«Համապետական ընտրություններ Արցախում (2020)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 4. Տող 4.
| երկիր = Արցախ
| երկիր = Արցախ
}}
}}
'''Համընդհանուր ընտրությունները''' կայացել են 2020 թվականի մարտի 31-ին [[Արցախի Հանրապետություն]]ում։ Այն երկրի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Արցախը նույն օրն ընտրել է երկրի նախագահին և Ազգային ժողովը<ref>{{Cite web |url=https://aparaj.am/new/%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A5%D6%82-%D5%AD%D5%B8%D6%80%D5%B0%D6%80%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A8%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8/ |title=ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԵՒ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ}}</ref>։ Ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել 5 քաղաքական ուժեր։ Նախագահի թեկնածուներից ոչ մեկ չի հաղթահարել 50% -ը և ամենաշատ քվեներ ստացած Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի մասնակցությամբ ապրիլի 14-ին կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։
'''Համընդհանուր ընտրությունները''' կայացել են 2020 թվականի մարտի 31-ին [[Արցախի Հանրապետություն]]ում։ Այն երկրի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Արցախը նույն օրն ընտրել է երկրի նախագահին և Ազգային ժողովը<ref>{{Cite web |url=https://aparaj.am/new/%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A5%D6%82-%D5%AD%D5%B8%D6%80%D5%B0%D6%80%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A8%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8/ |title=ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԵՒ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ}}</ref>։ Ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել 5 քաղաքական ուժեր, ամենաշատ տեղերը ստացել է «[[Ազատ Հայրենիք]]» կուսակցությունը։ Ապրիլի 14-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ձայների 88%-ով երկրի նախագահ է ընտրվել [[Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ)|Արայիկ Հարությունյանը]]։


== Նախապատմություն ==
== Նախապատմություն ==
Տող 27. Տող 27.
* [[Քրիստինե Բալայան]],
* [[Քրիստինե Բալայան]],
* [[Հայկ Խանումյան]], ընդդիմադիր քաղաքական գործիչ, ԱՀ ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ,
* [[Հայկ Խանումյան]], ընդդիմադիր քաղաքական գործիչ, ԱՀ ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ,
* [[Արայիկ Հարությունյան (քաղաքական գործիչ)|Արայիկ Հարությունյան]], նախկին վարչապետ և պետնախարար,
* [[Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ)|Արայիկ Հարությունյան]], նախկին վարչապետ և պետնախարար,
* [[Բելա Լալայան]],
* [[Բելա Լալայան]],
* [[Մելսիկ Պողոսյան]]
* [[Մելսիկ Պողոսյան]]

12:30, 20 Ապրիլի 2020-ի տարբերակ

Համապետական ընտրություններ Արցախում (2020)
Արցախ
մարտի 31, 2020

Տեսակ ընտրությունների խումբ

Համընդհանուր ընտրությունները կայացել են 2020 թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում։ Այն երկրի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Արցախը նույն օրն ընտրել է երկրի նախագահին և Ազգային ժողովը[1]։ Ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել 5 քաղաքական ուժեր, ամենաշատ տեղերը ստացել է «Ազատ Հայրենիք» կուսակցությունը։ Ապրիլի 14-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ձայների 88%-ով երկրի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը։

Նախապատմություն

Ի սկզբանե նախագահական ընտրությունները նախատեսված էր համաժողովրդական քվեարկությամբ անցկացնել 2017 թվականին՝ 2012 թվականի ընտրություններից հինգ տարի անց։ Սակայն 2017 թվականի սահմանադրական հանրաքվեից հետո երկիրը նախագահական-խորհրդարանական համակարգից անցում է կատարել նախագահական համակարգի։ 2017 թվականին՝ համընդհանուր ընտրություններից երեք տարի առաջ Ազգային ժողովը երկրի նախագահ է վերընտրել Բակո Սահակյանին[2][3]։

Գործող նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրություններին[4][5]։

Ընտրության կարգ

Արցախի նախագահի ընտրությանը կիրառվում է երկու փուլով համակարգը։ Եթե թեկնածուն հավաքում է ձայների 50 տոկոսից ավելին, ապա նա հայտարարվում է ընտրված։ Եթե թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարում 50 տոկոսի շեմն, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ։ Երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլում միայն երկու առավել շատ քվե ստացած թեկնածուները։ Երկրորդ փուլի հաղթողն ընտրվում է Արցախի նախագահ։

Ազգային ժողովն ընտրվելու է համամասնական ընտրակարգով։ Պատգամավորների թիվը կլինի 27-ից 33, այն կսահմանի ընտրական օրենսգիրքը[6]։

Թեկնածուներ

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 թեկնածու[7]

Կուսակցություններ

Ստորև ներկայացված է ընտրություններին առաջադրված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակները[8].

