«Երևանյան լիճ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Լիճ
{{Տեղեկաքարտ Լիճ
|պատկեր = Lake Yerevan.JPG
|պատկեր = Lac-yerevanian.jpg|
|կոորդինատներ
|կոորդինատներ
|lat_d = 40.16018
|lat_d = 40.16018

10:30, 17 Մայիսի 2020-ի տարբերակ

Երևանյան լիճ

'
40°09′37″ հս․. լ. 44°28′42″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Երկիր Հայաստան Հայաստան
Վարչատարածքային բաժանում Երևան Երևան
Տեսակ արհեստական ջրամբար
Հայելու բացարձակ բարձրությունը 908 մ
Ավազանի մակերեսը 0,65 կմ²
Ծավալը 0,005 կմ³
Ամենամեծ խորությունը 18 մ
Միջին խորությունը 8 մ

Երևանյան լճի քարտեզ
Երևանյան լիճ (Երևան)##
Երևանյան լիճ (Երևան)

Երևանյան լիճ, Երևանյան ծով, Երևանի լիճ, արհեստական ջրամբար Երևանի հարավ-արևմուտքում Հրազդանի կիրճում՝ 908 մ բարձրության վրա։ Մակերեսը 0,65 կմ2 է, միջին խորությունը՝ 8 (առավելագույնը՝ 18 մ), ջրի ծավալը՝ 4,8 միլիոն մ3, օգտակարը՝ 0,7 միլիոն մ3[1]։

Նպատակ

Կառուցվել է Հրազդանի հոսքը կանոնավորելու և ջրերն օգտագործելու նպատակով։ Պատվարը հողային է՝ երեսպատված երկաթբետոնե սալիկներով, երկարությունը՝ 480 մ, առավելագույն բարձրությունը՝ 29 մ։

Կամրջի դեր է կատարում Երևանի աջափնյա և ձախափնյա շրջանների միջև։

Ոռոգման ջուրը բաց է թողնվում աջ ափին կառուցված հատակային ջրթողքի միջոցով։ Լճի աջ ափի երկարությամբ (364 մ) կառուցվել է խրամատային ջրընդունիչ՝ լողացող մարմինները հեռացնելու նպատակով։ Լճի ափերը մասնակիորեն բետոնապատված են։ Երևանյան լիճը մեծ նշանակություն ունի շրջապատի միկրոկլիմայի և քաղաքային հանգստի գոտու ձևավորման համար։ Կանոնավորվել է Հրազդանի վերին հոսանքի ազատ հոսքը, լճից սկսվում են Էջմիածնի և Փարաքարի ջրանցքները։ Ձմռանը հազվադեպ սառցակալում է։ Լճում կան ձկներ (կողակ, ծածան, կարպ) և խեցգետնազգիներ։

Կառուցվել է 1970 թվականին՝ նախկին Նոր Կողբ գյուղի տարածքում[2]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 40 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 230 — 992 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երևանյան լիճ» հոդվածին։