«Ուլիկը, որ հաշվում էր մինչև տասը»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ 176.36.0.110 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Voskanyan մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 35. Տող 35.
* ''Ֆիլմի տնօրեն'' – Ն. Բիտման
* ''Ֆիլմի տնօրեն'' – Ն. Բիտման
* ''Դերերը հնչյունավորել են՝''
* ''Դերերը հնչյունավորել են՝''
**[[Կլարա Ռումյանովա]] ''(Ուլիկ)'',
** [[Կլարա Ռումյանովա]] ''(Ուլիկ)'',
** [[Անատոլի Պապանով]] ''(Սագ)'',
** [[Անատոլի Պապանով]] ''(Սագ)'',
** [[Գեորգի Վիցին]] ''(Ձի)'',
** [[Գեորգի Վիցին]] ''(Ձի)'',
** [[Միխայիլ Յաշին]] ''(Ցուլ)'',
** [[Միխայիլ Յաշին]] ''(Ցուլ)'',
** Յուլյա Յուլսկայա ''(Կով, Հորթ, Խոզ)''
** Յուլյա Յուլսկայա ''(Կով, Հորթ, Խոզ)''
** [[Նիկոլայ Լիտվինով]] ''(հեղինակի տեքստ)'' (տիտրերում նշված չէ)


== Թողարկում DVD-ով ==
== Թողարկում DVD-ով ==

08:38, 3 Հունիսի 2020-ի տարբերակ

Ուլիկը, որ հաշվում էր մինչև տասը
Պատկեր:Козлёнок 01.jpg
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎլադիմիր Դեգտյարյով
ՍցենարիստՎլադիմիր Դեգտյարյով
Բեմադրող նկարիչԱնատոլի Կուրիցին
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն9 րոպե[1]
Թվական1968

«Ուլիկը, որ հաշվում էր մինչև տասը» (ռուս.՝ Козлёнок, который считал до десяти), խորհրդային կարճամետրաժ տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմ թվաբանության օգտակարության մասին։ Թողարկվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի տիկնիկային մուլտիպլիկացիայի միության կողմից[2] 1968 թվականին։ Նորվեգացի գրող Ալֆ Պրյոյսենի մանկական գրքի էկրանավորումն է։ Այն Վլադիմիր Դեգտյարյովի լավագույն մուլտիպլիկացիոն ֆիլմերից մեկն է և դասվում է նրա ճանաչողական ֆիլմերի շարքում, որոնք հասցեագրված են ամենափոքրերին[3]։

Սյուժե

Մուլտֆիլմի գլխավոր հերոսն Ուլիկն է, որը սովորել է հաշվել մինչև տասը և ձգտում է կիրառել իր գիտելիքները պրակտիկայում։

Անտառում զբոսնելիս նա սկսում է կարգային համարներ տալ բոլոր նրանց, ում հանդիպում է իր ճանապարհին. «․․․մեկը ես եմ, երկուսը՝ Հորթը, երեքը՝ Կովը։ Մեկ, երկու, երեք»։ Հաշվվածները բոլորը նեղանում են, գանգատվում մեկը մյուսին և ցանկանում պատժել Ուլիկին իր ինքնագլխության համար։ Նրանք վիրավորվում են նրա համար, որ ինչ-որ մի Ուլիկ առանց թույլտվության ու բացատրությունների իրենց հետ անցկացրել է անհասկանալի գործընթաց՝ իրենց կանգնեցնելով փաստի առաջ։

Գնալով մեծացող դժգոհների խումբը համախմբված վազում է Ուլիկի հետևից, որպեսզի ծեծեն նրան (կամ հասկացնեն, որ չի կարելի ոտնձգություն կատարել քաղաքացու անձնական ազատության կատմմաբ)։

Ուլիկը փախչում է՝ վստահ լինելով, որ ինքը ճիշտ է և իրավունք ունի, ու շարունակում է հաշվել ճանապարհին հանդիպածներին։ Նա արագ է վազում, այդ պատճառով էլ հաշվվածը ոչինչ չի հասցնում հասկանալ։ Դա սարսափելի չէ. հետապնդողների խումբն ամեն անգամ կանգ է առնում, որպեսզի նորադարձին բացատրի, թե ինչ աստիճանի են նրան նեղացրել, վիրավորել ու ստորացրել։