Ընտրական թերթիկի համարը Անվանումը Համապետական ցանկը գլխավորող Մանդատների քանակը նախորդ գումարման ԱԺ-ում Կարգախոս
1 «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք Արայիկ Հարությունյան 15 -
2 «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք Գրիգորի Սահակյան 0 -
3 Արցախի պահպանողական կուսակցություն Դավիթ Բաբայան 0 -
4 «Միասնական հայրենիք» կուսակցություն Գագիկ Բաղունց 0 -
5 Ազգային վերածնունդ կուսակցություն Հայկ Խանումյան 1 -
6 Հայ Հեղափոխական Դաշնակցություն Դավիթ Իշխանյան 7 -
7 Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն Աշոտ Ղուլյան 6 -
8 Արցախի «Արդարություն» կուսակցություն Վիտալի Բալասանյան 0 -
9 Արցախի հեղափոխական կուսակցություն Արտուր Օսիպյան 0 -
10 Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցություն Գրիշա Հովհաննիսյան 0 -
11 «Անկախության Սերունդ» կուսակցություն Ռուսլան Իսրայելյան 0 -
12 Միացյալ Հայաստան կուսակցություն Վահան Բադասյան 0 -

Քարոզարշավ

Քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է փետրվարի 26-ին[9]։ COVID-19 պանդեմիայով պայմանավորված, հնարավոր ռիսկերից խուսափելու նպատակով, Արցախի նախագահի և պատգամավորի թեկնածուները մեծամասամբ խուսափել են փակ հանդիպումներից[10]։

Քարոզարշավի վերջին օրը՝ մարտի 29-ին Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում կայացել է Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը[11]։ Ընտրությունների նախորդող օրը՝ մարտի 30-ին երկրում լռության օր էր[12]։

Երկրորդ փուլ

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասնակիցներից Մասիս Մայիլյանը ընտրողներին կոչ է արել նոր կորոնավիրուսի համավարակի գնալով ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը[13]։

Սոցհարցումներ

Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքների, նախագահի թեկնածուներից առաջատարը Արայիկ Հարությունյանն է, որին ընտրել պատրաստվող քաղաքացիները երկու անգամ ավել են Մասիս Մայիլյանին քվեարկելու պատրաստ քաղաքացիներից, իսկ վերջինսի համակիրները 3 անգամ շատ են Վիտալի Բալասանյանին քվեարկելու պատրաստ քաղաքացիներից։ Չորրորդ տեղում, ըստ այս հարցումների, Աշոտ Ղուլյանն է[14]։

Արդյունքներ

Արցախում ընտրություններին մասնակցել է ընտրողների 72.7%-ը։ Նախագահի թեկնածուներից Արայիկ Հարությունյանը ստացել է քվեների 49,2%-ը, Մասիս Մայիլյանը՝ 26,4%-ը: Կայանալու է ընտրությունների երկրորդ փուլ։

Խորհրդարան են անցել 5 քաղաքական ուժեր։ Արայիկ Հարությունյանի գլխավորած ուժը՝ 40,4%, երկրորդ տեղում է Սամվել Բաբայանի գլխավորած ուժը՝ 23,6%[15]:

Նախագահական

Թեկնածու Կուսակցություն / Դաշինք Առաջին փուլ Երկրորդ փուլ
Քվեներ % Քվեներ %
Արայիկ Հարությունյան «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» 36,014 49.18
Մասիս Մայիլյան Անկախ 19,346 26.42
Վիտալի Բալասանյան Արցախի «Արդարություն» կուսակցություն 10,750 14.68
Դավիթ Իշխանյան Հայ Հեղափոխական Դաշնակցություն 1,872 2.56
Աշոտ Ղուլյան Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն 1,683 2.30
Հայկ Խանումյան Ազգային վերածնունդ կուսակցություն 963 1.32
Վահան Բադասյան Միացյալ Հայաստան կուսակցություն 757 1.03
Դավիթ Բաբայան Արցախի պահպանողական կուսակցություն 586 0.80
Ռուսլան Իսրայելյան «Անկախության Սերունդ» կուսակցություն 368 0.50
Քրիստինե Բալայան Անկախ 207 0.28
Աշոտ Բադալյան Անկախ 198 0.27
Բելլա Լալայան Անկախ 184 0.25
Սերգեյ Ամիրյան Անկախ 161 0.22
Մելսիկ Պողոսյան Անկախ 141 0.19
Անվավեր/դատարկ 2,625
Ընդհանուր 75,855 100 100
Գրանցված ընտրողներ 104,348 72.69
Աղբյուր: ԿԸՀ

