«Անդրանիկ Ծառուկյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:ՀՅԴ անդամներ ՀոթՔաթ գործիքով
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://avproduction.am/ +https://avproduction.am/)
Տող 3. Տող 3.


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
[[1915]] թ. [[Մեծ եղեռն]]ի օրերին զրկվել է ծնողներից։ [[1918]]-[[1922]] թթ. եղել է [[Հալեպ]]ի որբանոցում։ Ավարտել է Հալեպի [[Հայկազյան ազգային վարժարան]]ը ([[1928]] թ.)։ [[1930]]-[[1934]] թթ. սովորել է [[Բեյրութ]]ի Համազգայինի ճեմարանում։ [[1935]]-[[1942]] թթ. դասավանդել է Հալեպի [[Զավարյան վարժարան]]ում։ [[1941]] թ. հիմնադրել է [[Նայիրի (պարբերական)|«Նայիրի»]] պարբերականը, [[1946]] թ. խմբագրել [[Արևելք (օրաթերթ)|«Արևելք»]] օրաթերթը։ Եղել է դաշնակցական կուսակցության անդամ, հեռացել է [[1956]] թ.<ref>{{Cite web|url=http://avproduction.am/?ln=am&page=person&id=2654&name=%D4%B1%D5%B6%D5%A4%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB%D5%AF_%D4%BE%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6|title=AV Production - Անդրանիկ Ծառուկյան|last=Baghdasaryan|first=Aram|website=avproduction.am|accessdate=2018-10-04}}</ref>։
[[1915]] թ. [[Մեծ եղեռն]]ի օրերին զրկվել է ծնողներից։ [[1918]]-[[1922]] թթ. եղել է [[Հալեպ]]ի որբանոցում։ Ավարտել է Հալեպի [[Հայկազյան ազգային վարժարան]]ը ([[1928]] թ.)։ [[1930]]-[[1934]] թթ. սովորել է [[Բեյրութ]]ի Համազգայինի ճեմարանում։ [[1935]]-[[1942]] թթ. դասավանդել է Հալեպի [[Զավարյան վարժարան]]ում։ [[1941]] թ. հիմնադրել է [[Նայիրի (պարբերական)|«Նայիրի»]] պարբերականը, [[1946]] թ. խմբագրել [[Արևելք (օրաթերթ)|«Արևելք»]] օրաթերթը։ Եղել է դաշնակցական կուսակցության անդամ, հեռացել է [[1956]] թ.<ref>{{Cite web|url=https://avproduction.am/?ln=am&page=person&id=2654&name=%D4%B1%D5%B6%D5%A4%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB%D5%AF_%D4%BE%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6|title=AV Production - Անդրանիկ Ծառուկյան|last=Baghdasaryan|first=Aram|website=avproduction.am|accessdate=2018-10-04}}</ref>։


== Ստեղծագործական կյանք ==
== Ստեղծագործական կյանք ==

01:45, 14 Մայիսի 2020-ի տարբերակ

Անդրանիկ Ծառուկյան
արմտ. հայ.՝ Անդրանիկ Ծառուկեան
Ծնվել էհոկտեմբերի 4, 1913(1913-10-04)
ԾննդավայրԿյուրին, Սիվասի մարզ, Թուրքիա[1][2]
Վախճանվել էմայիսի 23, 1989(1989-05-23)[2] (75 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ[2]
Մասնագիտությունգրող, ուսուցիչ, լրագրող և խմբագիր
Ազգությունհայ
Քաղաքացիություն Սիրիա
ԿրթությունՀայկազյան ազգային վարժարան (1928)[1] և Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարան (1934)[1]
ԿուսակցությունՀՅԴ[1]
ԱշխատավայրԱզգային Զավարյան վարժարան[1], Նայիրի[1] և Արևելք[1]
Անդրանիկ Ծառուկյան Վիքիդարանում

Անդրանիկ Թորոսի Ծառուկյան (1913, հոկտեմբերի 4, Կյուրին - 1989, մայիսի 23, Փարիզ), սփյուռքահայ գրող, բանաստեղծ, արձակագիր։

