«Թադեոս առաքյալ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
«Թադեոս» անվամբ Ավետարանիչներից [[Առաքյալներ|առաքյալին]] կոչում է միայն [[Մարկոս Ավետարանիչ|Մարկոսը]] (Մարկ. 3:18)։ [[Մատթեոս առաքյալ|Մատթեոս Ավետարանիչը]] անվանում է. «Ղեբեոս, որ Թադեոս կոչվեց» (Մատթ. 10:3)։ Առաքյալը Ղեբեոս (եբր.՝ «սիրտ») է անվանված նաև Մատթեոսի մոտ որոշ աննշան ձեռագրերի հիշյալ 3:18 համարում։ [[Ղուկաս Ավետարանիչ|Ղուկաս]] և Հովհաննես Ավետարանիչները առաքյալին անվանում են Հուդա (եբր.՝ «գովելի», «հռչակավոր»)՝ «Հակոբի որդի Հուդա» (Ղուկ. 6:16, Գործք 1:13), «Հուդան (ոչ Իսկարիովտացին)» (Հովհ. 14:22)։ Ղեբեոս ձևը որոշ ուսումնասիրողներ համարում են նույն Թադեոսի տարընթերցումը, իսկ արդեն Թադեոս անվանումը Մարկոսը և Մատթեոսը օգտագործում են [[Հուդա Իսկարիովտացի|Հուդա Իսկարիովտացու]] հետ շփոթ չառաջացնելու համար։ Առաքյալը անվանվում է որդի Հակոբոսի (Ղուկ. 6:16) կամ Ալփեոսի (Մատթ. 10:3) և եղբայրն է մեկ այլ առաքյալի՝ [[Հակոբոս Ալփյան առաքյալ|Հակոբոս Ալփյան]]ի (հմմտ. Մատթ. 10:3), չնայած որոշ տեղերում Թադեոսի եղբայրն է համարվում [[Թովմաս առաքյալ]]ը, ով հայտնի է նաև Երկվորյակ անվամբ։
 
Թադեոս առաքյալի մասին բացի 12-ի շարքում նշվելուց, Ավետարանում գոյություն ունի լոկ մեկ հիշատակում [[Ավետարան ըստ Հովհաննեսի|Հովհաննու Ավետարան]]ում. երբ [[Հիսուս Քրիստոս|Քրիստոս]] [[Վերջին ընթրիք]]ի ժամանակ ասում է «Ով իմ պատվիրաններն ընդունում և դրանք պահում է, նա՛ է, որ ինձ սիրում է. և ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ Հորից. ես էլ նրան պիտի սիրեմ և ինձ պիտի հայտնեմ նրան»: Հուդան (ոչ Իսկարիովտացին) ասաց նրան. «Տե՛ր, ինչպե՞ս եղավ, որ քեզ պիտի հայտնես մեզ և ոչ թե աշխարհին»: Հիսուս պատասխանեց և ասաց նրան. «Եթե մեկը սիրում է ինձ, իմ խոսքը կպահի, և իմ Հայրը նրան կսիրի. և մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կոթևանենքկօթևանենք» (14:20-22)։ Եվս մեկ անգամ Թադեոս առաքյալը հիշատակվում է [[Գործք առաքելոց]]ում (1:13)։
 
== Թադեոս առաքյալի քարոզչությունը և նահատակությունը համաձայն Ավանդության ==
Անանուն մասնակից

Նավարկման ցանկ