«Զիգմունդ Սերակովսկի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 12. Տող 12.
[[Կատեգորիա:1826 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1826 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1863 մահեր]]
[[Կատեգորիա:1863 մահեր]]
[[Կատեգորիա:Լեհ հեղափոխականներ]]





07:26, 29 Մայիսի 2020-ի տարբերակ

Զիգմունդ Սերակովսկի
լեհ.՝ Zygmunt Sierakowski
Դիմանկար
Ծնվել էմայիսի 19, 1827(1827-05-19)[1]
ԾննդավայրԼեսովոե, Lutsk County, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 27, 1863(1863-06-27)[1] (36 տարեկան)
Մահվան վայրՎիլնյուս, Ռուսական կայսրություն
ԳերեզմանCastle Hill և Ռոսսա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա
Մասնագիտությունռազմական գործիչ
ԱմուսինApolonia Dalewska?
Պարգևներ և
մրցանակներ
Cross of Independence with Swords
 Zygmunt Sierakowski Վիքիպահեստում

Սերակովսկի (Sierakowski) Զիգմունտ (Սիգիզմունդ) (մայիսի 19, 1827(1827-05-19)[1], Լեսովոե, Lutsk County, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 27, 1863(1863-06-27)[1], Վիլնյուս, Ռուսական կայսրություն), լեհական, ռուսական և լիտվական հեղափոխական ազատագրական շարժման գործիչ։

Կենսագրություն

1845 թվականին սովորել է Պետերբուրգի համալսարանում։ Արտասահման փախչելու փորձ կատարելու համար 1848 թվականին ձերբակալվել է և որպես շարքային զինվոր աքսորվել Օրենբուրգյան կորպուս (այստեղ մտերմացել է Տ․ Գ. Շևչենկոյի հետ)։ 1856 թվականին վերադարձել է աքսորից, 1859 թվականին ավարտել Գլխավոր շտաբի ակադեմիան, 1861 թվականից ծառայել է Գլխավոր շտաբում։ Կապված է եղել Ն․ Գ․ Չեռնիշևսկու, Ն․ Ա․ Դոբրոլյուբովի, Ա․ Ի․ Գերցենի և Ն․ Պ․ Օգարյովի հետ, աշխատակցել է «Սովրեմեննիկ»-ին, հանդիպել Զ․ Գարիբալդիին։ 1857 թվականին, Պետերբուրգում հիմնել է հեղափոխական խմբակ, որի նպատակն էր պայքարել սոցիալական, ազգագրական և կրոնական, ճնշման դեմ, հանուն Ռուսաստանում բուրժուադեմոկրատական վերափոխումների, հանուն ազատ և անկախ Լեհաստանի։ 1862-1863 թվականների լեհական ապստամբության նախօրեին Սերակովսկին նշանակվել է Ժեմայտիայի (Լիտվայի հյուսիսարևմտյան մաս) ապստամբական ուժերի զորապետ։ 1863 թվականի սկզբին Սերակովսկին ստեղծել է ապստամբական խոշոր միավորում (որտեղ կռվել է Ա․ Մացկյավիչյուսի ջոկատը), համագործակցել ապստամբ բելառուս գյուղացիների ղեկավար Կ․ Կեսչինովսկու հետ։ 1863 թվականի գարնանը վիրավորվել է և գերի ընկել։ Դաշտային դատարանի վճռով կախաղան է բարձրացվել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զիգմունդ Սերակովսկի» հոդվածին։


  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)