Կենսագրություն

1915 թ. Մեծ եղեռնի օրերին զրկվել է ծնողներից։ 1918-1922 թթ. եղել է Հալեպի որբանոցում։ Ավարտել է Հալեպի Հայկազյան ազգային վարժարանը (1928 թ.)։ 1930-1934 թթ. սովորել է Բեյրութի Համազգայինի ճեմարանում։ 1935-1942 թթ. դասավանդել է Հալեպի Զավարյան վարժարանում։ 1941 թ. հիմնադրել է «Նայիրի» պարբերականը, 1946 թ. խմբագրել «Արևելք» օրաթերթը։ Եղել է դաշնակցական կուսակցության անդամ, հեռացել է 1956 թ.[3]։

Ստեղծագործական կյանք

Ծառուկյանի «Եղերաբախտ քերթողներ» առաջին գործը Պետրոս Դուրյանի, Միսաք Մեծարենցի, Վահան Տերյանի, Մատթեոս Զարիֆյանի մասին է։

Բանաստեղծություններում և արձակում արտացոլված են աշխարհասփյուռ հայության հույզերն ու ձգտումները, որբացած սերնդի կյանքը, վերաբերմունքը Խորհրդային Հայաստանի հանդեպ։

Լույս են տեսել Ծառուկյանի «Մոխրաման» (1935) պարսավագրական վիպակը, «Թուղթ առ Երևան» (1945) պոեմը և այլ գործեր։ Ճանաչված է «Մանկություն չունեցող մարդիկ» (1952) վիպակով, որը հրատարակվել է նաև Երևանում (1963), Մոսկվայում (1964, ռուսերեն), Փարիզում (1977, ֆրանսերեն)։ Վիպակի շարունակությունն է «Երազային Հալեպ» (1979) գիրքը։ 1958 թվականին առաջին անգամ այցելել է Խորհրդային Հայաստան և իր տպավորությունները գրառել «Հին երագներ, նոր ճամփաներ» (1960) գրքում։

Երկերի մատենագիտություն

  • Մոխրաման, Պէյրութ, 1935, 64 էջ:
  • Առագաստներ, Հալէպ, 1939, 80 էջ:
  • Հէ՛յ, ջան Երևան…, Գահիրէ, 1945, 64 էջ:
  • Մանկութիւն չունեցող մարդիկ, Պէյրութ, 1955, 244 էջ:
  • Մանկություն չունեցող մարդիկ, Երևան, 1959, 180 էջ:
  • Հին երազներ, նոր ճամբաներ, Պէյրութ, 1960, 336 էջ:
  • Մանկություն չունեցող մարդիկ, Երևան, 1963, 188 էջ:
  • Երազային Հալէպը, Պէյրութ, 1980, 281 էջ:
  • Մանկութիւն չունեցող մարդիկ, Պէյրութ, 1980, 240 էջ:
  • Վերջին անմեղը, Պէյրութ, 1980, 312 էջ:
  • Հին երազներ, նոր ճամբաներ, Պէյրութ, 1982, 334 էջ:
  • Նոր Հայաստան, նոր հայեր, Պէյրութ, 1983, 289 էջ:
  • Մանկություն չունեցող մարդիկ: Երազային Հալեպը, Երևան, 1985, 304 էջ:
  • Սէրը եղեռնին մէջ, Պէյրութ, 1987, 269 էջ:
  • Մեծերը եւ միւսները, Պէյրութ, 1992, 352 էջ:
  • Երազային Հալէպը: Նոր բովանդակութիւն, Պէյրութ, 1996, 204 էջ:
  • Մանկութիւն չունեցող մարդիկ, Հալէպ, 1996, 254 էջ:
  • Մանկութիւն չունեցող մարդիկ, Վենետիկ, 1998, 111 էջ:
  • Առկայծող հայեր Եւրոպայի լոյսերուն մէջ, Պէյրութ, 1999, 222 էջ:
  • Սփիւռքի տասնամեակները: 60 ամեայ սփիւռքը: Անհետացած դէմքեր, Հալէպ, 2000, 173 էջ:
  • Սէրը եղեռնին մէջ, Երեւան, 2004, 236 էջ:
  • Մանկություն չունեցող մարդիկ, Երևան, 2011, 240 էջ:
  • Letter to Yerevan, («Թուղթ առ Երեւան», անգլերէն թարգ.), Ուաթըրթաուն ԱՄՆ, 2018, 119 էջ:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. Baghdasaryan, Aram. «AV Production - Անդրանիկ Ծառուկյան». avproduction.am. Վերցված է 2018-10-04-ին.

Գրականություն

  • Անդրանիկ Ծառուկյանի առաջին այցելությունը Խորհրդային Հայաստան, Փաստաթղթեր, Ե., 2008։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 118