Փրկվելով հետապնդողներից՝ Ուլիկը ցատկում է նավամատույցի մոտ կանգնած առագաստանավ։ Բոլորը գնում են նրա հետևից, գերծանրաբեռնված առագաստանավը ճոճվում է, և քիչ է մնում, որ այն խորտակվի։ Բոլորը խուճապի են մատնվում, իսկ նավապետը հայտարարում է, որ նավը նախատեսված է տասը ուղևորի համար, և ինչ-որ մեկը պետք է արագ հաշվի ուղևորներին։ Ներկաների հայացքներն ուղղվում են դեպի Ուլիկը, սակայն այս անգամ ոչ թե քննադատաբար, այլ հույսով լի։

Ուլիկը, հաճույք զգալով անփոխարինելիության ու պարտքը կատարելու հաճույքը, ևս մեկ անգամ հաշվում է բոլորին, ներառյալ նաև նավապետ Սագին, նավի խոհարար Կատվին և իրեն։ Երբ պարզվում է, որ նրանք ընդամենը տասն են, նավի ճոճումը դադարում է, և նավը դադարում է սուզվել։ Բոլորը երախտագիտության զգացումով են լցվում Ուլիկի հանդեպ՝ նրան համարելով իրենց փրկիչը։

Ուլիկի տաղանդը գտնում է արժանի կիրառություն. նա դառնում է վերահսկիչ։ Աշխատելով նավամատույցում՝ նա հաշվում է առագաստանավ բարձրացող ուղևորներին։ Իսկ Հորթը, համոզվելով գիտության օգտակարության մեջ, դպրոց է ընդունվում։

Հոգեբանություն

«Նա ինձ էլ հաշվեց» իրավիճակը, որ նկարագրված է Ալֆ Պրյոյսենի գրքում և դրա էկրանավորման մեջ, կապված է գնահատման հոգեբանական ֆենոմենի հետ, այն սթրեսի, որն առաջանում է անձի մոտ, որը գիտակցում է, որ ինքը դարձել է ինչ-որ մեկի գնահատման օբյեկտ[4]։ Քաղաքացիների մի մասը գրքում նկարագրված զգացումին նման զգացում է ունենում մարդահամարի ժամանակ[5]։

Ստեղծողներ

Թողարկում DVD-ով

Անվանում Ձևաչափ Տարածող Այլ մուլտֆիլմեր
«Ուրախ կենդանաբանական այգի» (ռուս.՝ «Весёлый зоопарк»),
մուլտֆիլմերի հավաքածու
DVD «Союз Видео» «Փղիկը»,
«Ուղտաձագի մասին»,
«Կապիկներն ու կողոպտիչները»,
«Գետաձիու մասին, որը վախենում էր պատվաստումներից»,
«Մի անգամ առավոտյան»,
«Դեղին փիղ»,
«Շնագայլն ու ուղտը»,
«Կարուսելի առյուծ»,
«Ամենա, ամենա, ամենա, ամենա»
  • Տեխնիկական բնութագրեր
    Հրատարակության տարեթիվ՝ 2006
    Տարածաշրջանային կոդ՝ 5
    Նկարի ձևաչափ՝ Standart 4:3 (1,33:1)
    Ձայնուղիներ՝ Ռուսերեն Dolby Digital 2.0[6]։

Ծանոթագրություններ

  1. Internet Movie Database — 1990.
  2. «Куда пришли мы?» «Искусство кино» № 8, август 2006.
  3. «Наши мультфильмы». — Издательская программа «Интерроса», 2006. — С. «Владимир Дегтярёв». — 352 с. — ISBN 5-91105-007-2
  4. Карловская Н. Н. Некоторые размышления о психологическом содержании феномена оценивания // Вестник Омского университета. Серия «Психология». — 2007. — № 1. — С. 64-66.
  5. Юлия Бурмистрова (2010-10-26). «Что переписывает Всероссийская перепись? «Ой, теперь он и тебя сосчитал»». Частный Корреспондент. Վերցված է 2017-10-30-ին.
  6. Данные о DVD диске/ozon.ru

Գրականություն

  • Мультсказки. — М.: Самовар, 2009. — 88 с. — (Наши любимые мультфильмы). — ISBN 978-5-85066-313-1, 978-5-9781-0204-8. Содержание: Лилиан Муур «Крошка Енот»; Прёйсн Алф «Про козлёнка, который умел считать до десяти».
  • Прёйсн Алф Про козлёнка, который умел считать до десяти. — М.: Самовар, 2011. — 40 с. — ISBN 978-5-9781-0295-6, 978-5-9781-0481-3. Художник: Савченко А. М.

Արտաքին հղումներ