[4]։

Dorians խմբի առաջին՝ "Fly" (Թռիչք) անվամբ ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի ունեցավ 2011 թվականի դեկտեմբերի 22-ին[5]։

2012 թվականի սեպտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում, իսկ սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղում, Dorians խումբը ելույթ ունեցավ աշխարհահռչակ ռոք երաժիշտ, ստեղնահար Դերեկ Շերինյանի հետ։ Համերգի հատուկ հյուրն էր կենդանի ռոք լեգենդ Գլեն Հյուզը[6][7]։

2013 թվականի մայիսին խումբը "Lonely Planet" երգով ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում[8][9][10],և եզրափակչում զբաղեցրել 18-րդ հորիզոնականը 41 միավորով[11]։

Խմբի անդամներ

Ներկայիս անդամներ

  • Գոռ Սուջյան - վոկալ (2008 թ–ներկա)
  • Գագիկ Խոդավիրդի - կիթառ (2008 թ–ներկա), ծնվել է 1987 թվականի մայիսի 19-ին Թեհրանում։ Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Երևան, ուր ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա։
  • Արման Փահլևանյան - ստեղնաշարային գործիքներ (2008 թ–ներկա)
  • Էդգար Սահակյան - բասս կիթառ (2008 թ–ներկա)
  • Արման Ջալալյան - հարվածային գործիքներ (2008 թ–ներկա)

Աղբյուրներ

Արտաքին հղումներ