«Հրազդանի ձորի բացօթյա մարզահրապարակ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից |
|||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ Մարզադաշտ |
{{Տեղեկաքարտ Մարզադաշտ |
||
|անվանում = Հրազդանի ձորի |
|անվանում = Հրազդանի ձորի բացօթյա մարզահրապարակ |
||
|բնօրինակ անվանում = |
|բնօրինակ անվանում = |
||
|պատկերանիշ = |
|պատկերանիշ = |
||
|պատկեր = Open air gym of Hrazdan gorge in winter (14.01.2019) 1.jpg |
|պատկեր = Open air gym of Hrazdan gorge in winter (14.01.2019) 1.jpg |
||
|նկարագրում = |
|նկարագրում = Բացօթյա մարզահրապարակը ձմռանը (14.01.2019թ.) |
||
|տեսակ = |
|տեսակ = Բացօթյա [[մարզասրահ]] |
||
|մարզաձև = Մարզահրապարակը հնարավորություն է տալիս զբաղվել բազմատեսակ մարզաձևերով (այդ թվում՝ [[բոդիբիլդինգ]], [[ծանրամարտ]], [[ըմբշամարտ]], [[բռնցքամարտ]], [[վազք]], [[լող]], [[կարատե]], [[աթլետիկա]] [[մարզական քայլք]], [[բադմինտոն]], [[յոգա]], [[լեռնագնացություն]], [[ժայռամագլցում]] և այլն), ինչպես նաև առողջ ապրելակերպով |
|մարզաձև = Մարզահրապարակը հնարավորություն է տալիս զբաղվել բազմատեսակ մարզաձևերով (այդ թվում՝ [[բոդիբիլդինգ]], [[ծանրամարտ]], [[ըմբշամարտ]], [[բռնցքամարտ]], [[վազք]], [[լող]], [[կարատե]], [[աթլետիկա]] [[մարզական քայլք]], [[բադմինտոն]], [[յոգա]], [[լեռնագնացություն]], [[ժայռամագլցում]] և այլն), ինչպես նաև առողջ ապրելակերպով |
||
|ամբողջական անվանում = |
|ամբողջական անվանում = |
||
Տող 30. | Տող 30. | ||
|Վիքիպահեստ = Open air gym of Hrazdan gorge |
|Վիքիպահեստ = Open air gym of Hrazdan gorge |
||
}} |
}} |
||
'''Հրազդանի ձորի բացօդյա մարզահրապարակ''' (այլ անվանումներ՝ «'''Չռիկ'''», նախկինում նաև «Բիձու գյոլ»), |
'''Հրազդանի ձորի բացօդյա մարզահրապարակ''' (այլ անվանումներ՝ «'''Չռիկ'''», նախկինում նաև «Բիձու գյոլ»), բացօթյա մարզական, առողջ ապրելակերպի, ժամանցային հանրային բաց կենտրոն, բնության հուշարձան [[Հայաստան]]ի մայրաքաղաք [[Երևան]]ի [[Կենտրոն (Երևանի վարչական շրջան)|Կենտրոն վարչական շրջանի]] հյուսիս-արևմուտքում՝ [[Հրազդան գետ]]ի աջ և ձախ ափերին<ref name="Երևան ամսագիր 2013">Երևան ամսագիր, N 7-8, 2013 թվական:</ref>: |
||
== Կառուցվածք == |
== Կառուցվածք == |
15:52, 11 Մայիսի 2020-ի տարբերակ
Տեսակ | Բացօթյա մարզասրահ |
---|---|
Մարզաձև | Մարզահրապարակը հնարավորություն է տալիս զբաղվել բազմատեսակ մարզաձևերով (այդ թվում՝ բոդիբիլդինգ, ծանրամարտ, ըմբշամարտ, բռնցքամարտ, վազք, լող, կարատե, աթլետիկա մարզական քայլք, բադմինտոն, յոգա, լեռնագնացություն, ժայռամագլցում և այլն), ինչպես նաև առողջ ապրելակերպով |
Նախկին անվանումներ | Չռիկ, «Բիձու գյոլ» |
Տեղագրություն | Երևան, Կենտրոն վարչական շրջան |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | ≈ 1923 թվական |
Անվանված է | Հրազդան գետի և համանուն ձորի անունով |
Open air gym of Hrazdan gorge Վիքիպահեստում |
Հրազդանի ձորի բացօդյա մարզահրապարակ (այլ անվանումներ՝ «Չռիկ», նախկինում նաև «Բիձու գյոլ»), բացօթյա մարզական, առողջ ապրելակերպի, ժամանցային հանրային բաց կենտրոն, բնության հուշարձան Հայաստանի մայրաքաղաք Երևանի Կենտրոն վարչական շրջանի հյուսիս-արևմուտքում՝ Հրազդան գետի աջ և ձախ ափերին[1]:
