«Արտավան Ե Պարթև»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ. '''Արտավան Ե Պարթև''' - Պարթևստանի վերջին արքան 209-224թթ. Արշակունյաց հարստությունից: Երկար տարիներ ...
(Տարբերություն չկա)

13:38, 19 Մարտի 2012-ի տարբերակ

Արտավան Ե Պարթև - Պարթևստանի վերջին արքան 209-224թթ. Արշակունյաց հարստությունից: Երկար տարիներ նա պայքարել է իր հակառակորդների հետ գահին միանձնյա տիրելու համար: 220-ական թթ. ուժեղանում է Պարսքում իշխող Սասանյան տոհմը, որի առաջնորդ Արտաշիր Պապականը ապստամբություն է բարձրացնում Արտավան Ե-ի դեմ: 224թ. Որմզդականի դաշտում տեղի է ունենում վճռական ճակատամարտ, որում Արտավան Ե-ի զորքերը պարտվում են, իսկ նա սպանվում է: Պարթևական կայսրությունը դադարում է գոյություն ունենալուց: Պարթևական շատ իշխաններ անցնում են Սասանյանների կողմը: Արտավան Ե-ի որդի Արտավազդը ամրանում է Ատրպատականում և մի քանի դիմադրում է Սասանյաններին հայոց արքա Խոսրով Ա Մեծի օգնությամբ, ով ստանձնել էր Արշակունյաց արքայատան գլխավոր միապետի դերը: Բայց ի վերջո Արտավազդը պարտվում է և Ատրպատականն էլ է նվաճվում Արտաշիր Պապականի կողմից: