«Արքեաներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 7. Տող 7.
Առաջին ուսումնասիրված արքեաները եղել են [[էքստրեմոֆիլ]]ները, որոնք ապրել են ծայրահեղ պայմաններում, ինչպիսին են տաք աղբյուրները և աղի լճերը, առանց այլ օրգանիզմների։ Հետազոտական հնարավորությունների զարգացման շնորհիվ արքեաներ հայտնաբերվել են գրեթե ամենուր, այդ թվում [[հող]]ում, [[օվկիանոս]]ներում և [[ճահիճ]]ներում։ Հատկապես բազմաթիվ են օվկիանոսներում, [[պլանկտոն]]ում կազմելով ամենատարածված խմբերից մեկը ։
Առաջին ուսումնասիրված արքեաները եղել են [[էքստրեմոֆիլ]]ները, որոնք ապրել են ծայրահեղ պայմաններում, ինչպիսին են տաք աղբյուրները և աղի լճերը, առանց այլ օրգանիզմների։ Հետազոտական հնարավորությունների զարգացման շնորհիվ արքեաներ հայտնաբերվել են գրեթե ամենուր, այդ թվում [[հող]]ում, [[օվկիանոս]]ներում և [[ճահիճ]]ներում։ Հատկապես բազմաթիվ են օվկիանոսներում, [[պլանկտոն]]ում կազմելով ամենատարածված խմբերից մեկը ։


Արքեաները հանդիսանում են երկրի կարևոր մասը, ինչպես նաև բոլոր օրգանիզմների [[միկրոբիոտա]]յի բաղադրիչը։ Կարևոր են մարդու [[Աղիքներ|աղիք]]ային, [[բերան]]ի և [[մաշկ]]ի միկրոբիոտայում<ref name=Bang2015>{{cite journal | vauthors = Bang C, Schmitz RA | title = Archaea associated with human surfaces: not to be underestimated | journal = FEMS Microbiology Reviews | volume = 39 | issue = 5 | pages = 631–48 | date = September 2015 | pmid = 25907112 | doi = 10.1093/femsre/fuv010 }}</ref>։ Նրանց մորֆոլոգիական, նյութափոխանակային և աշխարհագրական բազմազանությունը թույլ է տալիս ունենալ մի քանի էկոլոգիական դերեր՝ ածխածնի կապում, ազոտի շրջապտույտ, [[օրգանական միացություն]]ների շրջանառություն և ապահովումը մանրէաբանական [[Սիմբիոզ|սիմբիոտ]]կ և սինտրոֆիկ փոխհարաբերությունների<ref>{{Cite journal|last=Moissl-Eichinger|first=Christine|last2=Pausan|first2=Manuela|last3=Taffner|first3=Julian|last4=Berg|first4=Gabriele|last5=Bang|first5=Corinna|last6=Schmitz|first6=Ruth A.|date=2018-01-01|title=Archaea Are Interactive Components of Complex Microbiomes|url=http://www.sciencedirect.com/science/article/pii/S0966842X17301749|journal=Trends in Microbiology|language=en|volume=26|issue=1|pages=70–85|doi=10.1016/j.tim.2017.07.004|issn=0966-842X}}</ref> ։
Արքեաները հանդիսանում են երկրի կարևոր մասը, ինչպես նաև բոլոր օրգանիզմների [[միկրոբիոմա]]յի բաղադրիչը։ Կարևոր են մարդու [[Աղիքներ|աղիք]]ային, [[բերան]]ի և [[մաշկ]]ի [[Մարդու միկրոբիոմ|միկրոբիոմա]]յում<ref name=Bang2015>{{cite journal | vauthors = Bang C, Schmitz RA | title = Archaea associated with human surfaces: not to be underestimated | journal = FEMS Microbiology Reviews | volume = 39 | issue = 5 | pages = 631–48 | date = September 2015 | pmid = 25907112 | doi = 10.1093/femsre/fuv010 }}</ref>։ Նրանց մորֆոլոգիական, նյութափոխանակային և աշխարհագրական բազմազանությունը թույլ է տալիս ունենալ մի քանի էկոլոգիական դերեր՝ ածխածնի կապում, ազոտի շրջապտույտ, [[օրգանական միացություն]]ների շրջանառություն և ապահովումը մանրէաբանական [[Սիմբիոզ|սիմբիոտ]]կ և սինտրոֆիկ փոխհարաբերությունների<ref>{{Cite journal|last=Moissl-Eichinger|first=Christine|last2=Pausan|first2=Manuela|last3=Taffner|first3=Julian|last4=Berg|first4=Gabriele|last5=Bang|first5=Corinna|last6=Schmitz|first6=Ruth A.|date=2018-01-01|title=Archaea Are Interactive Components of Complex Microbiomes|url=http://www.sciencedirect.com/science/article/pii/S0966842X17301749|journal=Trends in Microbiology|language=en|volume=26|issue=1|pages=70–85|doi=10.1016/j.tim.2017.07.004|issn=0966-842X}}</ref> ։


Արքեաների [[ախտածին]] կամ [[պաթոգեն]] ձևեր հայտնի չեն։ Դրա փոխարեն նրանք հաճախ հանդես են գալիս որպես [[Մուտուալիզմ|մուտուալիստ]]ներ կամ [[կոմենսալիզմ|կոմենսալիստ]]ներ, ինչպիսին են օրինակ՝ [[մեթանոգեն]]ները (շտամեր, որոնք արտադրում են [[մեթան]]), որոնք գտնվում են մարդկանց և կենդանիների [[Մարսողական համակարգ|աղեստամոքսային համակարգ]]ում, որտեղ նրանց մեծ քանակությունը նպաստում է մարսողությանը։ Մեթանոգեններն օգտագործվում են նաև [[կենսագազ]]ի արտադությունում և կոյուղաջրերի մաքրման ժամանակ, իսկ [[կենսատեխնոլոգիա]]յում օգտագործվում են էքստրեմոֆիլների ֆերմենտները, որոնք դիմակայում են բարձր ջերմաստիճաններում և [[լուծիչ|օրգանական լուծիչ]]ներում։
Արքեաների [[ախտածին]] կամ [[պաթոգեն]] ձևեր հայտնի չեն։ Դրա փոխարեն նրանք հաճախ հանդես են գալիս որպես [[Մուտուալիզմ|մուտուալիստ]]ներ կամ [[կոմենսալիզմ|կոմենսալիստ]]ներ, ինչպիսին են օրինակ՝ [[մեթանոգեն]]ները (շտամեր, որոնք արտադրում են [[մեթան]]), որոնք գտնվում են մարդկանց և կենդանիների [[Մարսողական համակարգ|աղեստամոքսային համակարգ]]ում, որտեղ նրանց մեծ քանակությունը նպաստում է մարսողությանը։ Մեթանոգեններն օգտագործվում են նաև [[կենսագազ]]ի արտադությունում և կոյուղաջրերի մաքրման ժամանակ, իսկ [[կենսատեխնոլոգիա]]յում օգտագործվում են էքստրեմոֆիլների ֆերմենտները, որոնք դիմակայում են բարձր ջերմաստիճաններում և [[լուծիչ|օրգանական լուծիչ]]ներում։

16:33, 13 Ապրիլի 2020-ի տարբերակ

Արքեաներ

Արքեան միաբջիջ կենդանի օրգանիզմների վերնաթագավորություն է կամ թագավորություն։ Այս միկրօրգանիզմները պրոկարիոտներ են, որը նշանակում է, որ նրանք չունեն բջջակորիզ և այլ մեմբրանային օրգանոիդներ։

Անցյալում արքեաները դասակարգվում էին բակտերիաների հետ և անվանվում էին արքեոբակտերիա կամ մոներա, սակայն այս դասակարգումը այժմ համարվում է հնացած[1]։ Իրականում արքեաները ունեն առանձին անկախ էվոլյուցիոն պատմություն և կյանքի մյուս ձևերից տարբերվում են իրենց կենսաքիմիայով։ Այս պատճառով արքեաները այժմ երեք դոմենային համակարգում առանձնացված են առանձին վերնաթագավորության մեջ։ Երեք դոմենային համակարգում տարբերում են ֆիլոգենետիկորեն առանձին 3 վերնաթագավորություններ՝ արքեաներ, բակտերիաներ և էուկարիոտներ։ Իր հերթին արքեան բաժանվում է 4 տիպերի մեջ։ Այս խմբերից առավել լավ են ուսումնասիրված Crenarchaeota և Euryarchaeota տիպերը։ Արքեաների կարգաբանությունը դեռևս խրթին է, քանի որ տեսակների մեծամասնությունը լաբորատորիայում ուսումնասիրված չեն, այլ միայն նրանց նուկլեինաթթուն հայտնաբերված է արտաքին միջավայրից վերցրած նմուշներում։

Արքեաները և բակտերիաները ձևով և չափերով միմյանց շատ նման են, չնայած որ հանդիպում են որոշ արքեաներ, որոնք ունեն տարօրինակ ձև (օրինակ՝ տափակ և քառակուսաձև Haloquadratum walsbyi-ն)[2]։ Արքեաները ունեն այնպիսի գեներ և նյութափոխանակություն, որով ավելի շատ նմանվում են էուկարիոտներին, քան՝ բակտերիաներին, հատկապես ֆերմենտների առկայությամբ, որոնք մասնակցում են տրանսկրիպցիային և տրանսլյացիային։ Արքեաների կենսաքիմիան յուրահատուկ է՝ բջջաթաղանթում եթերային ճարպերի առկայությամբ,[3] ներառյալ արքեոլները (անգլ.՝ archaeol)։ Նրանք կարող են օգտագործել բազմազան էներգիայի աղբյուրներ, որոնք կարող են լինել օրգանական միացություններ (ածխաջրեր), ամոնիում, մետաղի իոններ և նույնիսկ ջրածին։ Աղադիմացկուն արքեաները որպես էներգիայի աղբյուր օգտագործում են արևի էներգիան, իսկ այլ տեսակներ՝ ֆիքսում են ածխածինը։ Սակայն ի տարբերություն բույսերի և ցիանոբակտերիաների հայտնի արքեաների տեսակներից ոչ մեկը չի իրականացնում երկուսը միաժամանակ։ Արքեաները բազմանում են անսեռ եղանակով՝ ուղղակի կիսման միջոցով, հատվածներով կամ բողբոջմամբ։ Ի տարբերություն բակտերիաների արքեաների հայտնի տեսակներից ոչ մեկը էնդոսպոր չի առաջացնում։

Առաջին ուսումնասիրված արքեաները եղել են էքստրեմոֆիլները, որոնք ապրել են ծայրահեղ պայմաններում, ինչպիսին են տաք աղբյուրները և աղի լճերը, առանց այլ օրգանիզմների։ Հետազոտական հնարավորությունների զարգացման շնորհիվ արքեաներ հայտնաբերվել են գրեթե ամենուր, այդ թվում հողում, օվկիանոսներում և ճահիճներում։ Հատկապես բազմաթիվ են օվկիանոսներում, պլանկտոնում կազմելով ամենատարածված խմբերից մեկը ։

Արքեաները հանդիսանում են երկրի կարևոր մասը, ինչպես նաև բոլոր օրգանիզմների միկրոբիոմայի բաղադրիչը։ Կարևոր են մարդու աղիքային, բերանի և մաշկի միկրոբիոմայում[4]։ Նրանց մորֆոլոգիական, նյութափոխանակային և աշխարհագրական բազմազանությունը թույլ է տալիս ունենալ մի քանի էկոլոգիական դերեր՝ ածխածնի կապում, ազոտի շրջապտույտ, օրգանական միացությունների շրջանառություն և ապահովումը մանրէաբանական սիմբիոտկ և սինտրոֆիկ փոխհարաբերությունների[5] ։

Արքեաների ախտածին կամ պաթոգեն ձևեր հայտնի չեն։ Դրա փոխարեն նրանք հաճախ հանդես են գալիս որպես մուտուալիստներ կամ կոմենսալիստներ, ինչպիսին են օրինակ՝ մեթանոգենները (շտամեր, որոնք արտադրում են մեթան), որոնք գտնվում են մարդկանց և կենդանիների աղեստամոքսային համակարգում, որտեղ նրանց մեծ քանակությունը նպաստում է մարսողությանը։ Մեթանոգեններն օգտագործվում են նաև կենսագազի արտադությունում և կոյուղաջրերի մաքրման ժամանակ, իսկ կենսատեխնոլոգիայում օգտագործվում են էքստրեմոֆիլների ֆերմենտները, որոնք դիմակայում են բարձր ջերմաստիճաններում և օրգանական լուծիչներում։

Ծանոթագրություններ

  1. Pace NR (2006). «Time for a change». Nature. 441 (7091): 289. Bibcode:2006Natur.441..289P. doi:10.1038/441289a. PMID 16710401. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (օգնություն)
  2. Stoeckenius W (October 1981). «Walsby's square bacterium: fine structure of an orthogonal procaryote». Journal of Bacteriology. 148 (1): 352–60. doi:10.1128/JB.148.1.352-360.1981. PMC 216199. PMID 7287626.
  3. «Archaea Basic Biology». March 2018.
  4. Bang C, Schmitz RA (September 2015). «Archaea associated with human surfaces: not to be underestimated». FEMS Microbiology Reviews. 39 (5): 631–48. doi:10.1093/femsre/fuv010. PMID 25907112.
  5. Moissl-Eichinger, Christine; Pausan, Manuela; Taffner, Julian; Berg, Gabriele; Bang, Corinna; Schmitz, Ruth A. (2018-01-01). «Archaea Are Interactive Components of Complex Microbiomes». Trends in Microbiology (անգլերեն). 26 (1): 70–85. doi:10.1016/j.tim.2017.07.004. ISSN 0966-842X.