«Գերդ Բինինգ»–ի խմբագրումների տարբերություն
չ added Category:ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ (CatCompleter via en:Category:Members of the United States National Academy of Sciences) using HotCat |
ավելացվեց Կատեգորիա:Մյունխենի համալսարանի շրջանավարտներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 29. | Տող 29. | ||
[[Կատեգորիա:Փորձարարական_ֆիզիկոսներ]] |
[[Կատեգորիա:Փորձարարական_ֆիզիկոսներ]] |
||
[[Կատեգորիա:ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ]] |
[[Կատեգորիա:ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ]] |
||
[[Կատեգորիա:Մյունխենի համալսարանի շրջանավարտներ]] |
16:16, 2 Հունիսի 2020-ի տարբերակ
Գերդ Բինինգ գերմ.՝ Gerd Binnig | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 20, 1947[1][2][3] (76 տարեկան) Ֆրանկֆուրտ, Գերմանիան 1945-1949 թվականներին[1] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | IBM և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[4] |
Ալմա մատեր | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Պարգևներ | |
Gerd Binnig Վիքիպահեստում |
Գերդ Կառլ Բինինգ (գերմ.՝ Gerd Karl Binnig, հուլիսի 20, 1947[1][2][3], Ֆրանկֆուրտ, Գերմանիան 1945-1949 թվականներին[1]), գերմանացի ֆիզիկոս, աշխատել է Մյունխենի համալսարանում։ 1986 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր: Մրցանակը կիսվել է Հենրիխ Ռորերի, Գերդ Բինինգի («Սկանավորող թունելային մանրադիտակի հայտնաբերման համար») և Էռնստ Ռուսկայի («էլեկտրոնային մանրադիտակի վրա աշխատանքի համար») միջև: Բինինգի հետազոտությունները ընդլայնեցին նանոտեխնոլոգիաների հնարավորությունները, թույլ տալով, ոչ միայն վիզուալիզացնել առանձին ատոմներ, այլ նաև դրանց հետ գործողություններ անել[10]:
Կենսագրություն
Բինինգ ուսանել է Գյոթեի անվան համալսարանում Ֆրանկֆուրտում, և ավարտել է այդ համալսարանի ասպիրանտուրան «Գերհաղորդիչ (SN)-ների թունելային սպեկտրոսկոպիան» թեմայով աշխատանքով: Նույն տարին ընդունել է IBM ընկերության առաջարկությունը և անցել աշխատանքի ընկերության հետազոտական կենտրոնում Ցյուրիխ քաղաքում: Այստեղ Բինինգը հանդիպեց Հենրիխ Ռորերին: Միասին աշխատելով գիտնականները արմատապես բարելավեցին Սկանավորող թունելային մանրադիտակի կառուցվածքը, այդ թվում ստեղծեցին զոնդ, որն ուներ մեկ ատոմ սայրին: 1981 թվականին ստեղծված գործիքի միջոցով Բինինգը և Ռորերը ցույց տվեցին բյուրեղի մակերեսի և ԴՆԹ-ի շղթայի կառուցվածքը, ինչպես նաև առաջին անգամ դիտարկեցին վիրուսի անջատումը կրող բջջիցՔաղվածելու սխալ՝ The opening <ref>
tag is malformed or has a bad name:
1983 թվականին Բինինգը ստացավ Օտտո Կլունգի մրցանակ, որպես Գերմանիայի լավագույն երիտասարդ գիտանական:
Գտնվելով Սթենֆորդում (ԱՄՆ), իր ցյուրիխյան հետազոտական կենտրոնի գործընկեր Քրիստոֆոր Գերբերի (գերմ.՝ Christoph Gerber) և Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Քելվին Կվեյտի (անգլ.՝ Calvin Quate) հետ ստեղծեցին ատոմա-ուժային մանրադիտակ: Ի տարբերություն թունելային սկանավորող մանրադիտակի, որը թույլ էր տալիս հետազոտել միայն մետաղների և կիսահաղորդիչների մակերեսները, ատոմա-ուժային մանրադիտակ թույլ է տալիս հետազոտել դիէլեկտրիկ նյութերըՔաղվածելու սխալ՝ The opening <ref>
tag is malformed or has a bad name:
1994 թվականին Բինինգը հիմնեց Delphi Creative Technologies GmbH ընկերությունը, որը մասնագիտանում էր տարբեր մասշտաբի պատկերների վերլուծության վրա, միկրոլուսնկարներից մինչև արբանյակային քարտեզները: Ավելի ուշ ընկերությունը վերանվանվեց սկզբում Definiens GmbH, իսկ 2006 թվականին դարձավ Definiens AG: Այժմ Բինինգը ղեկավարում է ընկերության հետազոտական աշխատանքները:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Gerd Binnig - Facts — Nobel Foundation.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ The Nobel Prize in Physics 1986 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://www.fi.edu/en/laureates/gerd-binnig
- ↑ Professor Gerd Binnig — King Faisal Prize.
- ↑ https://www.invent.org/inductees/gerd-karl-binnig
- ↑ Попов Михаил Евгеньевич. «Бинниг, Герд Карл в словаре нанотехнологических терминов». Роснано. Արխիվացված է օրիգինալից 2012-02-13-ին. Վերցված է 2011-11-28-ին. (ռուս.)
Արտաքին հղումներ
- Նոբելյան կոմիտեի կայքում տեղեկություններ // Nobelprize.org. (անգլ.)
- Binnig, Gerd Karl // Encyclopedia of World Biography, 2005. (անգլ.)
- Definiens Management Team // Definiens, 2010. (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերդ Բինինգ» հոդվածին։ |
|
- Հուլիսի 20 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում ծնվածներ
- IBM աշխատակիցներ
- Մյունխենի համալսարանի շրջանավարտներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գերմանացի նոբելյան մրցանակակիրներ
- Գերմանացի ֆիզիկոսներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Փորձարարական ֆիզիկոսներ
- ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