«Անտոն Նազարոս Ապրակունեցի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ | ԱԱՀ = Անտոն Նազարոս Ապրակունեցի | բնագիր ԱԱՀ = | background-color = #ededed | պատկեր = | չափ = | ն...»:
 
+ 6 կատեգորիաներ ՀոթՔաթ գործիքով
Տող 48. Տող 48.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}

[[Կատեգորիա:17-րդ դարի ծնունդներ]]
[[Կատեգորիա:17-րդ դարի մահեր]]
[[Կատեգորիա:Հայ կրոնական գործիչներ]]
[[Կատեգորիա:Հայ դիվանագետներ]]
[[Կատեգորիա:Հայ գրողներ]]
[[Կատեգորիա:Ապրակունիս գյուղում ծնվածներ]]

15:16, 25 Ապրիլի 2020-ի տարբերակ

Անտոն Նազարոս Ապրակունեցի
Ծնվել է17-րդ դար
ԾննդավայրԱպրակունիս, Երնջակ գավառ
Մահացել է17-րդ դար
ՄասնագիտությունԿրոնական գործիչ, գրող, դիվանագետ
ԳործունեությունԿրոնական, գրական, դիվանագիտական

Անտոն Նազարոս Ապրակունեցի (ծնվել է՝ 17-րդ դար, Ապրակունիս), կրոնական գործիչ, գրող, դիվանագետ[1]։

Կենսագրական համառոտ տեղեկություններ

Անտոն Նազարոսի մասին բավականին քիչ տեղեկություններ են հայտնի։ Նա ծնվել է Երնջակ գավառի Ապրակունիս ավանում[1]։

1670-1673 թվականներին Պարսկաստանի Շահի դեսպանական հանձնարարությամբ եղել է Եվրոպայում (Ֆրանսիա, Իտալիա)։ 1673 թվականին այցելել է Վենետիկ, ապա Հռոմ, որտեղ այցելել է Հռոմի պապին[1]։

1674 թվականին ճամփորդել է Փարիզ։ Իր դեսպանության ճանապարհորդական նոթերը գրի է առել, որը Ք. Պատկանյանը զետեղել է «Նշխարք մատենագրութեան հայոց» ժողովածուի մեջ։ Այս ճանապարհորդական նոթերը 1899 թվականին տպագրվել են նաև «Բանասեր» հանդեսում և թարգմնվել Ֆրանսերեն (թարգմանիչ Մ. Բրոսե): Այժմ պահվում են Փարիզի Ազգային Մատենադարանում[1]։

Անտոն Նազարոս Ապրակունեցին հեղինակել է նաև խրատական բովանդակության երկ[1]։

Եվրոպական երկրներ կատարած ճանապարհորդությունից վերադառնալուց հետո՝ 1684 թվականին, եղել է իր հայրենի Ապրակունիս գյուղում գտնվող Սուրբ Կարապետ վանքի վանահայր[1]:

Ընտանիք

Անտոն Նազարոս Ապրակունեցին եղել է Օգոստիանոս Բաջենցի եպիսկոպոսի քեռորդին կամ եղբորորդին[1]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական, էջ 226։