«Հենրի Քինգ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «<br />{{Տեղեկաքարտ Դերասան}} '''Հենրի Քինգ''' ({{lang-en|Henry King}}, 1886 թ. հունվար 24 — 1982 թ. հունիսի 29{{ԱԾ}}), ամերիկ...»:
(Տարբերություն չկա)

17:10, 5 Հունիսի 2020-ի տարբերակ


Հենրի Քինգ
անգլ.՝ Henry King
Ծնվել էհունվարի 24, 1886(1886-01-24)[1][2][3]
ԾննդավայրՔրիստիանսբուրգ, Վիրջինիա, ԱՄՆ
Մահացել էհունիսի 29, 1982(1982-06-29)[1][2][3] (96 տարեկան)
Մահվան վայրToluca Lake, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոռեժիսոր, կինոդերասան, սցենարիստ, բանաստեղծ և ռեժիսոր
Ամուսին(ներ)Gypsy Abbott?
Պարգևներ և մրցանակներ

Հենրի Քինգ (անգլ.՝ Henry King, 1886 թ. հունվար 24 — 1982 թ. հունիսի 29հունվարի 24, 1886(1886-01-24)[1][2][3], Քրիստիանսբուրգ, Վիրջինիա, ԱՄՆ - հունիսի 29, 1982(1982-06-29)[1][2][3], Toluca Lake, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և կինոռեժիսոր:Արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին՝ լինելով «Բերնադետի երգը» ֆիլմի ռեժիսոր(1943թ.): Հայտնի է դերասան Թայրոն Փաուերի և Գրեգորի Պեկի հետ արդյունավետ ստեղծագործական համագործակցությամբ, ինչպես նաև է. Հեմինգուեյի մի քանի ստեղծագործությունների էկրանավորմամբ:

Կենսագրություն

Ծնվել է 1886 թվականին: 1912 թվականից սկսել է նկարահանվել կինոֆիլմերում: Միայն 1913 թվականին ստեղծել է ավելի քան 30 ֆիլմ: 1915 թվականին տարվել է ռեժիսուրայով և թողարկել է ոչ պակաս ինտենսիվությամբ ֆիլմեր՝ տարեկան մինչև 10 ժապավեն։ Արդեն 1920-ական թվականների կեսերին դարձել Է Հոլիվուդի ամենահաջողակ բեմադրիչներից մեկը, ինչի համար էլ դերասանական գործունեությունը մինչև 1925 թվականը լիովին դադարեցրել է:

Նա Կինոարվեստի և գիտության ակադեմիայի 36 հիմնադիրներից մեկն է[4]: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է որպես Տեխասի Բրաունսվիլում գտնվող առափնյա բազայի քաղաքացիական օդային պարեկության հրամանատարի տեղակալ: Երկու անգամ (1944 և 1945 թվականներին) առաջադրվել է «Օսկար» մրցանակի, սակայն մրցանակներ չի ստացել:

Նրա վերջին ֆիլմը եղել է 1961 թվականին նկարահանված «Նուրբ գիշեր»–ը, որը հիմնված է Ֆ. Սքոթ Ֆիցջերալդի վեպի վրա[5]:

1915 թվականին ամուսնացել է դերասանուհի Ջիփսի Էբոթի հետ, որի հետ միասին ապրել է 1952 թվականը՝ կնոջ մահը: Մահացել է 1982-ի հունիսի 29-ին, իր տանը՝քնի մեջ՝ սրտի կաթվածից: Իր կարիերայի ընթացքում նկարահանել է մոտ 120 ֆիլմ։

Ընտրված ֆիլմագրություն

  • 1927 — Կախարդական կրակ / The Magic Flame
  • 1935 — Ճանապարհը դեպի արևելք / Way Down East
  • 1937 — Յոթերորդ երկինք / Seventh Heaven[6]
  • 1942 — Սև կարապ / The Black Swan
  • 1943 — Բեռնադետի Երգը/ The Song of Bernadette
  • 1944 — Վիլսոն / Wilson
  • 1947 — Կապիտանը Կաստիլիայից / Captain from Castile
  • 1949 — Ժամը 12, վերև / Twelve O’clock High
  • 1950 — Հրաձիգ / The Gunfighter
  • 1951 — Դավիթը և Վիրսավիան / David and Bathsheba
  • 1952 — Կարմիրների առաջնորդը ուրիշներ… / O. Henry’s Full House
  • 1952 — Ձյան Կիլիմանջարո / The Snows of Kilimanjaro
  • 1955 — Սերը աշխարհի ամենագեղեցիկ բանն է / Love Is a Many Splendored Thing
  • 1955 — Անսանձելի / Untamed
  • 1957 — Եվ արևը բարձրանում է / The Sun Also Rises
  • 1958 — Ծերունին և ծովը/ The Old Man and the Sea (в титрах не указан)[7]
  • 1958 — Բրավադոս / The Bravados
  • 1959 — Սա իմ երկիրն է / This Earth Is Mine
  • 1959 — Սիրելի հեթանոս / Beloved Infidel
  • 1961 — Գիշերը նուրբ է / Tender Is the Night

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Barson M. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. «History of the Academy» (անգլերեն). Академия кинематографических искусств и наук. Վերցված է 2017-02-26-ին.
  5. «Henry King» (անգլերեն). latimes.com. Վերցված է 2020-01-20-ին.
  6. «Генри Кинг «Седьмое небо»». Журнал Коммерсантъ Weekend, №7 (3603). 2011-03-04. Վերցված է 2011-09-20-ին.
  7. Full cast and crew for «The Old Man and the Sea» at IMDb

Արտաքին հղումներ


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Քինգ» հոդվածին։