Ազգային ժողով

Կուսակցություն / Դաշինք Քվեներ % +/– Տեղեր +/–
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» 29,688 40.43 –6.9 16 +1
«Միասնական հայրենիք» կուսակցություն 17,365 23.65 Նոր 9 Նոր
Արցախի «Արդարություն» կուսակցություն 5,865 7.99 Նոր 3 Նոր
Հայ Հեղափոխական Դաշնակցություն 4,717 6.42 –12.4 3 –4
Արցախի ժողովրդավարական կուսակցություն 4,269 5.81 –13.3 2 –4
«ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք 3,305 4.50 Նոր 0 Նոր
Ազգային վերածնունդ 2,360 3.21 –2.17 0 0
Արցախի պահպանողական կուսակցություն 2,108 2.87 Նոր 0 Նոր
Արցախի հեղափոխական կուսակցություն 1,660 2.26 Նոր 0 Նոր
Միացյալ Հայաստան կուսակցություն 958 1.30 Նոր 0 Նոր
«Անկախության Սերունդ» կուսակցություն 656 0.89 Նոր 0 Նոր
Արցախի Կոմունիստական կուսակցություն 480 0.65 –1.00 0 0
Անվավեր/դատարկ 2,418
Ընդհանուր 75,849 100 33 0
Գրանցված ընտրողներ 104,350 72.69 +1.81
Աղբյուր՝ ԿԸՀ, Armenanews

Հետընտրական զարգացումներ

Ընտրությունների առաջին փուլի ավարտից հետո բողոքի ցույցեր են տեղի ունեցել Արցախում։ Ապրիլի 5-ին մայրաքաղաք Ստեփանակերտում ցուցարարները պահանջում էին չեղարկել ընտրությունների արդյունքները, ինչպես նաև գործող նախագահ Բակո Սահակյանի, ոստիկանապետ Լյովա Մնացականյանի և անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանի հրաժարականները[16]։

Արձագանք

  • Հայաստան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր որակի է գնահատել Արցախում կայացած ընտրությունները[17]։
  • Թուրքիա Թուրքիան միջազգային հանրությանը կոչ է արել չճանաչել Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունները[18]։

Ծանոթագրություններ

  1. «ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԵՒ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ».
  2. The new constitution of Artsakh will lead to concentration of power and resources Media Centre, 21 February 2017
  3. «Bako Sahakyan re-elected President of Artsakh». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2017-07-22-ին.
  4. «Բակո Սահակյանը 2020-ին չի առաջադրվի նախագահի պաշտոնում». www.civilnet.am. Վերցված է 2019-02-01-ին.
  5. «Բակո Սահակյանը հայտարարել է 2020-ին չառաջադրվելու որոշման մասին». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2019-02-01-ին.
  6. Article 107 Constitution of the Republic of Artsakh
  7. yerkirmedia.am https://yerkirmedia.am/hy/article/2020/02/15/315/ah-yntrutyunner/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  8. «ԱԺ ընտրություններ 2020, Ընդհանուր». {{cite web}}: Text "ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով" ignored (օգնություն)
  9. «Վաղվանից կտրվի համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը».
  10. «Նախընտրական քարոզարշավը Արցախում».
  11. «Աննախադեպ իրադարձություն Արցախում».
  12. «Արցախում այսօր լռության օր է».
  13. «Մեր քաղաքացիներին կոչ եմ անում նոր կորոնավիրուսի համավարակի գնալով ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը․ Մասիս Մայիլյան».
  14. «Ո՞վ կհաղթի Արցախի նախագահական ընտրություններում. Ահարոն Ադիբեկյանի կենտրոնի հարցումը».
  15. «Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ».
  16. «Լեւոն Մնացականյանի եւ Արշավիր Ղարամյանի հրաժարականը. Բողոքի ակցիա Ստեփանակերտում». {{cite web}}: Text "Լրագիր" ignored (օգնություն)
  17. «Արցախում տեղի է ունեցել բարձր որակի ընտրություն. Նիկոլ Փաշինյան».
  18. «Թուրքիան կոչ է արել միջազգային հանրությանը չճանաչել Արցախի Հանրապետության ընտրությունները».