«Վերժինե Սեմիրջյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 8. Տող 8.
| մասնագիտություն = [[Նկարչություն|նկարիչ]]
| մասնագիտություն = [[Նկարչություն|նկարիչ]]
}}
}}
'''Վերժինե Սեմիրջյան''' ([[1954]], [[փետրվարի 3]], [[Երևան]], [[Հայաստանի Հանրապետություն]]), հայ նկարիչ։
'''Վերժինե Սեմիրջյան''' ([[1954]], [[փետրվարի 3]], [[Երևան]], [[Հայաստան]]), հայ նկարիչ։


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

19:08, 26 Ապրիլի 2020-ի տարբերակ

Վերժինե Սեմիրջյան
Ծնվել էփետրվարի 3, 1954 (70 տարեկան)
ԾննդավայրՀայաստան Երևան, Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտություննկարիչ

Վերժինե Սեմիրջյան (1954, փետրվարի 3, Երևան, Հայաստան), հայ նկարիչ։

Կենսագրություն

Վերժինե Սեմիրջյանը ծնվել է 1954 թվականի փետրվարի 3-ին, Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում։

Նախնական կրթություն ստացել է Եղիշե Չարենցի անվան դպրոցում: 1973 թվականից մինչև 1975 թվականը շարունակել է իր ուսումը արվեստի N8 քոլեջում։ Ստացել է կերամիկական նկարիչ մասնագիտություն։

1975-ից մինչև 1979 թվականը սովորել է Մոսկվայի ազգային արվեստի հեռակա համալսարանի գեղանկարչության ֆակուլտետում։ Աշխատել է համար 25 քոլեջում որպես կերամիկական աշխատանքների վարպետ։

1977 թվականին իր մասնակցությունն է ունեցել տարբեր ցուցահանդեսներում։

1987 թվականին աշխատել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում: Նա բազմիցս մասնակցել է ցուցահանդեսներին տարբեր երկրներում, ինչպիսքի են Կանադան, Գերմանիան, Բուլղարիան, Իսպանիան:

2007 թվականին նրա աշխատանքները ցուցադրվում են Ֆրանսիայի Լիոն քաղաքում, 2008 թվականին՝ Զալցբուրգ քաղաքում։

Նրա սյուրռեալիստական աշխատանքներում արտացոլվում է բարու և չարի հավերժական պայքարը, կանանց և տղամարդկանց հարաբերությունները։ Նրանցում մներկայացված են մարդկային հոգու տարբեր վիճակներ, որոնք միախառնվում են ներդաշնակ ամբողջականության մեջ։

Աղբյուրներ