Կառուցվածք
Բացօդյա մարզահրապարակն իրենից ներկայացնում է բնության և մարդու ձեռքով կառուցված ու կահավորված հարթակների ու դրանց հարակից տարածքների համախումբ[1]:
Մարզասրահ
Հրազդանի ձորի բացօդյա մարզահրապարակի մարզասարքերի հարթակը տեղակայված է Հրազդան գետի աջ ափին՝ ճանապարհի աջ կողմում: Այն կահավորվել է դեռևս 1990-ական թվականներից: Իր ներկա տեսքը ստացել է վերջին տարիներին, երբ մարզվողներից Հարութը տեղադրել է առավել մասնագիտական սարքավորումներ և վարժանքի հարմարանքներ: Մարզասրահում առկա են տարբեր տեսակի ծանրաձողեր, ծանրաքարեր, զուգափայտեր, ձեռքերի ու ոտքերի, ինչպես նաև որովայնի մկանների զարգացման համար նախատեսված այլ սարքավորումներ:
2013 թվականի մարտին Երևանի քաղաքապետարանի կողմից մարզահրապարակի վերջնամասում տեղադրվել են մանկական վարժասարքեր:
Լողավազան և ստորգետնյա աղբյուր
Հրազդանի ձորի բացօդյա մարզահրապարակիի կարևորագույն հատվածներից մեկն է հանդիսանում ստորգետնյա աղբյուրներից սնվող և հատուկ խողովակներով դուրս ժայթքող աղբյուրը, որին հաճախ անվանում են Չռիկ: Ավանդազրույցների համաձայն այն կառուցվել է 1923 թվականին և հետագայում վերակառուցվել: Աղբյուրի հիման վրա 1990-ականներից սկսած ձևավորվել է հանրային առողջ ապրելակերպի կենտրոնը: Աղբյուրի ջուրը բավականին սառն է և խմելու՝ չնայած իր բաղադրությամբ տարբերվում է խմելու ջրի համար սահմանված նորմատիվներից[1]:
2000-ական թվականների երկրորդ տասնամյակի սկզբում ստորգետնյա աղբյուրի մոտ առողջ ապրելակերպով զբաղվող այցելուների կողմից Հրազդան գետի ափին կառուցվել է լողավազան, որը սնվում է աղբյուրի ջրով[1]:
Լեռնագնացություն և ժայռամագլցում
Բացօդյա մարզահրապարակի հարակից ժայռապատ բլուրը լեռնագնացների և ժայռամագլցմամբ զբաղվողների համար հանդիսանում է մարզվելու վայր: Ծիծեռնակաբերդի բլրի արևելյան լանջի լեռնային արահետները, որոնք ձգվում են գետի ափից մինչև բարձրունքում գտնվող Ծիծեռնակաբերդի հնավայրը, օգտագործվում են պարապմունքների համար:
Պատկերասրահ
Մարզասարքերը, լողավազանն ու ստորգետնյա աղբյուրը
-
Հրազդանի ձորի բացօդյա մարզահրապարակի ստորգետնյա աղբյուրն ու լողավազանը աշնանը (26.10.2018թ.)
-
Հրազդանի ձորի բացօդյա մարզահրապարակի մարզասարքերը (26.10.2018)
-
Հրազդանի ձորի բացօդյա մարզահրապարակի մարզասարքերը (26.10.2018)
-
Հրազդանի ձորի բացօդյա մարզահրապարակի ստորգետնյա աղբյուրն ու լողավազանը ձմռանը (14.01.2019թ.)
Հայտնի մարզիկները բացօդյա մարզահրապարակում
-
Բռնցքամարտի Հայաստանի հաղթող, աշխարհի բրոնզե, Եվրոպայի արծաթե մեդալակիր Արտակ Մալումյանը մարզվելիս (ձախից)
-
Օլիմպիական խաղերի բրոնզե, աշխարհի առաջնության արծաթե և Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր բռնցքամարտիկ Ռոման Ամոյանը մարզվելիս
-
Ռոման Ամոյանը և ըմբշամարտի աշխարհի առաջնության հաղթող Մալխաս Ամոյանի համատեղ մարզումը
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հրազդանի ձորի բացօթյա մարզահրապարակ կատեգորիայում։ |